RX ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ RX-Ը

ԾԱՆՈԹԱՑԵՔ ՍՐԸՆԹԱՑ ՈՒ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՆՈՐ RX-ԻՆ և ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՁԵՐ ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ:

ԻՐԱԿԱՆ RX-Ի ՍՏԵՂԾՈՒՄԸ

Սեղմեք` ճամփորդական 3 նպատակավայրեր ընտրելու համար: ընտրելու համար: Ու՞ր է ձեզ տանելու RX-ը:

  • ՎԻԼԼԱ

    Թողեք անմոռանալի տպավորություն

  • ՆԱՎԱԿԱՅԱՆ

    Առանց ջանքերի կառավարում

  • ՃԵՄՈՒՂԻ

    Վստահելի որակ

  • ՄՐՑՈՒԹՅՈՒՆ

    Մտքի լիակատար հանգստություն

  • ՊՐԵՄԻԵՐ

    Ինտելեկտուալ մտածողություն

  • ԿԵՆԴԱՆԻ ԿԱՏԱՐՈՒՄ

    Շքեղ արտադրողականություն

ՎԻԼԼԱ

ԹՈՂԵՔ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ
ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Եթե վարում եք նոր համարձակ RX-ը, ապա անպայման ուշադրություն կգրավեք` ձեր ժամանման պահից մինչև մեկնելու պահը:

Դրա թափքի արտաքին կերտվածքը, 'L'-աձև LED լուսարձակները, 20 դյույմ հարմարեցվող անիվները և սրընթաց տեսքով հետևի կորացող լուսարձակներն անփոխարինելի են բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են տպավորության դերը:

ՆԱՎԱԿԱՅԱՆ

ԱՌԱՆՑ ՋԱՆՔԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Թե´ ջրի և թե´ ցամաքի վրա հաճելի է, երբ վերահսկողությունը քո ձեռքերում է: Նոր RX-ի վարման դիրքը վստահություն է ներշնչում:

Ավելի ամուր թափքը և Ակտիվ կայունացնող համակարգն ապահովում են անհավանական կառավարում և ճշգրիտ արձագանք: Վարման ռեժիմի ընտրությունը թույլ է տալիս կարգաբերել RX-ը` ըստ ձեր տրամադրության, այնպես որ կարող եք վայելել ձեր նախասիրություններին համապատասխանող կատարելագործված վարում:

ՃԵՄՈՒՂԻ

ՎՍՏԱՀԵԼԻ
ՈՐԱԿ

Բոլոր նրանց համար, ովքեր գիտեն, որ անզիջում որակ հնարավոր է ապահովել միայն մանրուքներին հատկացված հատուկ ուշադրություն, բացառիկ նյութերի օգտագործման և հմուտ արհեստագործների ձեռքի կատարելագործված աշխատանքի շնորհիվ:

Նոր RX-ի ներսի մուգ փայտյա նրբագեղ դետալները հատված են լազերով` Յամահայի նորարարական տեխնոլոգիայով` 9 քայլերից բաղկացած գործընթաց,

որն ապահովում է գերազանց ծածկույթ: «Տակումի» անունը կրող մեր վարպետ-արհեստագործները մեքենան շքեղության նոր մակարդակի են հասցնում` ստուգելով ամենաչնչին թերությունների առկայությունը և ձեռքով կարելով ներսի շքեղ պաստառները: Եթե գնահատում եք հմտությունը, նվիրվածությունը և իսկական ձեռքի աշխատանքը, ապա հաճույք կստանաք նոր RX-ից:

ՄՐՑՈՒԹՅՈՒՆ

ՄՏՔԻ ԼԻԱԿԱՏԱՐ Հ
ԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ

Ձեր կյանքը կարող է հագեցած լինել ռիսկերով, սակայն ամեն անգամ, երբ նստեք նոր RX, կարող եք հանգստանալ դրա հարմարավետության մեջ` այն վստահությամբ, որ RX-ը մարմնավորում է Lexus-ի ողջ առաջատար փորձառությունը անվտանգության և վարորդի աջակցության տեխնոլոգիաների ոլորտում: Դրա նոր ամուր կառուցվածքը բարելավում է պասիվ անվտանգությունը, իսկ որպես ստանդարտ տրամադրվող Lexus Անվտանգության փաթեթը ձեզ հանգստություն է հաղորդում:

ՊՐԵՄԻԵՐ

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Որոշ տարրեր իսկապես արժանի են գնահատանքի: Նոր RX-ն ամբողջովին հագեցած է ինտելեկտուալ տեխնոլոգիաներով և խելացի տարրերով, որոնք նախատեսված են այս տենդագին,

արագընթաց կյանքի ռիթմի մեջ տարբերություն մտցնելու համար: Head-Up ցուցադրիչն օգնում է ձեզ կենտրոնանալ ճանապարհի վրա, իսկ Համայնապատկերային մոնիտորը և 12.3 դյույմ կենտրոնական ցուցասարքը հեշտացնում են մանևրումը և կայանումը:

Ամենաաննշան ֆունկցիոնալ հատկություններն անգամ հեշտացնում են ձեր գործը. հետևի դուռը կարող եք բացել առանց հպման` պարզապես ձեռքը դնելով Lexus-ի պատկերանշանի վրա: Սկսած նորարարական ցուցասարքերից մինչև էրգոնոմիկ դիզայնը` RX-ը մտածում է ձեր փոխարեն, որպեսզի դուք կենտրոնացած մնաք առավել կարևորի վրա:

ԿԵՆԴԱՆԻ ԿԱՏԱՐՈՒՄ

ՇՔԵՂ
ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկախ նրանից, թե որոնում եք գլխապտույտ ժամանց, թե անխաթար անդորր, RX-ի շքեղ ներքին հարդարանքը ձեր պահանջներին համապատասխանող իդեալական միջավայր է: Յուրաքանչյուր ուղևորին մատուցեք ձայնի զարմանահրաշ որակ` միացնելով Mark Levinson® Premium 15 բարձրախոսով բացառիկ աուդիոհամակարգը:

Զովացեք մրցանակակիր Nanoe® տեխնոլոգիայի օգնությամբ, որը թարմացնում է սրահի օդը և նպաստում ձեր մաշկի ու մազերի խոնավեցմանը: Հասեք նպատակավայր թարմացած և պատրաստ` դիմակայելու ցանկացած մարտահրավերի:

ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ RX-Ը

ԻՐԱԿԱՆ RX-Ը ՍԿՍՎՈՒՄ Է ԱՅՍՏԵՂ

ԱՅԺՄ ՁԵՐ ՀԵՐԹՆ Է

Շքեղության և կատարելության հիասքանչ համադրություն:

Թողեք անմոռանալի տպավորություն

  • 20 դյույմ հարմարեցվող անիվներ
  • Հետևի կորացող լուսարձակներ
  • LED լուսարձակներ

Առանց ջանքերի կառավարում

  • Առավել ամուր թափք
  • Ակտիվ կայունացնող համակարգ
  • Վարման ռեժիմի ընտրություն

Վստահելի որակ

  • Տակումի վարպետություն
  • Ձեռքով կարված պաստառներ
  • Յամահայի կողմից լազերային տեխնոլոգիայով հատված մուգ փայտ

Մտքի լիակատար հանգստություն

  • Lexus Safety System + Ադապտիվ կրուիզ կոնտրոլ

Ինտելեկտուալ մտածողություն

  • Հետևի էլեկտրակարգավորվող խելացի դուռ
  • 12.3 դյույմ կենտրոնական ցուցասարք
  • Head-Up Ցուցադրիչ

Շքեղ արտադրողականություն

  • Mark Levinson® Premium ձայնային համակարգ
  • Nanoe® տեխնոլոգիա

Սահեցրեք` մանրամասների համար

ՄԵԾԱՑՐԵՔ ՁԵՐ ԴԻՏԱՐԿՉԻ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՉԱՓԸ