concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

bg hero

LC

LEXUS

LEXUS LC 500 ԵՎ LC 500h

ՆՈՐ LC-Ի ՎԱՃԱՌՔՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԿՍԿՍՎԻ 2017Թ.
ՕԳՈՍՏՈՍԻՑ

Մեքենաների նախագծման ամբողջ պատմության մեջ Lexus-ի ամենաբարձր առաջնություն է՝ պահպանել օրիգինալ LF-LC կոնցեպտի էությունը, և ներկայացնել ֆլագմանի կուպե, որն արտացոլում է Lexus ապրանքանիշի արմատական դիզայնը:

Նոր LC-ն առաջին մոդելն է, որը կկառուցվի լիովին նոր գլոբալ ինժեներիայի Lexus Global Architecture - Luxury (GA–L) պլատֆորմի վրա, որը կատարելագործելու է ծանրության կենտրոնի բարձրությունն ու կշռի բաշխումը: Այս պլտֆորմը կատարելագործում է մեքենայի դինամիկությունը ճանապարհին և ապահովում է կատարյալ մանևրականություն:

Lexus-ի ուժասարքի ժամանակակից տեխնոլոգիաներն ապահովում են ինչպես լիահիբրիդային LC-ի, այնպես ել V8 շարժիչ ունեցող մոդելի արդյունավետ աշխատանքը: Ընդհանուր առմամբ լիահիբրիդ LC 500h-ի վառելիքի միջին ծախսը՝ 6.4լ /100 կմ իսկ CO2 կոմբինացված արտանետումները` 145գ/կմ, իսկ 5,7լ V8 բենզինային շարժիչով, որի ուժասարքն ունի 351 կՎտ (477 ձ/ու) հզորություն, LC 500-ի վառելիքի միջին ծախսը՝ 11,5լ/100կմ իսկ CO2 կոմբինացված արտանետումները`263գ/կմ:

LC-ն, որի դեբյուտը տեղի կունենա 2017թ. Ժնևի ավտոսրահում, կներկայացվի Launch Edition տարբերակով, որը հասանելի կլինի սահմանափակ քանակով և միայն ի պատիվ շքեղ կուպեի ներկայացմանը Եվրոպայում:

Էքսկլյուզիվ Launch Edition տարբերակով լիահիբրիդային LC 500h-ը, ինչպես նաև V8 շարժիչով LC 500-ը միավորում են F-White սպիտակ գույնի էքստերիերը և բաց կապույտ գույի ինտերիերը: LC մոդելները նաև զինված կլինեն 21-դյույմանոց անվահեծերով, որոնք հասանելի են Sport և Sport+ կոմպլեկտացիաների համար:

ՍՏԵՂԾՎԱԾ Է ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

LC-Ն ՆՇԱՆԱՎՈՐԵԼ Է LEXUS-Ի ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲԸ: ԱՅՍ ՇՔԵՂ ՖԼԱԳՄԱՆԱՅԻՆ ԿՈՒՊԵՆ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ Է ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ԷՔՍՊՐԵՍԻՎ ԴԻԶԱՅՆԸ, ՈՐԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՈՃԻ ՈՒ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ:

ՈՒՇԱԳՐԱՎ ՎԱՐՈՒՄ

ՀԻՄՆՎԱԾ ԼԻՈՎԻՆ ՆՈՐ ՀԵՏՆԱՔԱՐՇԱԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ ԵՎ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՐԵՆ ՆԱԽԱԳԾՎԱԾ՝ ԳԵՐԱԶԱՆՑ ՎԱՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ LC-Ը ՎԱՐՄԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ:

ԱՎԱՆԳԱՐԴԻՍՏԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ

ՈԳԵՇՆՉՎԱԾ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ LF-LC ԿՈՆՑԵՊՏՈՎ, ՈՐԻ ԴԵԲՅՈՒՏԸ ԿԱՅԱՑԱՎ 2012Թ.-ԻՆ՝ LC-Ը ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆՎԱՃՈՒՄ: ԽԱՐԽԼԵԼՈՎ ՈԼՈՐՏՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ՝ LEXUS -Ի ԻՆԺԵՆԵՐՆԵՐԸ ԵՎ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԸ ՔՐՏՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԵԼ ԵՆ՝ LC ԱՊՇԵՑՈՒՑԻՉ ԿՈՆՑԵՊՏԸ ՈՒՇԱԳՐԱՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

ՏԱԿՈՒՄԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԲԱՎ ՈՒՆԵՑՈՂ LFA ՍՈՒՊԵՐՔԱՐԸ՝ LC-Ը ԵՎՍ  ԿԱՌՈՒՑՎԵԼ Է «TAKUMI » ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ: ԻՐԵՆՑ 20-ԻՑ ԱՎԵԼ ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁԻ ՇՆՈՐՀԻՎ՝ ՆՐԱՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԱՄԵՆԱԱՆՆՇԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

LC-Ի ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

LC 500h

Հայտնաբերեք աշխարհում առաջին Բազմաստիճան հիբրիդային փոխանցման տուփը
LC 500h-ում՝ նոր չափանիշ հիբրիդային արտադրողականության համար: Հզորություն, արագ արձագանք և արդյունավետություն առանց զիջումների:

3.5լ V6 բենզինային շարժիչ
Աշխարհում առաջին 10 արագությամբ բազմաստիճան հիբրիդային փոխանցման տուփ
Հզոր էլեկտրական շարժիչ լիթիումաիոնային մարտկոցով
0-100կմ/ժ՝ 5.0 վայրկյանից պակաս ժամանակում

LC 500

Հայտնաբերեք բացառիկ հզորություն, կառավարում և մեքենավարում LC 500-ում՝ նոր դարաշրջանի համար նախագծված առաջատար լյուքս կուպե: Արտադրողականություն, որը կարող եք տեսնել, լսել և զգալ:

5.0լ V8 շարժիչ
Աշխարհում առաջին 10 արագությամբ ուղղակի ինքնաշխատ փոխանցման տուփ
467 ձիաուժ և 389 ֆունտ/ֆուտ
0-100կմ/ժ՝ 4.7 վայրկյանից պակաս ժամանակում