concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ES 250

2.0 ԼԻՏՐ ՔԱՌԱԳԼԱՆ ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ ԵՐԿԱԿԻ VVT-i ՀԱՄԱԿԱՐԳՈՎ, ՈՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է 184 ՁԻԱՈՒԺ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ` 6 ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏՈՒՓԻ ՄԻՋՈՑՈՎ


Արագացումը` 0–100 կմ/ժ 9.8
Առավելագույն արագություն` 207

ՆՈՐ ES 250-Ը

ՆԱԽԱԳԾՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԱՅՆ ՎԱՐԵԼԻՍ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ՀԱՃՈՒՅՔ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՆՈՐ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ LEXUS ES-Ը ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԴԱՍԻ ՍԵԴԱՆԻ ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:

Սրահի ներսում ցանկացած տարր, որին դիպչում եք, վկայում է մեքենայի կառուցման առաջնակարգ որակի մասին: Սկսած կաշվեպատ տաքացվող ղեկից մինչև ուշագրավ կարերի մանրուքները, որոնք զուգադրվում են նրբագեղորեն լաքապատված փայտե ներդիրների և կենտրոնադիր տպավորիչ ժամացույցի հետ: Մեքենա, որը վերջնական տեսքի է բերվել "Տակումի" վարպետների կողմից, որոնք բոլորը նպատակաուղղված են ստեղծելու զարմանահրաշը:

Վարելու առավելագույն հաճույքի և դասի առաջատար ընդարձակության հետ մեկտեղ` կհայտնաբերեք նորարարական յուրահատկություններ, ինչպիսիք են Հեռակառավարով կարգավորվող Lexus-ի առաջնակարգ նավիգացիոն համակարգը, տաքացվող նստատեղերը և տնային կինոթատրոնի բացառիկ մթնոլորտը, որ ապահովում է Mark Levinson® Premium Sound ձայնային համակարգը:

ՄԵՔԵՆԱՅԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՎԵԼԻ ԼԱՎ ՃԱՆԱՉԵՔ ES 250-Ը

ES 250-ի վարում. Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր ES-ի ղեկին նստելուն պես անմիջապես կզգաք դրա վարման գերազանց հարմարավետությունը, սահունությունը և ճշգրիտ կառավարումը: Դրա թափքը` անհավանական ամուր ամրաշրջանակով, կառուցվել է լազերային զոդման և սոսնձման նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ` հանգեցնելով աղմուկի և ցնցումների նվազեցման: Ավելին, մեքենայի ցածր պրոֆիլի ու խցիկի աստիճանաբար նեղացող եզրերի շնորհիվ` այն ունի դասի մեջ ամենաաերոդինամիկ դիզայնը: Դա ոչ միայն նպաստում է վառելիքի առավել խնայողությանը, այլև զգալիորեն նվազեցնում քամու աղմուկը` դարձնելով այն մայրուղիներում վարման համար կատարյալ մեքենա:

Ավելի անաղմուկ վազքի համար, Lexus-ի ինժեներները ստեղծել են հատուկ յուղածածկ շարժիչային համակարգի համար: Սա ավելի հարթ է դարձնում վազքը և թուլացնում է շփումը, արդյունքում աղմուկն ավելի է կրճատվում:

ES 250-ի ներսում. Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր ES-ով ճամփորդելը հատուկ զգացողություն է պարգևում: Այն ոչ միայն բացառիկ անաղմուկ է, այլև ապահովում է հետևի նստատեղերի ավելի լայնարձակ տարածք, քան լյուքս դասի շատ առաջատար սեդաններ: Այն ձեռք է բերվել մեքենայի անվային բազայի ընդլայնման և առջևի նստատեղերի թիկնակների խելացի դիզայնի շնորհիվ` ոտքերի համար ապահովելով լրացուցիչ տարածք: Նրբագեղորեն պաստառված կաշվե նստատեղերը, որ այժմ մատչելի են նաև Տպազիոն շագանակագույնով, հիանալիորեն համակցվում են Շիմամոկու փայտյա ներդիրների հետ: Առավել հարմարավետության համար հետևի ձեռնատակում ներկառուցված է կառավարներով վահանակ` օդորակման և 15 բարձրախոսով Mark Levinson® աուդիոհամակարգի համար: Առանձնության մեջ հանգստանալու համար պարզապես փակեք հետևի դռան վարագույրները կամ հետևի մեխանիկական արևապաշտպան քողը:

ES 250-ի անվտանգություն. հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատահարների կանխարգելման հետազոտության ոլորտում մեր առաջատար դիրքի շնորհիվ՝ ES-ը համալրված է մի շարք անվտանգության հատկություններով՝ վարման ժամանակ ձեր և ձեր հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար: Այդ հատկությունները ներառում են տաս ներկառուցված անվտանգության բարձիկներ, ինչպես նաև Վզի և ողնաշարի վնասվածքները կանխարգելող առջևի նստատեղեր, Կույր գոտիների մոնիտոր, որը հայտնաբերում և զգուշացնում է հայելիներում չերևացող մեքենաների մասին, և Թիկունքից մոտեցող մեքենաների զգուշացման համակարգ, որը նախազգուշացնում է ավտոկայանատեղիում թիկունքից մոտեցող մեքենաների մասին:

Լիակատար հարմարավետություն

ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Ի լրումն կաշվե պաստառման` վարորդի և առջևի ուղևորի նստատեղերը կարող են, ըստ ցանկության, անհատապես տաքացվել կամ հովացվել: Դա լրացնում է հատուկ նախագծված շքեղության զգացումը և հատկապես ողջունելի է ծայրահեղ եղանակային պայմաններում:

Համարձակ դիզայն

ՀԱՄԱՐՁԱԿ ԴԻԶԱՅՆ

Նոր ES-ը միավորում է անբիծ նրբագեղությունը Lexus-ի առավել համարձակ ճակատային ցանցի հետ: Պրոֆիլի երկարավուն և շրջահոսելի սրահի հատվածը` նոր նախագծված 17 դյույմ ալյումինե սկավառակներով, յուրահատուկ տեսք է տալիս մեքենային, ինչպես նաև բացառիկ ընդարձակություն ապահովում մինչև հինգ ուղևորների համար: Հետևում` բյուրեղաձև լուսադիոդային համակցված լուսարձակները ցուցադրում են Lexus-ի "L" խորհրդանշանը, իսկ ES 250-ի միակցված զույգ արտանետման խողովակները լրացնում են ներկայացուցչական դասի այս նոր սեդանի դինամիկ պատկերը:

Առաջատար` բնապահպանության ոլորտում

ԱՌԱՋԱՏԱՐ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Վառելիքի սպառումը և վնասակար արտանետումները նվազեցնելու նպատակով` ES-ն առաջարկում է մաքուր և էներգախնայող շարժիչների ընտրություն: Պտտման ցածր դիմադրության անվադողերն ու ECO ռեժիմը, շարժիչի Start / Stop տեխնոլոգիան ES MC 250-ում և կատարելագործված աերոդինամիկան ավելի են նպաստում շրջակա միջավայրի պաշտպանությանը: Իրականում մեքենան ամբողջովին նախագծված է` շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն ունենալու համար. կենաֆ օրգանական բաղադրանյութն օգտագործվում է դռների հարդարանքի և բեռնման ներդիրների համար, իսկ մեքենայի շահագործման ավարտին դրա մինչև 85%-ը հնարավոր է վերամշակել` շնորհիվ մասերի խելացի կոդավորման:

17 դյույմ ալյումինե սկավառակներ

17 ԴՅՈՒՅՄ ԱԼՅՈՒՄԻՆԵ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Երկու 17 դյույմանոց ալյումինե սկավառակները կանխամտածված կերպով տպավորիչ արտաքին տեսք են հաղորդում նոր ES-ին: Ճշգրտորեն ձուլված ալյումինից (այնուհետև կառուցված 20 ճաղանի տարբերակի վրա)` երկու սկավառակներն էլ ունեն 215/55 R17 պտտման ցածր դիմադրության անվադողեր, որոնք կայունություն են ապահովում անկյունադարձերի վրա և նպաստում CO2-ի ավելի քիչ արտանետումների և վառելիքի խնայողության:

Բարձրարդյունավետ քառագլան շարժիչ

ԲԱՐՁՐԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔԱՌԱԳԼԱՆ ՇԱՐԺԻՉ

Նոր ES 250-ն ունի 2.0 լիտր քառագլան բենզինային շարժիչ` համալրված Start / Stop տեխնոլոգիայով և հաջորդ սերնդի VVT-i համակարգով, որ կոչվում է ‘Valvematic’: Այս տեխնոլոգիան փոփոխում է շարժիչների փականների պարբերականությունն ու բարձրացումը` ըստ ձեր վարման նախապատվության: Արդյունքում բարելավվում է մեքենայի արձագանքումը, վառելիքի բարձր տնտեսումը և նվազեցվում են CO2-ի արտանետումները: Այս նոր շարժիչում նվազագույնի են հասցվել նաև շփման հետ կապված կորուստները այնպիսի կատարելագործված տարրերի շնորհիվ, ինչպիսիք են` Teflon-ի ծածկույթով յուղի մեկուսիչները և խեժային ծածկույթները բոլոր հիմնական առանցքակալների վրա` առավել սահուն և ծախսարդյունավետ վարման համար:

ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԻ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ

ՇՔԵՂ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔ

Նորովի նախագծված ղեկի և գործիքների դիմաց` վարորդի շքեղ կաշվե նստատեղն ունի դիրքի փոփոխման 10 եղանակ, իսկ եռագոտի օդորակման համակարգը կլիմայի անհատական կարգավորում է ապահովում վարորդի և ուղևորների համար: Կլիմայի կարգավորման մեկ այլ առաջադեմ տեխնոլոգիա է հանդիսանում nanoe® տեխնոլոգիան, որը սրահ է արտազատում միկրոսկոպիկ իոններ` նստատեղերն ու պաստառները հոտազերծելու համար: Այդ իոնները նաև առողջարար, խոնավեցնող ազդեցություն են ունենում մաշկի և մազերի վրա: Չափազանց ցուրտ ձմեռներին լրացուցիչ տաքության համար առաջարկվում է նաև բարձր արտադրողականության փոխարկիչ: Դրանից սնուցվում են այնպիսի սարքավորումներ, ինչպիսիք են` դիմապակու հակասառեցուցիչը, ղեկի տաքացուցիչը և նստատեղերի ջեռուցիչները:

LED / Հալոգենային լուսարձակներ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տրամադրված ստանդարտ փաթեթի մեջ` մոտակա լուսավորության լուսադիոդային տեխնոլոգիան ապահովում է գիշերային բարելավված տեսանելիություն, իսկ հալոգենային լուսարձակները` հեռվի լուսավորությունը: Ավելին` LED ցերեկային լույսերն ստեղծում են կատարելագործված արտաքին տեսք և ապահովում, որ նոր ES-ը միշտ հեշտությամբ նկատվի այլ երթևեկող մեքենաների կողմից:

LEXUS-ի որակ

LEXUS-Ի ՈՐԱԿ

Նոր ES-ը լիովին վերասահմանում է բարձր որակի մասին պատկերացումները: Օրինակ` դրա փայլեցված լաքաներկային ծածկույթի համար օգտագործվում է մեր LS առաջատար մոդելում կիրառված միևնույն ինքնանորոգվող բարդ տեխնոլոգիան: Թափքի այս զարմանահրաշ անբիծ փայլն ստանալու համար լաքաներկային ծածկույթի յուրաքանչյուր շերտը հղկվում է ձեռքով (ժամանակատար գործընթաց, որը սովորաբար արվում է հատուկ պատվերով մեքենաների համար), ինչպես նաև ստուգվում է տեսողական և թվային եղանակներով՝ համոզվելու, որ ծածկույթը կատարյալ է: Սրահի նույնքան տպավորիչ փայտե ներդիրները խնամքով մշակված և փայլեցված են Yamaha դաշնամուրների արտադրական բաժնում: Կառուցված մեր Կյուշու Eco գործարանում` ES MC-ի ողջ արտադրական գործընթացը վերահսկվում է Lexus-ի "Տակումի" վարպետների կողմից:

Mark Levinson® ձայնային համակարգ

MARK LEVINSON® ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համալրված ամբողջությամբ թվային 125 Վ ուժեղացուցիչով և 15 բարձրախոսներով` Mark Levinson® Premium Surround ձայնային համակարգն ապահովում է բարձր տարլուծում, 360° ստերեոսկոպիկ, տնային կինոթատրոնի բնական հնչողություն: Բոլոր 15 բարձրախոսներում կիրառված է GreenEdgeTM տեխնոլոգիան: Այն թույլ է տալիս կրկնապատկել նախկին տարբերակների կողմից ծախսվող էներգիայի միևնույն քանակության դիմաց արտադրվող ձայնը:

Ղեկի ընտրություն

ՂԵԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ES MC-ի համար նախագծվել է կաշվե հարդարանքով նոր եռաթև ղեկ: Գերազանց հպումային արձագանքմամբ և վարելու համար հաճելի` դրանում ներկառուցված են ձայնի, ցուցադրման, հեռախոսի և ձայնային հրահանգների ստեղներ` անմիջապես բթամատի ծայրերի տակ: Որպես այլընտրանք` այն կարող է պատվիրվել նաև կաշվի և իսկական բամբուկի կամ շաքարային թխկիի դիզայնի համադրությամբ: Առավել առանձնահատուկ դիզայնի համար` ձեր նոր ES-ի համար կարող եք պատվիրել կաշվի և շիմամոկու փայտի հարդարանքով ղեկ:

Թիկունքից մոտեցող մեքենաների զգուշացման համակարգ

ԹԻԿՈՒՆՔԻՑ ՄՈՏԵՑՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Թիկունքից մոտեցող մեքենաների զգուշացման ֆունկցիան օգտվում է Կույր գոտիների մոնիտորի ռադիոլոկացիոն համակարգից՝ ավտոկայանատեղիում մեքենայի հետևից մոտեցող այլ մեքենաներին հայտնաբերելու համար: Անհրաժեշտության դեպքում այն զգուշացնում է ձայնային ազդանշանով և կողային հայելիների տեսողական ազդանշաններով:

Աերոդինամիկա

ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿԱ

Նոր ES-ն օժտված է գերազանց աերոդինամիկայով` շնորհիվ ցածր, շրջահոսելի սրահի և աստիճանաբար նեղացող կողային պատուհանների հատվածի: Այլ աերոդինամիկ նորամուծություններ են գրեթե տափակ հատակը` օդի հոսքի ավելի արդյունավետ կառավարման համար, և դռների հայելիների ու հետևի լուսարձակների փոքրիկ կողային ելուստները: Ընդօրինակած Formula One-ի մրցարշավային մեքենաներից` այս ելուստներն ստեղծում են օդային հողմապտույտներ ES MC-ի կողային հատվածներն ի վար, որոնք դեպի ներս են քաշում հիմնական օդային հոսքերը՝ նվազեցնելով մեքենայի շուրջը «սահմանային շերտի» կամ օդի գոյացումը: Մանրուքների նկատմամբ այս անհավանական ուշադրությունը ոչ միայն կատարելագործում է կայունությունն ու կառավարումը, այլև նպաստում է վառելիքի խնայողությանը և նվազեցնում քամու աղմուկը:

Lexus Safety System +

LEXUS SAFETY SYSTEM + ՀԱՄԱԿԱՐԳՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՄԻԼԻՄԵՏՐԱԼԻՔԱՅԻՆ ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԵՎ ՏԵՍԱԽՑԻԿ` ԱՌՋԵՎԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Նոր ES-ն այժմ կարող է պատվիրվել մեր բեկումնային Lexus Safety System + համակարգով: Այն ներառում է Pre-Crash համակարգ` հետիոտների հայտնաբերմամբ, Շարքի պահպանման աջակցում` օգնելու չշեղվել երթևեկության շարքից, Automatic High-beam համակարգ` գիշերվա ընթացքում բարելավված տեսանելիության համար և Ադապտիվ կրուիզ կոնտրոլ, որը կարգավորում է արագությունը` առջևից ընթացող մեքենայի արագության համեմատ:

ERA-GLONASS

ERA-GLONASS

Նախագծված ձեր անվտանգության ապահովման նպատակով՝ ERA-GLONASS համակարգը տրամադրում է ձեռքով կամ ավտոմատ կերպով կատարվող արտակարգ զանգի հնարավորություն:

Արտակարգ զանգի կոճակը հնարավորություն է տալիս անմիջապես շտապ օգնություն կանչել, եթե ճանապարհին որևէ պատահարի մեջ եք հայտնվել:

Երբ միացված է ավտոմատ ռեժիմը, համակարգը շտապ օգնության ծառայությունների հետ կապ է հաստատում՝ բախման ժամանակ անվտանգության բարձիկների բացվելուն պես: Խելացի համակարգը տրամադրում է նաև ձեր ճշգրիտ տեղադրությունը և տվյալները:

ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

Ձեր որոնմանը համապատասխանող մեքենայի յուրահատկություններ չկան: Ընդլայնեք ձեր որոնումը և կրկին փորձեք:

es quote 200x200 white

ՆՈՐ ES-Ի ԱՐՏԱՔԻՆԻՆ ՀԱՂՈՐԴԵԼ ԵՆՔ ԱՎԵԼԻ ՍՐԸՆԹԱՑ, ԴԻՆԱՄԻԿ ՏԵՍՔ: LEXUS SAFETY SYSTEM + ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՍԵԴԱՆԻ ՆԵՐՍՈՒՄ ԿՎԱՅԵԼԵՔ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ:

Տոշիո Ասահի, ES-ի գլխավոր ինժեներ

ՊԻՏՈՒՅՔՆԵՐ

ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՐԵՔ ՁԵՐ ES 250-Ը LEXUS-Ի ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔՆԵՐՈՎ

ՊԱՐԱԳԱՆԵՐԸ
Ամենը

ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

There are no available accessories for this filter. Please select another filter.