concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

NX 200t

ՀԱՅՏՆԱԲԵՐԵՔ ՏՈՒՐԲՈ ՇԱՐԺԻՉԻ ԵՎ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԿՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԻ ՀԱՃՈՒՅՔԸ:


CO2 կոմբինացված արտանետումները` գ/կգ 183
Վառելքի կոմբինացված ծախս` լ/100կմ 7.9
Արագացումը` 0–100 կմ/ժ 7.1
Առավելագույն արագություն` 200

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՄԵՆԱԳՆԱՑ

ՀԱՅՏՆԱԲԵՐԵՔ ՏՈՒՐԲՈ ՇԱՐԺԻՉԻ ԵՎ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԿՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԻ ՀԱՃՈՒՅՔԸ:

Զինված լիովին նոր 2.0 լիտր բենզինային շարժիչով, որն ապահովում է 238 ձիաուժ տուրբո հաճույք, NX 200t-ը մեծապես ավելացնում է ամենագնացից ստացված տպավորությունները:

Շնորհիվ առանձնահատուկ երկակի ալյումինե արտանետման խողովակների, որոնք նման են բարձր մոտոցիկլերի խողովակներին, նոր NX 200t-ն ապահովում է ակնթարթային արագացում` դինամիկ վարման հետ մեկտեղ: Զինված էլեկտրական կառավարվող Լիաքարշակ վարման համակարգով, արագության կառավարները ուղղակի վերահսկման հնարավորություն են տալիս՝ 6 արագություն ունեցող ինքնաշխատ փոխանցման տուփի միջոցով:

NX Sport

Արծաթագույն Lexus NX 200t F SPORT

ՎԱՅԵԼԵՔ ԱՄԵՆԱԳՆԱՑԻ ՈՒՇԱԳՐԱՎ ԴԻԶԱՅՆԸ՝ ԶԻՆՎԱԾ ԴԻՆԱՄԻԿ ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՏՈՒՐԲՈ ՇԱՐԺԻՉՈՎ

Նոր NX Sport մոդելը չի կարող մնալ աննկատ: 18 դյույմ թեթևաձույլ սև սկավառակներով, ընտրովի համայնապատկերային տանիքով և թափքի ամուր կերտվածքով՝ դուք ամենուրեք ուշադրություն կգրավեք Զինված բենզինային տուրբո շարժիչով՝ այս ուշագրավ մոդելը տրամադրում է ակնթարթային հզորություն և ապշեցուցիչ ճկունություն քաղաքի պայմաններում:

Իսկ այնպիսի կատարելագործված յուրահատկությունների շնորհիվ, ինչպիսիք են Lexus Նավիգացիան և ողջոնական ինտուիտիվ լուսավորումը, դուք անմիջապես կսիրահարվեք այս գեղեցիկ մեքենային:

NX200t SportEdition Features AlloyWheels 300x220 1

18 ԴՅՈՒՅՄ ԹԵԹԵՎԱՁՈՒՅԼ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Ազդեցիկ ոճավորմամբ այս սև սկավառակները ներառված են որպես ստանդարտ՝ ձեր NX-ին հաղորդելով կատարելագործված սպորտային տեսք:

NX200t SportEdition Features WelcomeIllumination

ՈՂՋՈՒՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ

Դռների բռնակների մեղմ լույսերը ողջունում են ձեզ, երբ մոտենում եք մեքենային` ձեր գրպանում կամ պայուսակում ունենալով դրա բանալին:

NX200t SportEdition Features PanoramicRoof

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ

Մեծ ապակյա ընտրովի համայնապատկերային տանիքը լուսավորում է սրահը՝ հաղորդելով լրացուցիչ ազատության զգացում:

NX200t SportEdition Features LexusNavigation

LEXUS-Ի ՆԱՎԻԳԱՑԻԱ

NX 200t Sport-ը կարող է համալրվել Lexus Նավիգացիա ընտրովի համակարգով: Այն արագ է, հարմար օգտագործման համար և ունի քարտեզների լայն ընտրանի:

NX200t SportEdition Features HeatedSeats

ՏԱՔԱՑՎՈՂ ՆՍՏԱՏԵՂԵՐ

Ի լրումն Տահարա պաստառման՝ NX 200t Sport-ն ունի տաքացվող առջևի նստատեղերի տարբերակ՝ ձմեռային պայմաններում ապահովելով շքեղ հարմարավետություն:

NX200t SportEdition Features LEDLight

LED ԼՈՒՅՍԵՐ

Մոտակա լուսավորության լուսադիոդային և հեռավոր լուսավորության հալոգենային լուսարձակները, համադրվելով L-աձև ցերեկային LED լույսերի հետ, ներառված են որպես ստանդարտ՝ բարելավված տեսանելիություն ապահովելու նպատակով:

ՄԵՔԵՆԱՅԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼԱՎ ՃԱՆԱՉԵՔ NX 200t-Ը

NX 200t-ի վարում. Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր տպավորիչ NX 200t-ն աչքի է ընկնում իր լայն նստեցվածքով, Lexus-ի հովացուցիչ համակարգի համարձակ ճակատային ցանցով և առջևի ու հետևի նրբաճաշակ LED լուսարձակներով: Լինելով որքան ավտոմեքենա, նույնքան էլ ժամանակակից արվեստի նմուշ` NX 200t-ը չի կարող աննկատ անցնել: Սուր, սակայն սահուն ուրվագծերն ստեղծելու համար` Lexus-ի դիզայներները ոգեշնչում են ստացել ձուլածո մետաղի գեղագիտական առանձնահատկություններից: Մոտեցեք NX-ին, և դռան բռնակները լուսավորվելով կողջունեն ձեզ, և աչքի կընկնեն դիզայնի առանձնահատուկ տարրերը` կողային դինամիկ կոր գիծն և կուպեանման ուրվագիծը: Առջևում` LED լուսարձակները և սլաքաձև ցերեկային լույսերը ձևավորում են Lexus-ի անշփոթելի ոգին: Հետևում` գոհարանման LED լուսարձակները կազմում են Lexus-ի խորհրդանշանի "L" տառը` ընդգծելով ամենագնացի հզոր ուրվագիծը:

Զինված լիովին նոր 2.0 լիտր բենզինային շարժիչով, որն ապահովում է 238 ձիաուժ տուրբո հաճույք, NX 200t-ը մեծապես ավելացնում է ամենագնացից ստացված տպավորությունները: Շնորհիվ առանձնահատուկ երկակի ալյումինե արտանետման խողովակների, որոնք նման են բարձր մոտոցիկլերի խողովակներին, նոր NX 200t-ն ապահովում է ակնթարթային արագացում` դինամիկ վարման հետ մեկտեղ: Զինված էլեկտրական կառավարվող Լիաքարշակ վարման համակարգով, արագության կառավարները ուղղակի վերահսկման հնարավորություն են տալիս՝ 6 արագություն ունեցող ինքնաշխատ փոխանցման տուփի միջոցով:

NX 200t-ի ներսում. Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գտնվելով երթևեկության այլ միջոցների հետ համեմատ բավականին բարձր դիրքի վրա՝ կարող եք վայելել քաղաքային տեսարանները՝ հանգստանալով NX 200t-ի գեղեցիկ կաշվեծածկ նստատեղերի վրա: Ապահովելով սրահի թարմությունը բոլոր եղանակային պայմաններին` S-Flow օդորակումը կարգավորում է միայն զբաղեցված նստատեղերի կլիման, իսկ ECO ռեժիմի նստատեղերի էլեկտրական, արդյունավետ տաքացուցիչները հաճելիորեն ջերմացնում են ձեզ ցուրտ առավոտներին: Հեշտ մանևերելու համար՝ Համայնապատկերային տեսարանի մոնիտորը պատկերներ է տրամադրում չորս շրջահայաց խցիկներից: Դրանք տեղադրված են ճակատային ցանցի, դռան հայելիների (խցիկներն աշխատում են նույնիսկ երբ հայելիները ծալված են) և բեռնախցիկի դռան վրա՝ էկրանին ցուցադրվող թվային ուղեցույցներով՝ քաղաքային բանուկ տարածքներում ապահով վարելու համար:

NX 200t-ի ապահովություն. Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր NX 200t-ը նախագծված է վարորդի հոգնածությունը նվազեցնելու համար այնպիսի միջոցներով, ինչպիսին է վարորդի էրգոնոմիկ եղանակով բարելավված դիրքը, որն օգնում է կենտրոնանալ ճանապարհի վրա: Քարշման և արգելակման համակարգերի ամբողջական ընդգրկույթը (ներառյալ Քարշման կառավարն ու Մեքենայի կայունության կառավարը) այս մեքենան դարձնում են այսօրվա լյուքս դասի ամենաապահով ամենագնացներից մեկը: Լրացուցիչ հանգստություն է հաղորդում նաև այն գիտակցումը, որ ութ անվտանգության բարձիկներից բաղկացած լայնատարած վահանը (ներառյալ լրիվ երկայնքով տեղադրված կողային անվտանգության բարձիկները) կպաշտպանի վարորդին և բոլոր ուղևորներին:

LEXUS-ի վարպետություն

LEXUS-Ի ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Իր "շիմամոկու" ձեռագործ ներդիրներով և կաշվե նստատեղերի գեղեցիկ կառուցվածքով, NX 200t-ը նոր չափանիշներ է սահմանում նման ամենագնացների համար: Այն արտադրված է մեր Կյուսյուի գործարանի փոշեզերծ մաքուր սենյակներում, որտեղ մեր ներկապատող թիմի աշխատակիցներն անցնում են երկու վակուումային կամերաներով` փոշու և կեղտի մասնիկներն իրենց հագուստից և մազերից հեռացնելու համար: «Նիագարա» կոչվող ջրային էկրանն ավելի է նվազեցնում կեղտը: Փայլեցված լաքաներկային ծածկույթի յուրաքանչյուր շերտը հղկվում է ձեռքով (ժամանակատար գործընթաց, որը սովորաբար արվում է հատուկ պատվերով մեքենաների համար): Ամենավերջում, նախքան սրահներ առաքվելը` յուրաքանչյուր NX ամենագնացը կատարում է 30 կմ փորձավազք:

Ամենագնացի արտադրողականությունը

ԱՄԵՆԱԳՆԱՑԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բոլոր տեսակի ճանապարհներին ճշգրիտ և հաճելի աշխատանքն ապահովելու համար` նոր NX 200t-ը նախ փորձարկվել և կատարելագործվել է աշխարհի ամենաառաջատար վարման նմանակչի վրա, ինչից հետո անցել է հարյուր հազարավոր կիլոմետրեր Արկտիկայի և անապատների պայմաններում:

Լիովին նոր թափքը, կախոցն ու ղեկը ապահովում են նոր NX 200t-ի սահուն ընթացքն ու վարման անհավանական ճշգրտությունը: Առաջադեմ լազերային զոդումն ու ամրացման տեխնիկան դարձնում են NX 200t-ը բացառապես ամուր: Արդյունքում ստացվում է գերհզոր ամենագնաց` վարման կատարյալ բնութագրերով: MacPherson մակնիշի կոմպակտ հենակներով առջևի կախոցի և երկլծակ կատարելագործված հետևի կախոցի շնորհիվ` NX-ն ապահովում է բացառիկ քարշակային, սեդանին նմանվող անկյունների շրջանցման և երթևեկության գծի պահպանման բնութագրեր:

Քարշման վերահսկում / Մեքենայի կայունության վերահսկում

ՔԱՐՇՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ / ՄԵՔԵՆԱՅԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

Քարշման վերահսկումը ուժեղացնում է NX 200t-ի միակցման հնարավորությունը, հատկապես մեկնարկելիս կամ սայթաքուն մակերևույթի վրա արագությունը բարձրացնելիս: Անիվի "փախուստի" վտանգ հայտնաբերելու դեպքում գործադրվում են լրացուցիչ միջոցներ՝ ապահովելով քարշումը:

Մեքենայի կայունության կառավարն օգնում է կանխել մեքենայի վերահսկման կորուստը, հատկապես արագ ոլորաններ մտնելիս կամ տեղապտույտի ժամանակ: Արգելակների ընտրողական կիրառումը և/կամ թափի նվազեցումը առավելացնում է կայունությունը և նվազեցնում մեքենայի արագությունը:

Ուղևորների անվտանգության վանդակ / 8 անվտանգության բարձիկ

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՆԴԱԿ / 8 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԿ

Ի հավելումն չափազանց ամուր ուղևորների անվտանգության վանդակի` նրանք պաշտպանված են նաև ութ անվտանգության բարձիկներով: Վարորդն ու առջևի ուղևորը պաշտպանված են երկաստիճան գլխի անվտանգության բարձիկներով, ինչպես նաև ծնկների և կողային անվտանգության բարձիկներով: Վարագուրային անվտանգության բարձիկները բացվում են սրահի երկու կողմերի ողջ երկայնքով: Բոլոր ամրագոտիները՝ բացառությամբ հետևի շարքի կենտրոնական նստատեղի, ունեն նախաձգիչներ: Անվտանգության այս բացառիկ մակարդակը համարվում է ստանդարտային նոր NX 200t-ի համար:

Առջևի նստատեղերը մշակված են` նվազեցնելու վզի վնասվածքները հետևից հարվածի դեպքում: Նստատեղերի ուժեղացված շրջանակները թույլ են տալիս ուղևորին տեղավորվել ավելի հարմար, իսկ գլխատեղերը դարձել են ավելի հարմարավետ:

Անլար լիցքավորիչ

ԱՆԼԱՐ ԼԻՑՔԱՎՈՐԻՉ

Կարող եք լիցքավորել համատեղելի սմարթֆոններ կամ այլ էլեկտրոնային սարքեր՝ օգտագործելով ինդուկտիվ անլար լիցքավորիչը, որը հարմարավետ տեղավորված է NX-ի կենտրոնական կառավարավահանի վրա:

Կույր գոտիների մոնիտոր / Թիկունքից մոտեցող մեքենաների մասին զգուշացում

ԿՈԻՅՐ ԳՈՏԻՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐ / ԹԻԿՈՒՆՔԻՑ ՄՈՏԵՑՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Հետևի բամպերում ներկառուցված ռադիոլոկացիոն սարքերը հայտնաբերում են դռների հայելիներում չերևացող հարակից շարքերի մեքենաները: Եթե վարորդը պատրաստվում է փոխել շարքը, և մեքենան մտնում է "կույր գոտի", Կույր գոտիների մոնիտորը համապատասխան դռան հայելու վրա ակնթարթորեն ակտիվացնում է նախազգուշացման ազդանշան:

Պտույտ կատարելու ժամանակ, ինչպես օրինակ մեքենայաշատ ավտոկայանատեղիում, Թիկունքից մոտեցող մեքենաների մասին զգուշացման (RCTA) ֆունկցիան օգտվում է Կույր գոտիների մոնիտորից՝ մեքենայի հետևից մոտեցող դժվար տեսանելի մեքենաներին հայտնաբերելու համար: Մեքենան հայտնաբերելուն պես RCTA ֆունկցիան ձեզ զգուշացնում է կողային հայելիների տեսողական ազդանշաններով և ձայնային ազդանշաններով:

Drive Mode Select

DRIVE MODE SELECT (ՎԱՐԵԼՈՒ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

Ամենագնացը հաճելի է վարման համար և ունի բարձր մանևրողականություն քաղաքային ճանապարհներին, իսկ Drive Mode Select համակարգը թույլ է տալիս ճշգրտել NX 200t-ի արտադրողականությունը` ըստ ձեր նախասիրության` ընտրություն կատարելով ECO-ից SPORT + ռեժիմների միջև:

2.0 լիտր բենզինային Տուրբո շարժիչ

2.0 ԼԻՏՐ ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՏՈՒՐԲՈ ՇԱՐԺԻՉ

Ջրով սառեցվող գլանի գլխիկի, ներկառուցված ջրաբաշխման խողովակաշարի և երկպտույտ տուրբո լիցքավորիչի բեկումնային համադրության շնորհիվ` այս լիովին նոր Lexus 2.0 լիտր տուրբո շարժիչն ապահովում է դրոսելի արագ արձագանք և կատարյալ արտադրողականություն: Վառելիքի առավել խնայողության համար` փականի նորարարական ժամաչափումը թույլ է տալիս փոխարկել Օթթոյի և Աթկինսոնի ցիկլերի միջև: Փորձարկված լինելով խիստ բնակլիմայական պայմաններում` այդ թվում մի քանի շաբաթ շարունակ 3000 մ բարձրության լեռնանցքում 50°C ջերմաստիճանին վարում, այս նոր շարժիչն ապահովում է 175 կՎտ (238 ձիաուժ) արտադրողականություն՝ 350 Նմ առավելագույն ոլորող մոմենտով:

Lexus-ի կռահողական տեխնոլոգիա

LEXUS-Ի ԿՌԱՀՈՂԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Երբ վարորդը մոտենում է NX 200t-ին` բանալին գրպանում, բոլոր չորս դռները մեղմորեն լուսավորվում են` ողջունելու նրան, և բացվում են` դրանց հպվելուն պես: Գեղեցիկ կառուցվածքով` դրանք չունեն բանալու անցք, ինչը աշխարհում առաջինն է նմանատիպ դռան բռնակների համար:

Ներսում NX 200t-ը համալրված է կռահողական տեխնոլոգիաներով, որոնք պարզեցնում են կյանքը` խելացի վերևի լամպը զգում է ձեռքի մոտեցումը, որպեսզի դուք չորոնեք մթության մեջ, իսկ հետևի դուռը հիշում է, որքան լայն եք այն սովորաբար բացում: Վերջնական տեսքը "Տակումի" վարպետների կողմից ստացած ներքին հարդարանքը ներառում է հովացուցիչ համակարգի ցանցի տեսքով ներշնչված կառավարավահան, իսկ անալոգային ժամացույցն ու ցրված լուսավորության համակարգը նրբագեղություն են հաղորդում ողջ սրահին: Ութ դիրք ընդունող գերհարմար նստատեղերը կարող են տաքացվել, իսկ հետևի նստատեղերը 60:40 ծալելու հնարավորությունը կարող է տարածք ազատել դահուկների կամ սերֆինգի տախտակների համար:

6 արագություն ունեցող ինքնաշխատ փոխանցման տուփ

6 ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏՈՒՓ

NX 200t-ի նոր 6 արագություն ունեցող ինքնաշխատ փոխանցման տուփը նախագծված է՝ տուրբո շարժիչի միջոցով առավելագույն հզորություն հաղորդելու համար: Շնորհիվ իր նոր ոլորող մոմենտի կառավարման տրամաբանության` համակարգը ցանկացած պահի ապահովում է անհրաժեշտ ոլորող մոմենտը՝ միաժամանակ ապահովելով դրոսելի արագ արձագանք և վառելիքի խնայողության բարձր արդյունավետություն:

Ադամանդաձև եռակի 'L'-ով LED լուսարձակներ

ԱԴԱՄԱՆԴԱՁԵՎ ԵՌԱԿԻ ‘L’-ՈՎ LED ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Ադամանդաձև եռակի 'L'-ով LED լուսարձակներն օգտագործում են լույսի նույն աղբյուրը հեռավոր և մոտիկ լուսարձակման համար: Հատուկ F SPORT և Լյուքս դասի մոդելների համար հատկորոշված` NX 200t-ի տպավորիչ աուրան կատարելագործված է L-աձև, հաստ, լիարժեք LED ցերեկային լուսարձակներով:

Հետևի LED լույսերը կազմում են Lexus-ի նրբագեղ 'L'-աձև ստորագրությունը` անտեսանելի դարձնելով հետևի դռան եզրը: Հաստ պատերով ձուլման տեխնոլոգիան ապահովում է բյուրեղաձև տեսք, որը տպավորիչ է նույնիսկ լույսերն անջատած վիճակում:

Առջևի LED հակամառախուղային լույսերը` անկյունների լուսավորման նորարարական գործառույթով, կազմում են միասնական տեսք առջևի ցանցի և LED ցերեկային լուսարձակների հետ: Դրանք նաև նվազեցնում են էներգիայի ընդհանուր ծախսը:

Mark Levinson® ձայնային համակարգ

MARK LEVINSON® ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

14 բարձրախոսով Mark Levinson® Premium Surround համակարգը GreenEdge™ տեխնոլոգիայով լիովին ադապտացված է NX-ի ակուստիկ հատկություններին: Այն ապահովում է 7.1 ալիք թվային տնային կինոթատրոնի անզուգական ձայնի որակ` կատարելագործված Clari-Fi™ համակարգով, որը վերականգնում է MP3 թվային սեղմման ժամանակ կորած ձայնը:

Lexus-ի առցանց ծառայություններ

LEXUS ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր NX 200t-ն առաջարկում է այնպիսի ծառայություներ, ինչպիսիք են՝ Առցանց որոնում, Google Street View® , Panoramio® կամ Առցանց երթևեկություն: Հավելյալ հարմարության համար` կարող եք փոխանցել ձեր նոութբուքի կամ պլանշետի ուղին NX-ի նավարկման համակարգին:

Լիաքարշակ համակարգ

ԼԻԱՔԱՐՇԱԿ ՀԱՄԱԿԱՐԳ

NX 200t-ի լիաքարշակ համակարգն ապահովում է ոլորող մոմենտի օպտիմալ բաշխում ցանկացած իրավիճակում՝ առջևից դեպի հետ 100:0-ից 50:50 հարաբերականությամբ, կախված ճանապարհի վիճակից և ձեր վարելու եղանակից: Սայթաքուն մակերեսի վրա մեկնարկելու կամ արագությունը մեծացնելու ժամանակ ոլորող մոմենտն անմիջապես փոխանցվում է բոլոր չորս անիվներին՝ առավելագույն միակցման համար: Սովորական, բարձր արագությամբ վարելու դեպքում ոլորող մոմենտն այլևս չի փոխանցվում հետևի անիվներին, ինչը նվազեցնում է վառելիքի ծախսը:

S-FLOW կլիմայի կառավար

S-FLOW ԿԼԻՄԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հզոր, երկգոտի օդորակման համակարգը շատ արդյունավետ է շնորհիվ S-Flow տեխնոլոգիայի, որը խելացի կերպով ապահովում է կլիմայի կառավարումը միայն զբաղեցրած նստատեղերի համար:

Սառը եղանակի պայմաններում առավել հարմարության համար ղեկը կարող է տաքացվել: Ղեկի տաքացումն ակտիվանում է փոխարկիչով և ինքնաշխատորեն անջատվում է՝ ըստ նախադրված ժամանակի:

համայնապատկերային մոնիտոր

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՄՈՆԻՏՈՐ

Սահմանափակ տարածքներում ավելի հեշտ վարման համար` չորս տեսախցիկներն ապահովում են գրեթե 360° տեսք` ամբողջ մեքենայի շուրջ: Lexus-ի կողմից առաջին անգամ մշակված Համայնապատկերային մոնիտորը նաև ստեղծում է ձեր NX-ի վիրտուալ 3D տեսքը` քաղաքում մանևրելու համար էկրանի վրա ցուցադրվող խորհուրդներով:

Lexus Պրեմիում դասի նավիգացիա / Հպահարթակ

LEXUS ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆԱՎԻԳԱՑԻԱ / ՀՊԱՀԱՐԹԱԿ

Վառ 3D գրաֆիկայով և քարտեզավորման բազմաթիվ ընտրանքներով՝ 8 դյույմ էկրանը կառավարվում է Հպահարթակով կամ ձայնային հրամանների միջոցով: Համակարգը նույնիսկ կարող է QR ծածկագիր ստեղծել ձեր սմարթֆոնի համար՝ վերջնական նպատակակետին ոտքով հասնելու համար:

Lexus-ի մեկ այլ նորամուծություն. Հեռակառավարման ինտերֆեյսով Հպահարթակը թույլ է տալիս առջևի ուղևորներին փոխգործակցել կենտրոնական 8 դյույմ բազմամեդիա ցուցադրիչի հետ: Էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ, դրա օգտագործումը նույնքան դյուրին է, ինչքան սմարթֆոնի կամ պլանշետի օգտագործումը:

Տուրբո լիցքավորիչ

ՏՈՒՐԲՈ ԼԻՑՔԱՎՈՐԻՉ

Այս նոր բարձրարդյունավետ երկպտույտ տուրբո լիցքավորիչը նախագծվել է` ապահովելու համար բարձր ոլորող մոմենտ` պտույտների ողջ ընդգրկույթի համար: Տուրբինի թիակների ձևն օպտիմալացվել է, իսկ կրող մեխանիզմի շփումը պակասեցվել` ստեղծելով կոմպակտ բարձրարդյունավետ տուրբո լիցքավորիչ` անհավանական արագ արձագանք ունեցող արտադրողականությամբ:

LED հետևի լույսեր

LED ՀԵՏԵՎԻ ԼՈՒՅՍԵՐ

Հետևի LED լույսերը կազմում են Lexus-ի նրբագեղ 'L'-աձև ստորագրությունը` անտեսանելի դարձնելով հետևի դռան եզրը: Հաստ պատերով ձուլման տեխնոլոգիան ապահովում է բյուրեղաձև տեսք, որը տպավորիչ է նույնիսկ լույսերն անջատած վիճակում:

18 ԴՅՈՒՅՄ ԱԼՅՈՒՄԻՆԵ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

18 ԴՅՈՒՅՄ ԱԼՅՈՒՄԻՆԵ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Հարմարավետ, Բիզնես և Ներկայացուցչական դասերի համար ստանդարտ` այս կատարելագործված u-աձև ճաղերի դիզայնը կերտում է սուր և ռադիկալ պրոֆիլ, իսկ 225/60 R18 անվադողերն ամբողջացնում են համարձակ սպորտային տեսքը:

Թիկունքից մոտեցող մեքենաների մասին զգուշացում

ԹԻԿՈՒՆՔԻՑ ՄՈՏԵՑՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Պտույտ կատարելու ժամանակ, ինչպես օրինակ մեքենայաշատ ավտոկայանատեղիում, Թիկունքից մոտեցող մեքենաների մասին զգուշացման (RCTA) ֆունկցիան օգտվում է Կույր գոտիների մոնիտորից՝ մեքենայի հետևից մոտեցող դժվար տեսանելի մեքենաներին հայտնաբերելու համար: Մեքենան հայտնաբերելուն պես RCTA ֆունկցիան ձեզ զգուշացնում է կողային հայելիների տեսողական ազդանշաններով և ձայնային ազդանշաններով:

Ողջույնի լուսավորում

ՈՂՋՈՒՅՆԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ

Երբ մոտենում եք NX-ին` ձեր գրպանում կամ պայուսակում ունենալով դրա բանալին, ցրված լույսը և դռան հայելիների լույսերը միանում են` ողջունելով ձեզ և օգնելով խուսափել մթության խոչընդոտներից:

ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

Ձեր որոնմանը համապատասխանող մեքենայի յուրահատկություններ չկան: Ընդլայնեք ձեր որոնումը և կրկին փորձեք:

NX 200t F SPORT

Արծաթագույն Lexus NX 200t F SPORT

ՇԼԱՑՈՒՑԻՉ ԴԻԶԱՅՆ

NX 200t F SPORT-ը համադրում է համարձակ դիզայնը բացառիկ կարգաբերված կառավարման հետ, որը մշակվել է լեգենդար LFA սուպերքարը և F արտադրողականությամբ մոդելները՝ RC F-ը և GS F-ը նախագծած թիմի կողմից: Այն կարագացնի ձեր սրտի զարկերը: Արտաքին կատարելագործումները ներառում են Lexus-ին բնորոշ լայնեցված ճակատային ցանց՝ 'L-mesh' ներդիրներով, արգելակների սառեցման օդատարներ և սեղմող ուժն առավելացնող աերոդինամիկ տարրեր:

Սպորտային ուղղվածությամբ քոքփիթի ներսում ձեզ կատարելապես միավորված կզգաք ձեր F SPORT-ին: Ձեռքով կարված սպորտային նստատեղերը հարմարավետորեն պարուրում են՝ գոտկատեղից մինչև ուսի հատված: Իսկ էրգոնոմիկ սպորտային ղեկն ու մեխանիկական մշակմամբ ալյումինե ոտնակներն արտակարգ զգացողություն են պարգևում՝ հնարավորություն տալով հաճույք ստանալ վարումից: