concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

NX 300h

ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴԻԶԱՅՆ, ՀԱՋՈՐԴ ՍԵՐՆԴԻ LEXUS ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ ԵՎ ԴԻՆԱՄԻԿ F SPORT ՄՈԴԵԼ


CO2 կոմբինացված արտանետումները` գ/կգ 117
Վառելքի կոմբինացված ծախս` լ/100կմ 5.1
Արագացումը` 0–100 կմ/ժ 9.3
Առավելագույն արագություն` 180

ՑՆՑՈՂ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐ

ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴԻԶԱՅՆ, ՀԱՋՈՐԴ ՍԵՐՆԴԻ LEXUS ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ ԵՎ ԴԻՆԱՄԻԿ F SPORT ՄՈԴԵԼ

Ստեղծված քաղաքում վարելու համար` լիովին նոր NX 300h ամենագնացն ապահովում է ճկուն ընդարձակություն և լիակատար հարմարավետություն մինչև հինգ ուղևորների համար ՝ իրենց ուղեբեռներով: Զինված մեր ամենավերջին Լիահիբրիդ շարժակով` այս ցնցող Lexus-ն ապահովում է մեղմ և ճկուն կառավարում և շրջակա միջավայրի անհավանական պահպանություն:

Lexus-ի կռահողական տեխնոլոգիան ներառում է Հպահարթակ, Համայնապատկերային մոնիտոր և Pre-Crash Safety: Առավել դինամիկ աշխատանքի համար նոր NX 300h F SPORT-ը զինված է Ադապտիվ փոփոխական կախոցով, 18 դյույմ ալյումինե սկավառակներով, F SPORT ղեկով և դաջված կաշվից սպորտային նստատեղերով:

NX Sport

Արծաթագույն Lexus NX Sport

ՎԱՅԵԼԵՔ ՎԱՐՈՐԴԻ ՎՐԱ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՔՈՔՓԻԹ ԵՎ
LEXUS-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԴԱՍԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ

Զինված Lexus հիբրիդային շարժիչով՝ այս ուշագրավ մեքենան նրբագեղորեն իր վերջնական տեսքին է բերվել մեր ճապոնացի «Takumi» վարպետների կողմից: Հարմարավետ ներքին հարդարանքը ներառում է հովացուցիչ համակարգի ցանցի տեսքով ներշնչված կառավարավահան, անալոգային ժամացույց, մեղմ ցրված լուսավորություն և Lexus Նավիգացիա առաջատար տեխնոլոգիա:

Արտաքին դիզայնը` 18 դյույմ թեթևաձույլ սև սկավառակներն ու ամենագնացի տպավորիչ ոճավորումն անկասկած ուշադրություն կգրավեն:

NX300h SportEdition Features AlloyWheels 300x220 1

18 ԴՅՈՒՅՄ ԹԵԹԵՎԱՁՈՒՅԼ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Ազդեցիկ ոճավորմամբ այս սև սկավառակները ներառված են որպես ստանդարտ՝ ձեր NX-ին հաղորդելով կատարելագործված սպորտային տեսք:

NX300h SportEdition Features WelcomeIllumination

ՈՂՋՈՒՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ

Դռների բռնակների մեղմ լույսերը ողջունում են ձեզ, երբ մոտենում եք մեքենային` ձեր գրպանում կամ պայուսակում ունենալով դրա բանալին:

NX300h SportEdition Features PanoramicRoof

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ

Մեծ ապակյա ընտրովի համայնապատկերային տանիքը լուսավորում է սրահը՝ հաղորդելով լրացուցիչ ազատության զգացում:

NX300h SportEdition Features LexusNavigation

LEXUS-Ի ՆԱՎԻԳԱՑԻԱ

NX 300h Sport-ը կարող է համալրվել Lexus Նավիգացիա ընտրովի համակարգով: Այն արագ է, հարմար օգտագործման համար և ունի քարտեզների լայն ընտրանի:

NX300h SportEdition Features HeatedSeats

ՏԱՔԱՑՎՈՂ ՆՍՏԱՏԵՂԵՐ

Ի լրումն Տահարա պաստառման՝ NX 300h Sport-ն ունի տաքացվող առջևի նստատեղերի տարբերակ՝ ձմեռային պայմաններում ապահովելով շքեղ հարմարավետություն:

NX300h SportEdition Features LEDLight

LED ԼՈՒՅՍԵՐ

Մոտակա լուսավորության լուսադիոդային և հեռավոր լուսավորության հալոգենային լուսարձակները, համադրվելով L-աձև ցերեկային LED լույսերի հետ, ներառված են որպես ստանդարտ՝ բարելավված տեսանելիություն ապահովելու նպատակով:

nx 300h takeaki kato

ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՆՈՐ NX 300h-Ը ԼԻՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՍՐԸՆԹԱՑ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԱՄԵՆԱԳՆԱՑ, ՈՐ ԴՈՒՔ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՑԱՆԿԱՆԱՔ ՎԱՐԵԼ ԱՅՆ:

Տակեակի Կատո , NX 300h-ի գլխավոր ինժեներ

ՄԵՔԵՆԱՅԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼԱՎ ՃԱՆԱՉԵՔ NX 300h-Ը

NX 300h-ի վարում. Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր տպավորիչ NX 300h-ն աչքի է ընկնում իր լայն նստեցվածքով, Lexus-ի հովացուցիչ համակարգի համարձակ ճակատային ցանցով և առջևի ու հետևի նրբաճաշակ LED լուսարձակներով: Լինելով որքան ավտոմեքենա, նույնքան էլ ժամանակակից արվեստի նմուշ` NX 300h-ը չի կարող աննկատ անցնել: Սուր, սակայն սահուն ուրվագծերն ստեղծելու համար` Lexus-ի դիզայներները ոգեշնչում են ստացել ձուլածո մետաղի գեղագիտական առանձնահատկություններից: Մոտեցեք NX-ին, և դռան բռնակները լուսավորվելով կողջունեն ձեզ, և աչքի կընկնեն դիզայնի առանձնահատուկ տարրերը` կողային դինամիկ կոր գիծն և կուպեանման ուրվագիծը: Առջևում` եռակի պրոյեկտորներով LED լուսարձակները և սլաքաձև ցերեկային լույսերը ձևավորում են Lexus-ի անշփոթելի ոգին: Հետևում` գոհարանման LED լուսարձակները կազմում են Lexus-ի խորհրդանշանի "L" տառը` ընդգծելով ամենագնացի հզոր ուրվագիծը:

Նոր NX 300h-ն ապահովում է 197 ձիաուժ գերփափուկ հզորություն: Զարմանալի է, որ այս հզոր ամենագնացի CO2 արտանետումները կազմում են ընդհամենը 116 գ/կմ*, իսկ վառելիքի ծախսը՝ 5.0 լ/100 կմ*:

*NX 300h FWD Eco դասի համար:

NX 300h-ի ներսում. Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գտնվելով երթևեկության այլ միջոցների հետ համեմատ բավականին բարձր դիրքի վրա՝ կարող եք վայելել քաղաքային տեսարանները՝ հանգստանալով NX 300h-ի գեղեցիկ կաշվեծածկ նստատեղերի վրա: Ապահովելով սրահի թարմությունը բոլոր եղանակային պայմաններին` S-Flow օդորակումը կարգավորում է միայն զբաղեցված նստատեղերի կլիման, իսկ ECO ռեժիմի նստատեղերի էլեկտրական, արդյունավետ տաքացուցիչները հաճելիորեն ջերմացնում են ձեզ ցուրտ առավոտներին: Հեշտ մանևերելու համար՝ Համայնապատկերային տեսարանի մոնիտորը պատկերներ է տրամադրում չորս շրջահայաց խցիկներից: Դրանք տեղադրված են ճակատային ցանցի, դռան հայելիների (խցիկներն աշխատում են նույնիսկ երբ հայելիները ծալված են) և բեռնախցիկի դռան վրա՝ էկրանին ցուցադրվող թվային ուղեցույցներով՝ քաղաքային բանուկ տարածքներում ապահով վարելու համար:

Նոր NX 300h-ում դուք հնարավորություն ունեք հատկորոշելու անենանոր մուլտիմեդիա տեխնոլոգիաները: Այն աջակցում է Lexus Պրեմիում նավիգացիան և Lexus-ի հետ կապակցված ծառայությունները, օրինակ` Google Street View®: Այն կարող է նույնիսկ օգնել հաշվարկել էկոլոգիապես առավել մաքուր երթուղին:

NX 300h-ի ապահովություն. Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր NX 300h-ը մշակված է՝ վարորդի հոգնածությունը նվազագույնի հասցնելու համար: Առջևի պատուհանին արտապատկերված գերլայն գունավոր Head-Up ցուցադրիչն օգնում է կենտրոնանալ ճանապարհի վրա, Շարքի պահպանման աջակցման համակարգն օգնում է չշեղվել շարքից, իսկ Ինքնաշխատ High Beam համակարգն անհրաժեշտության դեպքում ստվերում է առջևի լուսարձակները: Վտանգից խուսափելու համար Pre-Crash Safety-ն օգտագործում է միլիմետրալիքային ռադիոլոկացիոն տեխնոլոգիան՝ բախման հավանականությունը նախապես որոշելու, և անհրաժեշտության դեպքում՝ արգելակումը միացնելու և ամրագոտիները ձգելու համար: Եվ վերջապես, եթե երբևիցե բախման մասնակից դառնաք, դուք և ձեր ուղևորները պաշտպանված կլինեն ապահովության ամուր վանդակով և ութ անվտանգության բարձիկներով:

Վարելու Ռեժիմների Ընտրություն

ՎԱՐԵԼՈՒ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ամենագնացը հաճելի է վարման համար և ունի բարձր մանևրողականություն քաղաքային ճանապարհներին, իսկ Վարելու Ռեժիմների Ընտրություն համակարգը թույլ է տալիս ճշգրտել NX 300h-ի արտադրողականությունը` ըստ ձեր նախասիրության` ընտրություն կատարելով ECO-ից SPORT S+ ռեժիմների միջև: Խիտ երթևեկության պայմաններում կարող եք փոխարկել EV (Էլեկտրական ավտոմեքենա) ռեժիմին՝ զրոյական արտանետումների համար: Ամուր թափքը և Ադապտիվ փոփոխական կախոցը ապահովում են սահուն և ճշգրիտ կառավարում, իսկ E-FOUR Լիաքարշակ համակարգը լրացուցիչ վստահություն է հաղորդում սայթաքուն ավտոճանապարհների վրա:

LEXUS-ի վարպետություն

LEXUS-Ի ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Իր "շիմամոկու" ձեռագործ ներդիրներով և գեղեցիկ կարված կաշվե պաստառներով, NX 300h-ը նոր չափանիշներ է սահմանում նման ամենագնացների համար: Այն արտադրված է մեր Կյուսյուի գործարանի փոշեզերծ մաքուր սենյակներում, որտեղ մեր ներկապատող թիմի աշխատակիցներն անցնում են երկու վակուումային կամերաներով` փոշու և կեղտի մասնիկներն իրենց հագուստից և մազերից հեռացնելու համար: «Նիագարա» կոչվող ջրային էկրանն ավելի է նվազեցնում կեղտը: Փայլեցված լաքաներկային ծածկույթի յուրաքանչյուր շերտը հղկվում է ձեռքով (ժամանակատար գործընթաց, որը սովորաբար արվում է հատուկ պատվերով մեքենաների համար): Ամենավերջում, նախքան սրահներ առաքվելը` յուրաքանչյուր NX ամենագնացը կատարում է 30 կմ փորձավազք:

Գունավոր Head Up ցուցադրիչ

ԳՈՒՆԱՎՈՐ HEAD-UP ՑՈՒՑԱԴՐԻՉ

Մեքենայի տվյալներն արտապատկերվում են գունավոր եղանակով` անմիջապես դիմապակու վրա: Այս գերլայն 6.2" Head-Up ցուցադրիչը հնարավորություն է տալիս ստուգելու այնպիսի տվյալներ, ինչպիսիք են նավիգացիոն հրամանները կամ ձայնի կարգավորումները` առանց աչքերը ճանապարհից կտրելու:

Ներքին Հարդարանքի Շքեղություն

ՇՔԵՂ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔ

Առջևի շքեղ նստարաններն արտադրվել են "համալրված փրփրացման" տեխնոլոգիայով, որն առաջին անգամ ներկայացվել է F SPORT մոդելներում: Ավտոմոբիլային սպորտով ներշնչված տեխնոլոգիան ապահովում է առավել հարմարավետություն և կողային աջակցում` ի տարբերություն սովորական պաստառման եղանակների:

Առջևի և հետևի նստատեղերի բացառիկ լայնարձակությունը, առջևի նստատեղերի ութ դիրքերով էլեկտրոնային կարգաբերումը և գոտկատեղի աջակցումն ու դիրքը հիշելու ընտրանքն ապահովում են բացառիկ հարմարավետություն:

Նստատեղերի բարձիկների ձևն ու կոշտությունը օպտիմիզացված են` նստոսկրի զգայուն հատվածում ճնշումը նվազեցնելու համար: Եվրոպական մոդելների լրացուցիչ դյուրահարմարության համար նստատեղերի դիրքերը կարգաբերվում են` ապահովելով ավելի ընդարձակ տարածք:

60:40-ի վրա ծալվող պրակտիկ հետևի նստարանն առկա է Il NX 300h մոդելներում, ինչը թույլ է տալիս հեշտությամբ տեղավորել մեծ իրեր, օրինակ` մրցարշավային հեծանիվ կամ սերֆինգի տախտակ: Իսկ հետևի բոլոր նստարանները ծալելու դեպքում հնարավոր է տեղափոխել իսկապես մեծ առարկաներ:

Կարող եք նաև ձեռք բերել ամբողջովին էլեկտրական ծալման մեխանիզմով մոդել, որը վերահսկվում է մի շարք հարմարավետ տեղադրված կառավարներով: Իսկ հետևում նստած ուղևորները կարող են որոշ չափով հետ գցել իրենց նստատեղերը` հանգիստ երթևեկման համար:

Ուղևորների անվտանգության վանդակ / 8 անվտանգության բարձիկ

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՆԴԱԿ / 8 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԿ

Ի հավելումն չափազանց ամուր ուղևորների անվտանգության վանդակի` նրանք պաշտպանված են նաև ութ անվտանգության բարձիկներով: Վարորդն ու առջևի ուղևորը պաշտպանված են երկաստիճան գլխի անվտանգության բարձիկներով, ինչպես նաև ծնկների և կողային անվտանգության բարձիկներով: Վարագուրային անվտանգության բարձիկները բացվում են սրահի երկու կողմերի ողջ երկայնքով: Բոլոր ամրագոտիները՝ բացառությամբ հետևի շարքի կենտրոնական նստատեղի, ունեն նախաձգիչներ: Անվտանգության այս բացառիկ մակարդակը համարվում է ստանդարտային նոր NX 300h-ի համար:

Առջևի նստատեղերը մշակված են նվազեցնելու վզի վնասվածքները հետևից հարվածի դեպքում: Նստատեղերի ուժեղացված շրջանակները թույլ են տալիս ուղևորին տեղավորվել ավելի հարմար, իսկ գլխատեղերը դարձել են ավելի հարմարավետ:

Վարելու դինամիկա

ՎԱՐԵԼՈՒ ԴԻՆԱՄԻԿԱ

Բոլոր տեսակի ճանապարհներին ճշգրիտ և հաճելի աշխատանքն ապահովելու համար` նոր NX 300h-ը նախ փորձարկվել և կատարելագործվել է աշխարհի ամենաառաջատար վարման նմանակչի վրա, ինչից հետո անցել է հարյուր հազարավոր կիլոմետրեր Արկտիկայի և անապատների պայմաններում:

Լիովին նոր թափքը, կախոցն ու ղեկը ապահովում են նոր NX 300h-ի սահուն ընթացքն ու վարման անհավանական ճշգրտությունը: Առաջադեմ լազերային զոդումն ու ամրացման տեխնիկան դարձնում են NX 300h-ը բացառապես ամուր: Արդյունքում ստացվում է գերհզոր ամենագնաց` վարման կատարյալ բնութագրերով: MacPherson մակնիշի կոմպակտ հենակներով առջևի կախոցի և երկլծակ կատարելագործված հետևի կախոցի շնորհիվ` NX-ն ապահովում է բացառիկ քարշակային, սեդանին նմանվող անկյունների շրջանցման և երթևեկության գծի պահպանման բնութագրեր: Ադապտիվ փոփոխական կախոցը խելացի կերպով վերահսկում է հարվածամեղմիչ ուժը բոլոր չորս անիվներում` ապահովելով լրացուցիչ կայունություն և վարելու հաճույք: Այն ոչ միայն բարձրացնում է վարելու հարմարավետությունը, այլև կառավարման կայունությունը:

Առաջադեմ տեխնոլոգիա

ԱՌԱՋԱԴԵՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Երբ վարորդը մոտենում է NX 300h-ին` բանալին գրպանում, բոլոր չորս դռները մեղմորեն լուսավորվում են` ողջունելու նրան, և բացվում են` դրանց հպվելուն պես: Գեղեցիկ կառուցվածքով` դրանք չունեն բանալու անցք, ինչը աշխարհում առաջինն է նմանատիպ դռան բռնակների համար:

Ներսում NX 300h-ը համալրված է կռահողական տեխնոլոգիաներով, որոնք պարզեցնում են կյանքը` խելացի վերևի լամպը զգում է ձեր մատնահետքը, որպեսզի դուք չորոնեք մթության մեջ, իսկ հետևի դուռը հիշում է, որքան լայն եք այն սովորաբար բացում: Վերջնական տեսքը "Տակումի" վարպետների կողմից ստացած ներքին հարդարանքը ներառում է հովացուցիչ համակարգի ցանցի տեսքով ներշնչված կառավարավահան, իսկ անալոգային ժամացույցն ու ցրված լուսավորության համակարգը նրբագեղություն են հաղորդում ողջ սրահին: Ութ դիրք ընդունող առջևի գերհարմար կաշվե նստատեղերը կարող են տաքացվել կամ հովանալ, իսկ հետևի նստատեղերի 60:40 էլեկտրոնային ձևով ծալելու հնարավորությունը կարող է տարածք ազատել դահուկների կամ սերֆինգի տախտակների համար:

Pre-Crash Safety / Ադապտիվ կրուիզ կոնտրոլ

PRE-CRASH SAFETY / ԱԴԱՊՏԻՎ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ

Pre-Crash Safety. Միլիմետրալիքային ռադիոլոկացիոն համակարգը և բորտային համակարգիչը նախապես հաշվարկում են հարվածի հավանականությունը: Եթե վտանգը մեծ է, վարորդը զգուշացվում է ձայնային և տեսողական ազդանշաններով, և արգելակման համակարգի ճնշումը բարձրանում է: Երբ բախումը համարվում է անխուսափելի, արգելակները կարող են ինքնաշխատորեն գործել, իսկ դիմացի ամրագոտիները՝ ձգվել:

Հոգնած վարորդին աջակցելու համար` Ադապտիվ կրուիզ կոնտրոլ (ACC) համակարգը պահպանում է հեռավորություն NX 300h-ի և դիմացի մեքենայի միջև, նույնիսկ եթե այդ մեքենան փոխում է արագությունը կամ կանգ է առնում: Ճանապարհն ազատվելուն պես ACC-ն ինքնաշխատորեն վերականգնում է սկզբնական կայված արագությունը:

Համայնապատկերային մոնիտոր

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՄՈՆԻՏՈՐ

Սահմանափակ տարածքներում ավելի հեշտ վարման համար` չորս տեսախցիկներն ապահովում են գրեթե 360° տեսք` ամբողջ մեքենայի շուրջ: Lexus-ի կողմից առաջին անգամ մշակված Համայնապատկերային մոնիտորը նաև ստեղծում է ձեր NX-ի վիրտուալ 3D տեսքը` քաղաքում մանևրելու համար էկրանի վրա ցուցադրվող խորհուրդներով:

S-Flow կլիմայի կառավարում

S-FLOW ԿԼԻՄԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հզոր, երկգոտի օդորակման համակարգը շատ արդյունավետ է շնորհիվ S-Flow տեխնոլոգիայի, որը խելացի կերպով ապահովում է կլիմայի կառավարումը միայն զբաղեցրած նստատեղերի համար:

Ի լրումն կաշվե պաստառման` վարորդի և առջևի ուղևորի նստատեղերը կարող են տաքացվել կամ հովանալ: Դա հաղորդում է շքեղության զգացում, հատկապես անբարենպաստ եղանակային պայմաններում:

Սառը եղանակի պայմաններում առավել հարմարության համար ղեկը կարող է տաքացվել: Ղեկի տաքացումն ակտիվանում է փոխարկիչով և ինքնաշխատորեն անջատվում է՝ ըստ նախադրված ժամանակի:

Շարքի պահպանման աջակցում / Automatic High Beam

ՇԱՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ / AUTOMATIC HIGH BEAM

Շարքի պահպանման աջակցում. Այս նորարարական տեխնոլոգիան օգնում է կանխել երթևեկության շարքից հանկարծակի շեղումը՝ զգուշացումների և ղեկի ինքնաշխատ շտկման միջոցով:

Գիշերային ժամերին Automatic High Beam-ն օգտագործում է հետևի տեսքի հայելում ներկառուցված խցիկը` թիկունքում կամ առջևում գտնվող մեքենաների լույսերը հայտնաբերելիս հեռավոր լույսերն ինքնաշխատորեն անջատելու համար: Այն նվազեցնում է այլ վարորդներին պատահական կուրացնելու հավանականությունն այն դեպքերում, երբ մոռանում եք անջատել հեռավոր լուսարձակները:

Mark Levinson® Premium ձայնային համակարգ

MARK LEVINSON® PREMIUM ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

14 բարձրախոսով Mark Levinson® Premium Surround համակարգը GreenEdge™ տեխնոլոգիայով լիովին ադապտացված է NX 300h-ի ակուստիկ հատկություններին: Այն ապահովում է 7.1 ալիք թվային տնային կինոթատրոնի անզուգական ձայնի որակ` կատարելագործված Clari-Fi™ համակարգով, որը վերականգնում է MP3 թվային սեղմման ժամանակ կորած ձայնը:

Ադամանդաձև եռակի 'L'-ով LED լուսարձակներ

ԱԴԱՄԱՆԴԱՁԵՎ ԵՌԱԿԻ ‘L’-ՈՎ LED ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Ադամանդաձև եռակի 'L'-ով LED լուսարձակներն օգտագործում են լույսի նույն աղբյուրը հեռավոր և մոտիկ լուսարձակման համար: Հատուկ F SPORT և Լյուքս դասի մոդելների համար հատկորոշված` NX-ի տպավորիչ աուրան կատարելագործված է L-աձև, հաստ, լիարժեք LED ցերեկային լուսարձակներով:

Հետևի LED լույսերը կազմում են Lexus-ի նրբագեղ 'L'-աձև ստորագրությունը` անտեսանելի դարձնելով հետևի դռան եզրը: Հաստ պատերով ձուլման տեխնոլոգիան ապահովում է բյուրեղաձև տեսք, որը տպավորիչ է նույնիսկ լույսերն անջատած վիճակում:

Առջևի LED հակամառախուղային լույսերը` անկյունների լուսավորման նորարարական գործառույթով, կազմում են միասնական տեսք առջևի ցանցի և LED ցերեկային լուսարձակների հետ: Դրանք նաև նվազեցնում են NX 300h-ի էներգիայի ծախսը:

E-Four

E-FOUR

NX 300h Լիաքարշակ մոդելներում E-FOUR-ն ապահովում է բացառիկ արտադրողականություն և վստահելի քարշում անհարթ մակերեսների վրա: Նորարարական E-FOUR համակարգը ներառում է լրացուցիչ 68 ձիաուժ ունեցող էլեկտրական շարժիչ` տեղադրված հետևի առանցքի վրա, որն անհրաժեշտության դեպքում ակնթարթորեն ապահովում է ոլորող մոմենտ:

Հպահարթակ

ՀՊԱՀԱՐԹԱԿ / ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ

Անկախ նրանից, թե որքան զբաղված է ձեր կյանքը, նոր NX 300h-ում դուք միշտ կլինեք տեղեկացված և վերջին նորություններին ծանոթ: Այն զինված է նորարարարկան տեխնոլոգիաներով, օրինակ` անլար լիցքավորիչով, որը լիցքավորում է ձեր բջջայինի մարտկոցը, երբ այն տեղադրված է կառավարավահանում: Մեր կռահողական Հպահարթակն ապահովում է ակնթարթային մատչում Lexus Պրեմիում նավիգացիային և Կապակցված ծառայություններին: Վերջինն աջակցում է այնպիսի յուրահատկություններ, ինչպիսիք են՝ Առցանց որոնում, Google Street View® , Panoramio® կամ Առցանց երթևեկություն: Կամ էլ պարզապես լսեք ձեր սիրած երաժշտությունը անթերի Mark Levinson® Premium Surround համակարգով:

Քարշման վերահսկում / Մեքենայի կայունության վերահսկում

ՔԱՐՇՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ / ՄԵՔԵՆԱՅԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

Քարշման վերահսկումը ուժեղացնում է NX 300h-ի միակցման հնարավորությունը, հատկապես մեկնարկելիս կամ սայթաքուն մակերևույթի վրա արագությունը բարձրացնելիս: Անիվի "փախուստի" վտանգ հայտնաբերելու դեպքում գործադրվում են լրացուցիչ միջոցներ՝ ապահովելով քարշումը:

Մեքենայի կայունության կառավարն օգնում է կանխել մեքենայի վերահսկման կորուստը, հատկապես արագ ոլորաններ մտնելիս կամ տեղապտույտի ժամանակ: Արգելակների ընտրողական կիրառումը և/կամ թափի նվազեցումը առավելացնում է կայունությունը և նվազեցնում մեքենայի արագությունը:

18 ԴՅՈՒՅՄ ԱԼՅՈՒՄԻՆԵ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

18 ԴՅՈՒՅՄ ԱԼՅՈՒՄԻՆԵ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Հարմարավետ, Բիզնես և Ներկայացուցչական դասերի համար ստանդարտ` այս կատարելագործված u-աձև ճաղերի դիզայնը կերտում է սուր և ռադիկալ պրոֆիլ, իսկ 225/60 R18 անվադողերն ամբողջացնում են համարձակ սպորտային տեսքը:

LED հետևի լույսեր

LED ՀԵՏԵՎԻ ԼՈՒՅՍԵՐ

Հետևի LED լույսերը կազմում են Lexus-ի նրբագեղ 'L'-աձև ստորագրությունը` անտեսանելի դարձնելով հետևի դռան եզրը: Հաստ պատերով ձուլման տեխնոլոգիան ապահովում է բյուրեղաձև տեսք, որը տպավորիչ է նույնիսկ լույսերն անջատած վիճակում:

Ողջույնի լուսավորում

ՈՂՋՈՒՅՆԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ

Երբ մոտենում եք NX-ին` ձեր գրպանում կամ պայուսակում ունենալով դրա բանալին, ցրված լույսը և դռան հայելիների լույսերը միանում են` ողջունելով ձեզ և օգնելով խուսափել մթության խոչընդոտներից:

Թիկունքից մոտեցող մեքենաների մասին զգուշացում

ԹԻԿՈՒՆՔԻՑ ՄՈՏԵՑՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Պտույտ կատարելու ժամանակ, ինչպես օրինակ մեքենայաշատ ավտոկայանատեղիում, Թիկունքից մոտեցող մեքենաների մասին զգուշացման (RCTA) ֆունկցիան օգտվում է Կույր գոտիների մոնիտորից՝ մեքենայի հետևից մոտեցող դժվար տեսանելի մեքենաներին հայտնաբերելու համար: Մեքենան հայտնաբերելուն պես RCTA ֆունկցիան ձեզ զգուշացնում է կողային հայելիների տեսողական ազդանշաններով և ձայնային ազդանշաններով:

ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

Ձեր որոնմանը համապատասխանող մեքենայի յուրահատկություններ չկան: Ընդլայնեք ձեր որոնումը և կրկին փորձեք:

NX 300h F SPORT

nx 300h fsport

ՇԼԱՑՈՒՑԻՉ ԴԻԶԱՅՆ

NX 300h F SPORT-ը համադրում է համարձակ դիզայնը բացառիկ կարգաբերված կառավարման հետ, որը մշակվել է լեգենդար LFA սուպերքարը և F արտադրողականությամբ մոդելները՝ RC F-ը և GS F-ը նախագծած թիմի կողմից: Այն կարագացնի ձեր սրտի զարկերը: Արտաքին կատարելագործումները ներառում են Lexus-ին բնորոշ լայնեցված ճակատային ցանց՝ 'L-mesh' ներդիրներով, արգելակների սառեցման օդատարներ և սեղմող ուժն առավելացնող աերոդինամիկ տարրեր:

Սպորտային ուղղվածությամբ քոքփիթի ներսում ձեզ կատարելապես միավորված կզգաք ձեր F SPORT-ին: Ձեռքով կարված սպորտային նստատեղերը հարմարավետորեն պարուրում են՝ գոտկատեղից մինչև ուսի հատված: Իսկ էրգոնոմիկ սպորտային ղեկն ու մեխանիկական մշակմամբ ալյումինե ոտնակներն արտակարգ զգացողություն են պարգևում՝ հնարավորություն տալով հաճույք ստանալ վարումից: