RX ՆՈՐ RX-Ը

ԱՊԱՑՈՒՑԵԼՈՎ ՄԵՐ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇԸ, ԱՅԺՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՆՈՐ RX-Ը` ԵՐԲԵՎԷ ՆԱԽԱԳԾՎԱԾ ԱՄԵՆԱՍՐԸՆԹԱՑ ԳԾԵՐՈՎ ՈՒ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ RX-Ը: ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՀՐԱՊՈՒՐՎԵԼՈՒ:

ՆՈՐ RX-Ը

ՄԿԱՆՈՏ
ԱՐՏԱՔԻՆ

Տպավորիչ է, այնպես չէ՞: Էքսկլյուզիվ ճակատային ցանցը` քրոմապատ եզրով, առաջին տպավորիչ ազդեցությունն է թողնում: Այժմ սպասեք, մինչև կտեսնեք կենդանի RX-ին: Այն շնչակտուր լինելու աստիճան ապշեցուցիչ է:

ՆՈՐ RX-Ը

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ
ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Եռակի ‘L’-աձև LED ճակատային լուսարձակները և նորովի նախագծված հակամառախուղային լամպերը լրացուցիչ դինամիկա են հաղորդում: Ուշադիր նայեք և կտեսնեք, որ լուսարձակներն ընդգծված են ցերեկային լույսերով` յուրահատուկ հաջորդական լուսարձակումներով:

ՆՈՐ RX-Ը

ԱՆԻՎՆԵՐԻ
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԴԻԶԱՅՆ

Անիվների դիզայնը նույնպես լրացնում է նոր RX-ն ունենալու աներևակայելի զգացումը: 20 դյույմ և 5 անվաճաղ դիզայնով` դրանք ունեն բազմապիսի գույներով մատչելի հարմարեցվող ներդիրներ` լաքաներկային ծածկույթի ձեր ընտրած գույնը լրացնելու համար:

ՆՈՐ RX-Ը

ՍԼԱՑՈՂ
ՏԱՆԻՔ

Դիտեք նոր RX-ը բոլոր անկյուններից: Ոչ մի դիրքից այն պակաս տպավորիչ չէ: Մթնեցված ապակու հատվածները լողացող տանիքի տպավորություն են ստեղծում: Սրընթաց տեսքով հետևի կորացող լուսարձակներն ստեղծում են հավասարակշռված էսթետիկ տեսք:

ՆՈՐ RX-Ը

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ
ԼՅՈՒԿ

Տանիքից բացվող ողորկ ու լայնատարած լյուկն ավելի է մեծացնում ճամփորդության հաճույքը մեքենայի բոլոր ուղևորների համար: Առջևի շարժական ապակե հատվածը բացօթյա վարման իրական զգացողություն է պարգևում:

ՆՈՐ RX-Ը

ԱՌԱՆՑ ՀՊՄԱՆ
ՄՈՒՏՔ

Բարձրացրեք ձեռքը դեպի Lexus-ի պատկերանշանը: Այժմ դիտեք, թե ինչպես է հետևի էլեկտրակարգավորվող խելացի դուռը ինքն իրեն բացվում:

ՆՈՐ RX-Ը

ԷԼԵԿՏՐԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՆՍՏԱՏԵՂԵՐ

Տաքացվող նստատեղերը, որոնք ծալվում են մի կոճակի հպումով, ինչպես նաև ոտքերի հավելյալ տարածքն ու բարձրությունը նոր RX-ին դարձնում են անդիմադրելիորեն գրավիչ:

ՆՈՐ RX-Ը

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Նոր RX-ի սրահի ներսի օդի որակը բարելավվել է` շնորհիվ մրցանակակիր Nanoe® տեխնոլոգիայի: Անվտանգության մակարդակներն ավելի են բարձրացվել Lexus Safety System + համակարգով, որը միլիմետրալիքային ռադիոլոկացիոն տեխնոլոգիայի և տեսախցիկի օգնությամբ հայտնաբերում է առջևի վտանգները:

ՆՈՐ RX-Ը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ
ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

12.3 դյույմ կենտրոնական ցուցադրիչ: Հեռակառավարման ինտերֆեյս: Կարգավորվող խորությամբ բաժակակալ և հեռախոսի անլար լիցքավորիչ: Բոլորը պատրաստված ամենաբարձր որակի նյութերով:

ՆՈՐ RX-Ը

DRIVE MODE
SELECT

Նոր RX-ի թվահարթակը իր տեսակի մեջ առանձնահատուկ է: Ցուցադրիչը կապված է Վարելու ռեժիմի ընտրության հետ, որը թույլ է տալիս կարգաբերել մեքենան` ըստ ձեր վարման նախապատվությունների:

ՆՈՐ RX-Ը

ՇՔԵՂ ՊԱՍՏԱՌՈՒՄ

Նոր RX-ով ճամփորդելը հատուկ զգացողություն է պարգևում: Հարմարավետ ներքին սրահի գրավչությունն առավելագույնի է հասցվում նստատեղերի ու դռան հարդարանքի նախշակարերով:

ՆՈՐ RX-Ը

ՎԱՐԵԼՈՒ
ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ

Նոր RX-ի արտաքին կերտվածքի ներսում առկա է բարձրակարգ ինժեներիայի տարրերի ամբողջություն: Ամեն ինչ նախագծված է առավել հզորությունը տպավորիչ վարման հետ համակցելու համար` ձեզ պարգևելու ապշեցուցիչ զգացողություններ:

ՆՈՐ RX-Ը

ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

RX-ի բոլոր շարժիչները կարգաբերված են սահուն, հզոր և արդյունավետ լինելու համար: Թե՛ բենզինային և թե՛ հիբրիդ տարբերակներն ապահովում են գերազանց արտադրողականություն` վառելիքի բարձր խնայողության և Co2-ի ցածր արտանետումների հետ մեկտեղ` սկսած 120գր.-ից:

ՆՈՐ RX-Ը

ԱԿՏԻՎ ԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պտտման զսպման ընտրովի համակարգում կիրառված է բեկումնային տեխնոլոգիա, որն արձագանքում է ճանապարհի մակերևույթի փոփոխություններին` առանց փոքր-ինչ զիջումների գնալու հարմարավետության հարցում:

ՆՈՐ RX-Ը

ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ամրացված ամրաշրջանակը նոր RX-ին առավել կայունություն է հաղորդում: Ավելի ուժեղ ու ամուր թափքը նշանակալիորեն լավարկում է կառավարումը` օգնելով ամենադժվար անկյունադարձերը հաղթահարել բարձր վստահությամբ:

ՆՈՐ RX-Ը

ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ
ԱՐՎԵՍՏ

Համարձակ: Սրընթաց: Շքեղ: Նոր RX-ը հավաքվում և վերջնական տեսքի է բերվում փորձառու "Տակումի" վարպետների կողմից: Նրանց տեխնիկական փորձառությունը և գեղարվեստական մոտեցումները կատարելության են հասցվել տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունքում:

ՄԵԾԱՑՐԵՔ ՁԵՐ ԴԻՏԱՐԿՉԻ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՉԱՓԸ