concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

RX 200t

ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՏՈՒՐԲՈ ՇԱՐԺԻՉԻ ՃԿՈՒՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ:


CO2 կոմբինացված արտանետումները` գ/կմ 189
Վառելքի կոմբինացված ծախս` լ/100կմ 8.1
Արագացումը` 0–100 կմ/ժ 9.5
Առավելագույն արագությունը` կմ/ժ 200

ԸՆԴԳԾՎԱԾ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ

ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՏՈՒՐԲՈ ՇԱՐԺԻՉԻ ՃԿՈՒՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ:

Միշտ նորարարական ու առաջատար` 1998 թ. Lexus-ը սկիզբ դրեց RX-ին, որը լյուքս դասի սեդանի նրբագեղություն առաջարկող առաջին ամենագնացն էր: 2004թ.-ին, կրկին խախտելով ընդունված պատկերացումները, մենք ներկայացրինք աշխարհում առաջին լյուքս դասի հիբրիդը` առաջատար RX 400h ամենագնացը:

Վերահաստատելով զարմանահրաշը ստեղծելուն ուղղված մեր ջանքերը` այժմ ներկայացնում ենք լիովին նոր RX-ը` մեր դիզայներական ստուդիաներում երբևէ նախագծված ամենասրընթաց տեսքով Lexus-ը, որը, որպես ստանդարտ, առաջարկում է կատարելագործված շքեղության աննախադեպ բարձր մակարդակ:

ՄԵՔԵՆԱՅԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼԱՎ ՃԱՆԱՉԵՔ RX 200t-Ը

RX 200t-ի ներսում. Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր RX-ն ունենալը առանձնահատուկ զգացողություն է պարգևում: Օրինակ` մեքենային մոտենալուն պես բոլոր չորս դռների բռնակները մեղմորեն լուսավորվում են` ստեղծելով տիպիկ ճապոնական «Օմոտենաշի» ընդունելության տպավորություն: Նստելուն պես կզգաք, թե ինչպես են սրահի սահուն կորերը պարուրում ձեզ, իսկ կառավարման բոլոր տարրերի կատարյալ տեղադրությունը հեշտացնում է դրանց օգտագործումը:

Այնուհետև ձեզ կհիացնի կենտրոնական կառավարման վահանակը. դրա փայտյա կառուցատարրը լազերային փորագրման եղանակով պատրաստվել է Yamaha դաշնամուրների արտադրական բաժնում և իր շքեղ փայլն ստացել ձեռքով փայլեցմամբ` ստեղծելով տպավորիչ գծավոր նախշ: Հետևի ուղևորներին տրամադրված է ավելի լայնարձակ ոտքերի տարածք և շքեղ կաշվե նստատեղեր (որոնք էլեկտրոնային ձևով ծալվում և ետ են գցվում), որոնք միաժամանակ կարող են վայելել 15 բարձրախոսով Mark Levinson® աուդիոհամակարգի եզակի հաճույքը:

RX 200t-ի վարում. Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զինված լիովին նոր 2.0 լիտր շարժիչով` RX 200t-ը տրամադրում է տուրբո շարժիչի արագընթաց արտադրողականություն` ծախսելով ավելի քիչ վառելիք` շնորհիվ առաջատար D-4ST փականային տեխնոլոգիայի և «Աթկինսոնի ցիկլի» հնարավորության: Վարման ռեժիմի ընտրությունը թույլ է տալիս կարգաբերել մեքենան` ըստ ձեր նախասիրության:

Նոր RX 200t-ը, որը փորձարկվել է ամենախիստ բնակլիմայական պայմաններում (ներառյալ շաբաթներ տևող փորձարկումներ բարձրադիր գոտիներում` 50°C-ից բարձր պայմաններում) և տրամադրում է 238 ձիաուժ* հզորություն և 350 Նմ* ոլորող մոմենտ, մատչելի է Լիաքարշակ կամ Առաջնաքարշակ տարբերակներով:

* Լիաքարշակ տարբերակում:

RX 200t-ի ապահովություն. Հիմնական առանձնահատկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ը միշտ առաջնորդ է հանդիսացել անվտանգության և վարորդի աջակցության տեխնոլոգիաների մշակման հարցերում, և նրա բոլոր նոր մոդելները փորձարկվում են աշխարհի ամենամեծ վարման նմանակիչի վրա: Օգտվելով պատահարների կանխարգելման ուսումնասիրության ոլորտում մեր առաջատար դիրքից` նոր RX-ն այժմ համալրված է Lexus Safety System+ բեկումնային համակարգով` որպես ստանդարտ սարքավորում:

Այն ներառում է Pre-Crash համակարգ` հետիոտների հայտնաբերմամբ, Շարքի պահպանման աջակցում` օգնելու չշեղվել երթևեկության շարքից, Automatic High Beam համակարգ` գիշերվա ընթացքում բարելավված տեսանելիության համար և Ադապտիվ կրուիզ կոնտրոլ, որը կարգավորում է արագությունը` առջևից ընթացող մեքենայի արագության համեմատ:

Եռակի լուսադիոդային լուսարձակներ

ԵՌԱԿԻ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Կատարելագործված «L»-աձև լուսարձակներն օգտագործում են լուսադիոդային լույսի նույն աղբյուրը հեռավոր և մոտիկ լուսավորության համար: Ստեղծելով Lexus-ի յուրահատուկ ոգի` դրանք ընդգծված են ցերեկային լույսերով` ինտեգրված հաջորդական լուսարձակումներով:

Դիզայն` կաշի/փայտ

ԴԻԶԱՅՆ` ԿԱՇԻ/ՓԱՅՏ

Ոգեշնչված լինելով մեր LFA սուպերքարով, գեղեցիկ 3-ճաղ կաշվեպատ ղեկանիվը փայտե ներդիրով ապահովում է հարմարավետություն վարման ժամանակ: Բազմա-ֆունկցիոնալ ղեկից կարող եք կառավարել աուդիո համակարգը, ինչպես նաև բազմատեղեկատվական ցուցադրիչը, հեռախոսազանգերը և Ադապտիվ Կրուիզ-Կոնտրոլ համակարգը:

Հետևի լուսադիոդային լուսարձակներ

ՀԵՏևԻ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Հզոր «L»-աձև լուսադիոդային լուսարձակներն ստեղծում են բյուրեղանման գծային լուսավորություն RX-ի հետևի անկյուններից մինչև հետևի դռան կենտրոնը: Այս գերլայն հետևի լուսարձակներն ապահովում են հստակ տեսանելիություն և համալրված են ուշագրավ հաջորդական լուսադիոդային լուսարձակումներով:

Yamaha լազերային փորագրումի մուգ փայտ

YAMAHA ԼԱԶԵՐԱՅԻՆ ՓՈՐԱԳՐՈՒՄԻ ՄՈՒԳ ՓԱՅՏ

Կենտրոնական կառավարման վահանակի և դռան հարդարանքի փայտյա տարրերը փորագրված են լազերային տեխնոլոգիայով` համադրված ալյումինե շերտով և ստեղծելով գեղեցիկ գծային էֆեկտ: Այդ ներդիրները պատրաստվում են բացառապես Yamaha դաշնամուրների արտադրական բաժնի վարպետների կողմից:

Խելացի կայանման ցուցիչներ

ԽԵԼԱՑԻ ԿԱՅԱՆՄԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ

RX-ի կայանման ցուցիչները ոչ միայն տեղեկացնում են ձեզ խոչընդոտի մասին, այ նաև ավտոմատ արգելակելով կասեցնում է մեքենայի ընթացքը և զգուշացնում է, որ արգելակեք մեքենան: Եթե բախումն անխուսափելի է, Արգելակի Կառավարը կանգնացնում է մեքենան:

20-դյույմ ալյումինե սկավառակներ

20-ԴՅՈՒՅՄ ԱԼՅՈՒՄԻՆԵ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Ձեր անհատական դրոշմը թողեք RX-ի վրա` նորովի նախագծված 5 ճաղանոց անիվների միջոցով, որոնք կարող են անհատականացվել գունային ներդիրներով` համապատասխանելու լաքաներկային ծածկույթի ձեր ընտրած գույնին:

Տանիքի լյուկ

ՏԱՆԻՔԻ ԼՅՈՒԿ

Գործարանային արտադրության լայնատարած համայնապատկերային տանիքը ազատության զգացում է հաղորդում, ապահովում գլխավերևի հավելյալ տարածք և արևի լույսի ներթափանցում RX-ի սրահ: Այն առջևի մասում համալրված է նաև շարժական ապակիով` բաց օդում գտնվելու իրական զգացողություն պարգևելու համար, և էլեկտրական սահեցմամբ վարագույրով` արևի ուժեղ ճառագայթներից պաշտպանելու համար:

Համայնապատկերային Մոնիտոր

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՄՈՆԻՏՈՐ

Սահմանափակ տարածքներում ավելի հեշտ վարման համար` չորս տեսախցիկներն ապահովում են գրեթե 360° տեսք` ամբողջ մեքենայի շուրջ: Համայնապատկերային մոնիտորը ստեղծում է նաև ձեր RX-ի վիրտուալ 3D տեսքը` քաղաքի նեղ փողոցներում մանևրելուն աջակցելու համար էկրանի վրա ցուցադրվող խորհուրդներով:

Գերլայն Head-Up Ցուցադրիչ

ԳԵՐԼԱՅՆ HEAD-UP ՑՈՒՑԱԴՐԻՉ

Մեքենայի տվյալներն արտապատկերվում են գունավոր եղանակով` անմիջապես դիմապակու վրա: Lexus-ում մինչ այժմ տեղադրված ամենամեծ Head-Up ցուցադրիչը (240 մմ x 90 մմ) հնարավորություն է տալիս ստուգելու այնպիսի տվյալներ, ինչպիսիք են նավիգացիոն հրամանները կամ ձայնի կարգավորումները` առանց աչքերը ճանապարհից կտրելու:

Ցրված Լուսավորություն

LED ՑՐՎԱԾ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Դռների ու գործիքների վրա, ոտքերի խորշերում և սրահի այլ հատվածներում տեղադրված է LED (լուսադիոդային) ցրված լուսավորություն, որը գիշերային վարման ժամանակ ստեղծում է հանգստացնող և հաճելի մթնոլորտ: Լույսի քանակությունն օպտիմալացվել է` հաշվի առնելով դռան ներքին բռնակների գիշերային տեսանելիությունը և արտացոլումները վարման ժամանակ:

Automatic High Beam (ավտոմատ բարձր լուսավորություն)

AUTOMATIC HIGH BEAM (ԱՎՏՈՄԱՏ ԲԱՐՁՐ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ)

Գիշերային վարման ժամանակ Ավտոմատ բարձր լուսավորության համակարգն օգտագործում է նույն խցիկը, ինչ Շարքի պահպանման բարելավված աջակցումը` հանդիպակաց մեքենաներին հայտնաբերելու և բարձր լուսավորության լուսարձակներն ինքնաշխատորեն թուլացնելու համար: Այն նվազեցնում է այլ վարորդներին պատահական կուրացնելու հավանականությունը և օգնում է ձեզ կենտրոնանալ ճանապարհի վրա:

Շարքի Պահպանման Բարելավված Աջակցում

ՇԱՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ԱՋԱԿՑՈՒՄ

Շարքի պահպանման բարելավված աջակցումը (A-LKA) դիմապակու վրա տեղադրված տեսախցիկի օգնությամբ հետևում է շարքում ձեր զբաղեցրած դիրքին: Եթե սկսում եք շեղվել երթևեկության շարքից, A-LKA-ն ակտիվացնում է ձայնային ազդանշան և կատարում ղեկի ինքնաշխատ շտկում:

Էլեկտրակարգավորվող Հետեվի Նստատեղեր

ԷԼԵԿՏՐԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԵՏԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐ

Կարող եք ձեռք բերել ամբողջովին էլեկտրական ծալման մեխանիզմով մոդել, որը կարգավորվում է մի քանի հարմարավետ տեղադրված կառավարներով: Հետևի ուղևորները կարող են նաև մասնակիորեն հետ գցել իրենց նստատեղերի թիկնակները, իսկ կենտրոնական ձեռնատակը մնում է կատարյալ ուղիղ:

Կույր Գոտիների Մոնիտոր

ԿՈՒՅՐ ԳՈՏԻՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐ

Հետևի բամպերում ներկառուցված ռադիոլոկացիոն սարքերը հայտնաբերում են դռների հայելիներում չերևացող հարակից շարքերի մեքենաները: Եթե վարորդը պատրաստվում է փոխել շարքը, և մեքենան մտնում է «կույր գոտի», համապատասխան դռան հայելու (հայելիների) վրա հայտնվում է նախազգուշացման ազդանշան:

Ավելի Ամուր Թափք, Բարելավված Կառավարում

ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ ԹԱՓՔ, ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Նորագույն RX-ն անհավականորեն ճշգրիտ և արագ արձագանքող է վարման համար` շնորհիվ ավելի ամուր թափքի, առջևի կատարելագործված կախոցի և ղեկի նոր տեխնոլոգիայի: Լազերային զոդման և ամրացման առաջատար տեխնոլոգիաները միավորվում են` ստեղծելով գերհզոր ամենագնաց` արագ վարման կատարյալ բնութագրերով:

Ադապտիվ Փոփոխական Կախոց

ԱԴԱՊՏԻՎ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԿԱԽՈՑ

Առավել գրավիչ վարման համար, ընտրովի Ադապտիվ փոփոխական կախոցը խելացի կերպով վերահսկում է հարվածամեղմիչ ուժը բոլոր չորս անիվներում: Այն ոչ միայն բարձրացնում է վարելու հարմարավետությունը, այլև կառավարման կայունությունը:

Pre-Crash Safety ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

PRE-CRASH SAFETY ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Միլիմետրալիքային ռադիոլոկացիոն համակարգը և բորտային համակարգիչը նախապես հաշվարկում են հարվածի հավանականությունը: Եթե վտանգը մեծ է, վարորդը զգուշացվում է ձայնային և տեսողական ազդանշաններով, և արգելակման համակարգի ճնշումը բարձրանում է: Երբ բախումը համարվում է անխուսափելի, արգելակները կարող են, անհրաժեշտության դեպքում, ինքնաշխատորեն գործել, իսկ դիմացի ամրագոտիները՝ ձգվել:

Տաս Անվտանգության Բարձիկներ

ՏԱՍ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԿՆԵՐ

Բոլոր RX մոդելները համալրված են տաս անվտանգության բարձիկներով և ամրագոտիների նախաձգիչներով: Բախման ժամանակ հարվածի ուժգնության սենսորներն ակտիվացնում են վարորդի երկաստիճան/առջևի ուղևորի, համապատասխանաբար, դիմային և կողային անվտանգության բարձիկները: Առջևի ուղևորները կարող են օգտվել նաև ծնկների անվտանգության բարձիկներից, իսկ վարագուրային անվտանգության բարձիկները բացվում են սրահի երկու կողմերի ողջ երկայնքով:

Climate Concierge Համակարգ / Nanoe® Տեխնոլոգիա

CLIMATE CONCIERGE ՀԱՄԱԿԱՐԳ / NANOE® ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Մշտապես վերահսկելով RX-ի ներսի և դրսի ջերմաստիճանները` բեկումնային «Climate Concierge» համակարգն ինքնաշխատորեն կարգաբերում է սրահի, նստատեղերի և ղեկի ջերմաստիճանները: Ինֆրակարմիր սենսորները հետևում են հետևի ուղևորների մարմնի ջերմաստիճանին՝ համապատասխանաբար կարգաբերելով օդորակումն ու նստատեղերի տաքացումը/սառեցումը: Բացի այդ, մրցանակակիր nanoe® տեխնոլոգիան սրահ է արտազատում միկրոսկոպիկ, բացասական լիցքավորված մասնիկներ` օդը մաքրելու և նստատեղերն արդյունավետորեն հոտազերծելու համար: Դրանք նաև հաճելի խոնավեցնող ազդեցություն են ունենում մաշկի և մազերի վրա:

Mark Levinson®

MARK LEVINSON®

15 բարձրախոսով Mark Levinson® Premium surround համակարգը` GreenEdge™ տեխնոլոգիայով, հարմարեցված է RX-ի ձայնային առանձնահատկություններին: Այն ապահովում է թվային 7.1 ալիք տնային կինոթատրոնի անզուգական ձայնի որակ` կատարելագործված Clari-Fi™ համակարգով, որը վերականգնում է MP3 թվային սեղմման ժամանակ կորսված ձայնը:

Հետևում երթևեկությունը վերահսկող համակարգ

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

«Կույր» գոտիների վերահսկման համակարգը համալրված է հետընթացքի ժամանակ աջից/ձախից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման ֆունկցիայով։ Եթե բախումն անխուսափելի է,RX-ն ակտիվացնում է Արգելակի Կառավարը, որը օգնում է խուսափել կամ նվազեցնել մեքենայի վնասվածքները:

Անլար Լիցքավորիչ

ԱՆԼԱՐ ԼԻՑՔԱՎՈՐԻՉ

Կարող եք լիցքավորել համատեղելի սմարթֆոններ, օրինակ` iPhone 6 կամ այլ էլեկտրոնային սարքեր` ինդուկտիվ անլար մարտկոցի լիցքավորիչի միջոցով, որը հարմարավետ տեղավորված է RX-ի կենտրոնական կառավարման վահանակի առջևում:

Կատարելագործված Աերոդինամիկա

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿԱ

RX-ն օժտված է գերազանց աերոդինամիկայով` շնորհիվ գրեթե տափակ հատակի և հետևի սպոյլերի: Քարշման ընդհանուր գործակիցը նվազեցնելու համար Lexus-ի ինժեներները վերանախագծել են նաև դռան հայելիները և կողային ելուստներ են ավելացրել մեքենայի` կարևոր նշանակությամբ տարբեր հատվածներում: Այդ փոփոխությունները ոչ միայն կատարելագործում են կայունությունն ու կառավարումը, այլև նպաստում վառելիքի խնայողությանը և նվազեցնում քամու աղմուկը:

Անվտանգության 5-աստղանի ռեյթինգ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ 5-ԱՍՏՂԱՆԻ ՌԵՅԹԻՆԳ

Նոր RX-ն իր կատեգորիայի ամենա անվտանգ ավտոմեքենաներից մեկն է, որը 2015թ.-ին ստացավ 5 աստղ գնահատականը Euro NCAP կազմակերպության կողմից: Վերջինս նաև պարգևվել է հետիոտնների պաշտպանության լավագույն համակարգի համար:

ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

Ձեր որոնմանը համապատասխանող մեքենայի յուրահատկություններ չկան: Ընդլայնեք ձեր որոնումը և կրկին փորձեք:

rx quote 200x200 white

«ԼԻՈՎԻՆ ՆՈՐ LEXUS RX-ՈՒՄ ՄԵՆՔ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՆՔ ՀԱՄԱՐՁԱԿ ԵՎ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ԴԻԶԱՅՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ` ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՀԻՄՆՎԵԼՈՎ RX-Ի ՆԱԽՈՐԴ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՌԱՋԱԴԵՄ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎՐԱ»:

Տակայուկի Կացուդա, RX-ի գլխավոր ինժեներ

RX 200t F SPORT

Սպիտակ Lexus RX 200t F SPORT

ՇԼԱՑՈՒՑԻՉ ԴԻԶԱՅՆ

RX 200t F SPORT-ը համադրում է համարձակ դիզայնը բացառիկ կարգաբերված կառավարման հետ, որը մշակվել է լեգենդար LFA սուպերքարը և F արտադրողականությամբ մոդելները՝ RC F-ը և GS F-ը նախագծած թիմի կողմից: Այն կարագացնի ձեր սրտի զարկերը: Արտաքին կատարելագործումները ներառում են Lexus-ին բնորոշ լայնեցված ճակատային ցանց՝ 'L-mesh' ներդիրներով, արգելակների սառեցման օդատարներ և սեղմող ուժն առավելացնող աերոդինամիկ տարրեր:

Սպորտային ուղղվածությամբ քոքփիթի ներսում ձեզ կատարելապես միավորված կզգաք ձեր F SPORT-ին: Ձեռքով կարված սպորտային նստատեղերը հարմարավետորեն պարուրում են՝ գոտկատեղից մինչև ուսի հատված: Իսկ էրգոնոմիկ սպորտային ղեկն ու մեխանիկական մշակմամբ ալյումինե ոտնակներն արտակարգ զգացողություն են պարգևում՝ հնարավորություն տալով հաճույք ստանալ վարումից: