concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

GX 460

ՆԱԽԱԳԾՎԱԾ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐԴ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՆՈՐ ԵՎ ՀԱՄԱՐՁԱԿ GX 460-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆԿՐԿՆԵԼԻ ՀԱՐՄԱՐ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ ՅՈԹ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ:


Կոմբինացված CO2 վտանգավոր արտանետումներ` գր/կմ 303.4
Կոմբինացված ծախս` լ/100կմ 12.8
Արագացում` 0–100 կմ/ժ 8.3
Առավելագույն արագություն` կմ/ժ 175

ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ ՍՏԵՂԾՈՂ

ՆԱԽԱԳԾՎԱԾ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐԴ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՆՈՐ ԵՎ ՀԱՄԱՐՁԱԿ GX 460-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆԿՐԿՆԵԼԻ ՀԱՐՄԱՐ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ ՅՈԹ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

Նոր GX 460 ամենագնացի առաջնամասը բաղկացած է Lexus-ի հովացուցիչի պաշտպանիչ ցանցից և հստակ ուրվագծված գլխավոր լուսավորության լուսարձակներից: Սրահի ձևավորման համար ընտրված են կարմրագույն փայտե ներդիրներ, նաև հիացնում է 17 բարձրախոսներով Mark Levinson® աուդիո համակարգը: GX 460-ի սիրտը - հզոր 32 փականային ալյումինե V8 շարժիչն է:

GX 460-ը հագեցած է առավել առաջադեմ համակարգերով, որոնգ օգնում են վարորդին անվտանգ վարել անանցնելի ճանապարհներին: Բացի KDSS-ից (թափքի մակարդակի կայունացման էլեկտրոնային համակարգից) և AVS-ից (կախոցքի կոշտության կարգավորման ադապտիվ համակարգից), մեքենան հագեցված է Multi-Terrain Select-ով (Տարբեր ճանապարհածածկույթների համար նախատեսված ռեժիմների ընտրությունով), որը ունի 4 ձևի վայր` Mud/Sand («Ցեխ և ավազ»), Loose Rock («Մանրախիճ»), Mogul («Անհարթ մակերես») և Rock («քարքարոտ մակերես»): 4x4-ի հնարավորությունները բարելավելու նպատակով մենք փորձարկեցինք GX-ի նախատիպերը ամենա էքստրեմալ պայմաններում, ապացուցելով, որ մենք չենք կանգ առնի, մինչև չստեղծենք հիասքանչ մեքենա:

ՄԵՔԵՆԱՅԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼԱՎ ՃԱՆԱՉԵՔ GX 460-Ը

Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր GX 460-ի ներսում կարող եք հանգստանալ սքանչելի կաշվե պաստառներով նստատեղերում, իսկ սրահը նախագծված է՝ ձեր ցանկացած պահանջը կանխատեսելու և հոգալու համար: Բոլոր նստատեղերն ապահովում են արտաճանապարհային պայմանների համար անհրաժեշտ լրացուցիչ կողային աջակցություն, իսկ երկրորդ շարքի նստարաններն ունեն նաև ծալվող արմնկակալներ:

Երկրորդ շարքի նստարանները կարող են ուղղաձիգ սահել 135 մմ հետ կամ առաջ՝ ոտքերի տեղը լայնացնելու համար, իսկ "walk in" ֆունկցիան հեշտացնում է անցումը երրորդ շարք (7 նստատեղի դեպքում): Բարձրակարգ դաջված կաշին ստանդարտ է այս մոդելի համար, իսկ կիսաանիլինային կաշին մատչելի է որպես ընտրանք: Վարորդն ու առջևի ուղևորը կարող են վայելել տաքացվող և օդափոխվող նստատեղերը: Որպես ընտրանք` երկրորդ շարքի նստարանները նույնպես կարող են տաքացվել:

Զինված լինելով աներևակայելի հզոր օդորակման և տաքացման համակարգերով` GX 460-ի սրահի բացարձակ հարմարությունն ու հանգստությունը դարձնում է այն Mark Levinson® Premium Surround աուդիոհամակարգը վայելելու կատարյալ վայր (ընտրովի է): Հանդիսանալով արդի ամենահիասքանչ ժամանցի համակարգ` այն ապահովում է 7.1 ալիք ձայն 17 հատուկ մշակված և ռազմավարապես տեղադրված բարձրախոսների միջոցով: Մինչդեռ դուք նավարկում եք` օգտագործելով մեծ 8" էկրանը, հյուրերը կարող են վայելել Հետևի նստատեղերի ժամանցի համակարգը` առջևի նստատեղերի գլխաբարձիկների վրա ամրացված 7 դյույմ մոնիտորների միջոցով:

Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

GX 460-ն օգնում է վարորդին՝ աշխատացնելով արգելակման և քարշման առաջատար տեխնոլոգիաները: Անկախ մակերևույթից` Արգելակման ուժի բաշխման էլեկտրական համակարգը (EDB) վերահսկում է յուրաքանչյուր անիվին փոխանցվող հզորությունը ուժը, իսկ Արգելակման օգնականը (BAS) անհրաժեշտության դեպքում հզորացնում է արգելակման ուժը: Բացի դրանից, Քարշման կառավարը (A-TRC) նվազեցնում է անիվների տեղապտույտը, իսկ Մեքենայի կայունության կառավարը (VSC) միջամտում է արտակարգ իրավիճակներում:

"Կույր գոտու" մոնիտորը զգուշացնում է ձեզ թիկունքից առաջ անցնող մեքենաների մասին: Վերջապես, բախման քիչ հավանական դեպքում՝ ամուր անվտանգության վանդակն ու տաս անվտանգության բարձիկները պաշտպանոււմ են ձեզ և ձեր ուղևորներին:

Հիմնական առանձնահատկություններ

GX 460-Ի ՎԱՐՈՒՄ~ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

GX 460-ը երբևէ ստեղծած 4x4 մեքենաների մեջ ամենահզորներից մեկն է: Դրա սիրտը` մշտական լիաքարշակ համակարգն է, որն ապահովում է առավելագույն քարշման ուժ սայթաքող մակերևույթների վրա, ինչպիսիք են ձյունը, ցեխն ու սառույցը, և համակցված է դժվարանացանելի ճանապարհների` Multi-Terrain Select կառավարման համակարգի հետ:

Դժվարանցանելի ճանապարհով երթևեկելու պայմաններում անթերի կատարողականության համար` Multi-Terrain Select համակարգն ինքնաշխատորեն կարգաբերում է արգելակներն ու արագացուցիչն ըստ հետևյալ ռեժիմների. Mud/Sand (Ցեխ/Ավազ), Loose Rock (Մանրախիճ), Mogul (Անհարթություններ) կամ Rock (Ժայռեր): Բարձրանալու և իջնելու օժանդակ համակարգերը կարող են օգնել հաղթահարել զառիթափ լանջեր, մինչդեռ Multi-Terrain ABS համակարգը նույնականացնում է մակերևույթները, օրինակ՝ ձյունը կամ մանրախիճը, և կարգաբերում է արգելակման ռեժիմները: Վերջապես, առավել անհարթ ճանապարհի դեպքում Crawl Control-ը թույլ է տալիս ընտրել հարմար արագություն և լիովին կենտրոնանալ ղեկի վրա՝ չմտածելով ոտնակների հետ բարդ գործողությունների մասին:

Դրա հետ մեկտեղ, նոր GX 460-ի արտաճանապարհային արտակարգ կարողությունները չեն գերակշռում իր սովորական ճանապարհին վարելու հատկություններին: Եվ իրոք, իր էլեկտրոնային քարշման վերահսկման առաջատար տեխնոլոգիաները, բարդ կախոցը և մշտական լիաքարշակ վարման համակարգը նպաստում են արագ, և միևնույն ժամանակ զարմանալիորեն հարմարավետ վարմանը և արտադրողականությանը:

7 կամ 5 նստատեղերով տարբերակներ

7 ԿԱՄ 5 ՆՍՏԱՏԵՂԵՐՈՎ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

7 նստարանով GX 460-ն երաշխավորում է բացառիկ հարմարավետություն ձեր և ձեր 6 հյուրերի համար: Երկրորդ շարքը՝ ծալվող կենտրոնական ձեռնատակով, կարող է ուղղաձիգ սահել 135 մմ հետ կամ առաջ՝ ոտքերի տեղը լայնացնելու համար: Խնամքով մշակված՝ որակյալ պաստառված երրորդ շարքի նստատեղերը հարմար են երկու չափահաս ուղևորների համար: Եվ իհարկե, բոլոր յոթ նստատեղերն ունեն գլխաբարձիկներ:

Երկշարք, 5 նստատեղով GX 460-ի տարբերակը մշակված է այն հաճախորդների համար, ովքեր չունեն երրորդ շարքի կարիք: Այդ տարբերակի բեռնախցիկի ծավալն ավելի մեծ է:

Կինետիկական դինամիկ կախոցի համակարգ / Ադապտիվ փոփոխական կախոց

ԿԻՆԵՏԻԿԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿ ԿԱԽՈՑԻ ՀԱՄԱԿԱՐԳ/ԱԴԱՊՏԻՎ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԿԱԽՈՑ

Ասֆալտապատ ճանապարհներին GX 460-ն ապահովում է Lexus սեդանի սահուն աշխատանքը: Դա հիմնականում մեքենայի ‘Body on Frame’ կառուցվածքի, առջևի երկակի երկու կախոցների, հետևի քառաշղթա կոշտ առանցքի և հատուկ մշակված Կինետիկ դինամիկ կախոցի համակարգի շնորհիվ է: Այս բեկումնային տեխնոլոգիան օգտագործում է հիդրավլիկ մեխանիզմները` առջևի և հետևի փոփոխական կայունության ստաբիլիզատորների վերահսկման համար, այդպիսով նվազեցնելով թափքի թեքումը ոլորաններում:

Բացի դրանից, Ադապտիվ փոփոխական կախոցը թույլ է տալիս ճշգրտորեն կարգաբերել վարելու առանձնահատկությունները. "Սովորական"` առօրյայի համար, "Comfort"` հանգիստ, երկար ճամփորդությունների և "Sport"` վարելուց առավել հաճույք ստանալու և դինամիկայի համար:

«Կույր» գոտիների վերահսկման համակարգ Հետևի խաչաձև երթևեկության տեղեկատվական համակարգով

«ԿՈՒՅՐ» ԳՈՏԻՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՀԵՏԵՎԻ ԽԱՉԱՁԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Հետևի բամպերում տեղադրված ռադարային սենսորները հայտնաբերում են կողքի գծերով ճանապարհով գնացող ավտոմեքենաները, որոնք չեն երևում հետևի արտաքին հայելու մեջ: Եթե վարորդը միացնում է շրջապտույտի ազդանշանը, երթևեկության գիծը փոխելու նպատակով, իսկ համակարգը հայտնաբերում է ավտոմեքենա «կույր գոտիում», վերջինս անմիջապես զգուշացնում է վարորդին դրա մասին լույսային ազդանշանների շնորհիվ:

Տանիքի Լյուկ / Հետեվի Դռան Բացվող Ապակի / Առջեվի Ապակու Տաքացում

ՏԱՆԻՔԻ ԼՅՈՒԿ / ՀԵՏԵՎԻ ԴՌԱՆ ԲԱՑՎՈՂ ԱՊԱԿԻ / ԱՌՋԵՎԻ ԱՊԱԿՈՒ ՏԱՔԱՑՈՒՄ

Էլեկտրակառավարվող ապակե լյուկի շնորհիվ սրահը տեսանելիորեն դառնում է ավելի ծավալուն և լուսավորված։ Կարելի է օդափոխել ավտոմեքենայի սրահը` ֆիքսելով լյուկը ցանկցած մակարդակի վրա։ Բացի այդ, ձեր հարմարավետության համար բեռնախցիկի դռան ապակին հնարավոր է բացել, ինչի շնորհիվ կարող եք տեղավորել ձեր իրերը բեռնախցիկում, չբացելով հետևի դուռը. Դիմապակու տաքացումը արագորեն կմաքրի ձեր սառցակալված ապակին:

Multi-Terrain Select / Crawl Control

MULTI-TERRAIN SELECT / CRAWL CONTROL

GX 460 ամենագնացը (SUV) առանձնանում է աշխարհի ամենաառաջատար քարշման և արգելակման համակարգերով: Արտաճանապարհային պայմաններում բավական է փոխարկել փոխանցման տուփը ցածր ընդգրկույթի, և մեքենան անմիջապես կարձագանքի միակցման և արագության ուժեղացված վերահսկումով: Վայրի պայմաններում անթերի կատարողականության համար Multi-Terrain Select համակարգն ինքնաշխատորեն կարգաբերում է արգելակներն ու արագացուցիչն ըստ հետևյալ ռեժիմների. Mud/Sand (Ցեխ/Ավազ), Loose Rock (Մանրախիճ), Mogul (Անհարթություններ) կամ Rock (Ժայռեր)՝ համաձայն ձեր ընտրության:

Multi-Terrain ABS համակարգը նույնականացնում է մակերևույթները, օրինակ՝ ձյունը կամ մանրախիճը, և ինքնաշխատորեն կարգաբերում է մեքենայի ABS արգելակման ռեժիմները: Առավել անհարթ ճանապարհի դեպքում Crawl Control-ը թույլ է տալիս ընտրել հարմար արագություն և լիովին կենտրոնանալ GX 460-ի ղեկի վրա՝ չմտածելով ոտնակների հետ բարդ գործողությունների մասին:

Սայթաքուն մակերևույթների վրա Բարձրացման օժանդակման կառավարը (HAC) ապահովում է սահուն բարձրացում լանջով՝ կանխելով հետ գլորումը: Իջնելու ժամանակ ակտիվանում է Իջնելու օժանդակման կառավարումը (DAC), որն ինքնաշխատորեն արգելակում է բոլոր չորս անիվները՝ ապահովելով անվտանգ ընթացք նույնիսկ սայթաքուն լանջով:

Չորս շրջահայաց խցիկներ

ՉՈՐՍ ՇՐՋԱՀԱՅՑԱՅԻՆ ԽՑԻԿՆԵՐ

GX 460-ում չորս խցիկները ռազմավարապես տեղադրված են ճակատային ցանցի, յուրաքանչյուր դռան հայելիների և բեռնախցիկի դռան վրա: Դրանք ցուցադրիչ են փոխանցում մինչև վեց տեսապատկեր՝ աջակցելով հարթ ճանապարհային և արտաճանապարհային մանևրումներին:

LEXUS-ի վարպետություն

LEXUS-Ի ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Կառուցված մեր մրցանակակիր Tahara գործարանում, նոր GX 460-ը ներկայացնում է աշխարհի լավագույն վարպետների տաղանդը: Դուք կզգաք այն՝ կարմիր փայտից փայլեցված ներդիրները շոշափելիս կամ հիասքանչ կաշվե ղեկը բռնելիս: Պահեստային բաժանմունքները բացվում են անձայն, մեկ հպումով՝ ներշնչված ավանդական ճապոնական սահող դռների հմայքով:

Դրսից՝ թափքի լաքաներկային պատման յուրաքանչյուր շերտը հղկված է ձեռքով (ժամանակատար գործընթաց, որը սովորաբար արվում է հատուկ պատվերով մեքենաների համար): Որակը ստուգվում է տեսողական և թվային եղանակներով:

Մշտական Լիաքարշակ համակարգ

ՄՇՏԱԿԱՆ ԼԻԱՔԱՐՇԱԿ ՀԱՄԱԿԱՐԳ

Զինված առջևի և հետևի դիֆերենցիալներով, երեք կարդանային լիսեռներով և TORSEN® Բարձր շփման դիֆերենցիալով, ապահով լիաքարշակ համակարգը հանդիսանում է GX 460-ի արտաճանապարհային աննման կարողությունների հիմք: Առավելագույն քարշման համար` ոլորող մոմենտի դիֆերենցիալը բաշխում է հզորությունն ըստ յուրաքանչյուր անիվի միակցման հնարավորությունների:

LED լուսարձակներ

LED ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Լուսադիոդային (LED) տեխնոլոգիան լայնորեն կիրառվել է նոր GX 460-ի լուսարձակների համար: LED մոտակա լուսարձակներն ապահովում են բացառիկ լուսավորություն, մինչդեռ L-աձև ցերեկային լույսերն ապահովում են GX 460-ի տեսանելիությունը ճանապարհին գտնվող այլ մեքենաներին և հետիոտներին՝ բոլոր պայմաններում: Էներգախնայող LED տեխնոլոգիան ապահովում է ուղղված լուսավորություն և վստահելի երկարատև արտադրողականություն:

ԷՌԱ-ԳԼՈՆԱՍ

ԷՌԱ-ԳԼՈՆԱՍ

ԷՌԱ-ԳԼՈՆԱՍ-ն իրենից ներկայացնում է ավտովթարների արտակարգ արձագանքման համակարգ, որն ակտիվանում է ավտոմատ կերպով կամ ձեռքով:

Ավտովթարի ժամանակ արտակարգ իրավիճակների կանչի կոճակը թույլ է տալիս փոխանցել իրավիճակի անհրաժեշտ տվյալները և կանչել շտապօգնություն:

Ավտոմատ ռեժիմի ժամանակ համակարգը միանում է շտապօգնությանը միանգամից, հենց բացվում են անվտանգության բարձիկները: Տվյալ ինտելեկտուալ համակարգը նաև տրամադրում է մանրամասն տեղեկություններ վթարի վայրի և ավտոմեքենայի մասին:

17 բարձրախոսով Mark Levinson® աուդիոհամակարգ

17 ԲԱՐՁՐԱԽՈՍՈՎ MARK LEVINSON® ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

Ըստ ցանկության, GX 460-ի սրահում հնարավոր է ընդգրկել հատուկ մշակված Mark Levinson® Premium Surround աուդիոհամակարգը: 7.1 ալիք ձայնը՝ կենտրոնական 8 դյույմ հպումնային էկրանի հետ մեկտեղ, ապահովում են տնային կինոթատրոնի բացառիկ մթնոլորտ:

Մարկ Լևինսոնը աշխարհի ամենահայտնի բարձրակարգ աուդիոհամակարգերի արտադրողներից մեկն է: 1972 թ.-ից ի վեր այն հանդիսանում է երաժշտության անթերի հնչողության լեգենդ, քանի որ նրա համակարգերն ունեն գերբնական կարողություն՝ վերարտադրելու ձայնի բոլոր նրբություններն ու նյուանսները, ոչինչ չպակասացնելով և չհավելելով բնօրինակ կատարմանը: Մարկ Լևինսոնն ինքն է միքշերային վահանակի հեղինակը, որն օգտագործվել է Վուդստոքում 1969թ.-ին: Այդ պահից էլ նա հանդիսանում է բարձրակարգ աուդիոհամակարգերի արդյունաբերության հիմնադիր:

Չնայած այլ լյուքս դասի ավտոմեքենա արտադրողների ջանքերին, մենք միակն ենք, ով առաջարկում է բարձրակարգ Մարկ Լևինսոնի սարքավորումները: Քանի որ Lexus-ի ավտոմեքենաները գիտականորեն մշակված են մաքուր և անաղմուկ վարման համար, նրանցում նախատեսված է "մեքենայի սրահում համերգասրահ" ստեղծելու բացառիկ ակուստիկային հնարավորություն: Մարկ Լևինսոնի համակարգը խնամքով կարգաբերվում է Lexus-ի յուրաքանչյուր մոդելի համար. բարձրախոսների դիրքը, բաղադրիչների կարգավորումը և ձայնային կարգաբերումը կատարվում են մեքենայի սրահի բացառիկ մթնոլորտի համապատասխան:

MULTI-TERRAIN մոնիտոր / Steering Angle Display

MULTI-TERRAIN ՄՈՆԻՏՈՐ / STEERING ANGLE DISPLAY

Ապահովելով նոր GX 460-ի շրջապատի գրեթե 360° տեսքը, Multi-Terrain Մոնիտորը ցուցադրում է մինչև վեց պատկեր՝ փոխանցվող մեքենայի առջևի, աջ և ձախ դռների հայելիների վրա ամրացված խցիկների (դիմացի և հետևի տեսք) և հետևի խցիկներից: Համակցված լինելով կենտրոնական Էլեկտրական Բազմատեսք ցուցադրիչին, այս պատկերներն անգնահատելի են՝ մեծ քարեր և փոսեր հայտնաբերելու և ամենագնացի (SUV) սովորաբար մեծ կապոտի պարագայում անմատչելի տեսարանը դիտելու համար:

GX 460-ը համալրված է նաև Steering Angle Display համակարգով, որը գործիքների կենտրոնական վահանի բազմաֆունկցիոնալ ցուցադրիչի վրա գծապատկերային տեսքով արտացոլում է առջևի անիվների թեքման աստիճանը: Դա օգնում է վարորդին շրջանցել խոչընդոտները և տեսնել անիվների շարժումները արտաճանապարհային պայմաններում:

Տաս անվտանգության բարձիկներից պաշտպանական վահան

ՏԱՍ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԿՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՎԱՀԱՆ

GX 460-ը զինված է տաս անվտանգության բարձիկներով՝ բոլոր ուղևորներին պաշտպանելու համար: Ի հավելումն գլխային երկաստիճան բարձիկների, վարորդն ու առջևի ուղևորը պաշտպանված են նաև ծնկների և կողային անվտանգության բարձիկներով: Հետևի երկրորդ շարքի դռներին մոտ նստող ուղևորներին պաշտպանում են կողային, ինչպես նաև վարագուրային անվտանգության բարձիկները:

Վարագուրային անվտանգության բարձիկները բացվում են կողքի պատուհանների ողջ երկայնքով՝ բոլոր շարքերի ուղևորներին պաշտպանելու համար: Դրանք բացվում են ակնթարթային՝ թեթև հարվածի կամ մեքենան շրջվելու նույնիսկ ամենափոքր հավանականության դեպքում:

Հետևի ուղևորների ժամանց

ՀԵՏԵՎԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԺԱՄԱՆՑ

GX 460-ը կարող է համալրվել նաև Հետևի ուղևորների ժամանցի համակարգով: Դրա 7 դյույմ մոնիտորներն ամրացված են առջևի նստատեղերի գլխատակերի հետևի կողմից: Յուրաքանչյուրը կարող է դիտել իր ցանկացած կինոնկարը կամ խաղալ՝ մեքենայի 17 բարձրախոսով կամ ականջակալներով ապահովված անթերի ձայնով:

LEXUS-ի առաջնակարգ նավարկում

LEXUS-Ի ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ՆԱՎԱՐԿՈՒՄ

Կենտրոնական լիագույն Էլեկտրական բազմատեսք (EMV) ցուցադրիչն իդեալապես դիրքավորված է, որպեսզի վարորդն ու առջևի ուղևորը կառավարեն Lexus-ի առաջնակարգ նավիգացիոն համակարգը: Այս 8 դյույմ հպումային էկրանն ապահովում է որոշ մուլտիմեդիա ծրագրերի բնազդային կառավարում: Օգտագործման մեջ դյուրին` ցուցադրիչն առաջարկում է վառ 3D գրաֆիկա և քարտեզների տարբեր ընտրանքներ: Կայանելուն պես համակարգը կարող է ստանալ QR կոդ ձեր սմարթֆոնի համար՝ դեպի ձեր վերջնական նպատակակետը քայլ առ քայլ ուղղություններով:

GX 460-ն առաջարկում է նոր սերնդի Lexus-ի կապակցման ծառայություններ, օրինակ՝ Առցանց որոնում, Google Street View® , Panoramio® և Առցանց երթևեկություն: Հավելյալ հարմարության համար` կարող եք փոխանցել ձեր նոութբուքի կամ պլանշետի ուղին Lexus-ի առաջնակարգ նավարկման համակարգին: Բազմաթիվ թվային ծրագրեր կարող են համաժամեցվել բազմամեդիա ցուցադրիչի հետ: Օրինակ՝ կարող եք սմարթֆոնից բեռնել ողջ հասցեագիրքը և ոլորելով դիտել այն ցուցադրիչի վրա:

Ի լրումն նոր GX 460-ի արտաճանապարհային բացառիկ հնարավորությունների, կենտրոնական 8" ցուցադրիչը կարող է դառնալ բարդ կողմնացույց՝ վայրի պայմաններում նավարկելու համար:

Հզոր V8 շարժիչ

ՀԶՈՐ V8 ՇԱՐԺԻՉ

GX 460-ը զինված է գերբնական ճկուն 4.6 լիտր V8 բենզինային շարժիչով: Այն ապահովում սահուն հզորություն քաղաքի պայմաններում և տպավորիչ քարշում՝ արտաճանապարհային պայմաններում կամ կցասայլով երթևեկելու դեպքում: Դասում առաջատար հանդարտությունն ու նրբագեղությունն ապահովում է երկակի Գազաբաշխման փուլերի կարգավորման ինտելեկտուալ համակարգը (VVT-i), որը վերահսկում է ներածումն ու արտանետումը՝ ոլորող մոմենտի արագությունը բարձրացնելու համար:

SUV-ի առավելագույն ճկունության համար` 6 արագությունով ինքնաշխատ փոխանցման տուփն ապահովում է ակնթարթային գծային արագացում, անաղմուկ բարձրարագ երթևեկում և քարշման բացառիկ հզորություն: Երաշխավորելով գերսահուն վազք` Artificial Intelligence-SHIFT Արհեստական բանականությամբ կառավարման ծրագիրը մշտապես վերահսկում է ճանապարհային պայմաններն ու ձեր վարելու ոճը՝ փոխանցումներն ակտիվորեն կառավարելու համար:

Կցասայլի տատանման վերահսկողություն

ԿՑԱՍԱՅԼԻ ՏԱՏԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Նոր GX 460-ում ներկառուցված Կցասայլի ճոճման վերահսկողության համակարգը զսպում է քամիների, խորդուբորդ ճանապարհի կամ սխալ ղեկավարման ազդեցության տակ առաջացող կցասայլի անվերահսկելի ճոճումները: Տատանում հայտնաբերելուն պես համակարգն անմիջապես գործադրում է դանդաղեցման և ընթացքի կայունացման ֆունկցիաները՝ նվազեցնելով կցասայլի անցանկալի շարժումները: Բացի դրանից, այն միացնում է արգելակման լույսերը՝ հետևից եկող մեքենաներին զգուշացնելու համար:

Եռագոտի օդորակում / Փոքր սառնարան

ԵՌԱԳՈՏԻ ՕԴՈՐԱԿՈՒՄ / ՓՈՔՐ ՍԱՌՆԱՐԱՆ

GX 460-ի սրահը տաքացվում և հովանում է նույն արագությամբ՝ առջևի և հետևի առանձնացած օդորակման համակարգի շնորհիվ: Ցուրտ կլիմաներում դրանք ապահովում են սովորական համակարգերի կրկնակի արտադրողականություն և փորձարկվել են -45°C-ից +45°C ծայրահեղ ջերմաստիճաններում:

Բացի դրանից, GX 460-ի օդորակման համակարգն ապահովում է եռագոտի հսկում, որը թույլ է տալիս վարորդին, առջևի ուղևորին և հետևի ուղևորներին սահմանել անհատական կլիմայական պայմաններ:

Հարմարավետ տեղադրված առջևի կենտրոնական ձեռնատակի դիմաց` GX 460-ի փոքր սառնարանը նույնիսկ ամենաշոգ օրերին պահպանում է ըմպելիքի սառնությունն ու սննդի թարմությունը:

Ծալվող նստելատեղեր

ԾԱԼՎՈՂ ՆՍՏԵԼԱՏԵՂԵՐ

Մեքենայի սրահի կոնֆիգուրացիան փոխելը շատ հեշտ է: Երկրորդ շարքի նստարանը բաժանված է 40:20:40 համամասնությամբ, նստելատեղերի թիկնակները նույնպես հնարավոր է ծալել առաջ: 7-տեղանոց մոդելի մեջ երրորդ շարքի նստելատեղերը ծալվում են ավտոմատ կերպով և թույլ են տալիս տեղադրել բեռնախցիկում մեծ չափսի իրեր:

Գերամուր կառուցվածք

ԳԵՐԱՄՈՒԹ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Տպավորիչ ամրությունն ու կայունությունը պարտադիր են դժվար արտաճանապարհային արտադրողականության համար, և GX 460-ն այստեղ նոր չափանիշներ է սահմանում: Ձգման նկատմամբ գերկայուն պողպատն օգտագործվել է՝ անհավանական ամուր շրջանակ ստեղծելու համար: Գերհզոր կառուցվածքն արդյունավետ է ոչ միայն արտաճանապարհային պայմաներում արդյունավետության համար, այլև դարձնում է GX 460-ը ծայրաստիճան հանգիստ, ապահով և կայուն մեքենա:

Սառնարան

ՍԱՌՆԱՐԱՆ

Սառնարանը տեղադրված է GX 460-ի առջևի կենտրոնական արմնկակալի տակ, այն նախատեսված է մթերքը թե տաք, թե սառը պահելու համար:

Մեքենայի կայունության կառավար / Քարշման կառավար

ՄԵՔԵՆԱՅԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐ / ՔԱՐՇՄԱՆ ԿԱՌԱՎԱՐ

Մեքենայի կայունության կառավարն օգնում է կանխել մեքենայի վերահսկման կորուստը, հատկապես արագ ոլորաններ մտնելիս կամ տեղապտույտի ժամանակ: Արգելակների ընտրողական կիրառումը և/կամ հզորության նվազեցումը առավելացնում է կայունությունը և նվազեցնում մեքենայի արագությունը:

Քարշման կառավարն ուժեղացնում է GX 460-ի միակցման հնարավորությունը, հատկապես մեկնարկելիս կամ սայթաքուն ու անհարթ մակերևույթի վրա արագությունը բարձրացնելիս: Անիվի "փախուստի" վտանգ հայտնաբերելու դեպքում գործադրվում են լրացուցիչ միջոցներ՝ ապահովելով քարշումը:

Վզի վնասվածքի վտանգի նվազեցում

ՎԶԻ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՎՏԱՆԳԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ

Առջևի նստատեղերն ընդգրկում են Վզի վնասվածքի վտանգի նվազեցման հատկություն: Հետևից հարվածի դեպքում Ակտիվ գլխատակերն անմիջապես բարձրանում են վեր և գալիս առաջ՝ վզի վնասվածքի վտանգը չեզոքացնելու համար:

ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

Ձեր որոնմանը համապատասխանող մեքենայի յուրահատկություններ չկան: Ընդլայնեք ձեր որոնումը և կրկին փորձեք:

GX SPORT

Սպիտակ Lexus GX 460 SPORT

ԱՅՍ ՄԵՔԵՆԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԵ ՉՆԿԱՏԵԼ:

GX 460 Sport-ի հատուկ թողարկումն աչքի է ընկնում աթլետիկ դիզայնով և ուրվագծերով, ու նախատեսված է նրանց համար, ով բարձր է գնահատում էլեգանտ սպորտային մեքենաները:

Միանգամից աչքի են ընկնում GX 460 Sport-ի ագրեսիվ առջևի և հետևի սպոյլերները, ալյումինե սկավառակները, բարելավված արտաքին հայելիները և արտածման համակարգի քրոմապատ խողովակը

GX460 2017 SportFeatures FrontSpoiler 300x220 Sport FULL 2017

ԱՌՋԵՎԻ ՍՊՈՅԼԵՐ

GX 460 Sport-ի առաջնամասի սպորտայնությունը ընդգծում է առջևի բամպերների սպոյլերը և Lexus-ի հովացուցիչի պաշտպանիչ ցանցը:

GX460 2017 SportFeatures RearSpoiler 300x220 Sport BACK 2017

ՀԵՏԵՎԻ ՍՊՈՅԼԵՐ

GX 460 Sport ավտոմեքենայի հետնամասը սպորտային է և շեշտակի ուրվագծերով: Հետնամասի շքեղ դիզայնը ընդգծում է ամենագնացի լայն դիրքը:

GX460 2017 SportFeatures 18Alloys 300x220 Sport SIDE 2017

18-ԴՅՈՒՅՄ ԱԼՅՈՒՄԻՆԵ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Մուգ գույնի 12-թև դիզայնով ալյումինե սկավառակները գրավիչ և հզոր տեսք են հաղորդում GX 460 Sport-ին:

GX460 2017 SportFeatures DoorMirrorDesign 300x220 Sport FULL 2017

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՅԵԼԻՆԵՐ

GX 460 Sport-ը տպավորում է իր արտաքին հայելիների շքեղ վերդիրներով, որորնք պատրաստված են Lexus-ի դիզայնի նոր ոճով և հաղորդում են ավտոմեքենային ավելի հզոր և աթլետիկ տեսք:

GX460 2017 SportFeatures ChromeExhaust 300x220 Sport BACK 2017

ՔՐՈՄԱՊԱՏ ԽԼԱՑՈՒՑԻՉԻ ԽՈՂՈՎԱԿ

GX 460 Sport-ը տպավորվում է իր աչքի ընկնող քրոմապատ չժանգոտվող պողպատյա խլացուցիչի խողովակով, որը հաղորդում է իրեն ավելի հզոր տեսք:

GX460 2017 SportFeatures SportBadge 300x220 Sport LOGO 2017

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ

Խորհրդանշելով Lexus-ի էությունը` ‘F’ տարբերիչ էմբլեմը ընդգծում է մեր սերը ստեղծել իրապես գրավիչ վարում: