concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ԱՎԱՆԳԱՐԴ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԿՈՆՑԵՊՏ LF-LC

ԱՎԱՆԳԱՐԴԱՅԻՆ ՈՃԸ Հիբրիդային կոնցեպտ LF-LC 2012թ. հունվարին Հյուսիսային Ամերիկայի Համաշխարհային ավտոմեքենաների ցուցահանդեսին ներկայացավ մեր -ը կոնցեպտը իր նորաձև ափշացնող դիզայնով:

Այս ցուցահանդեսին մեքենան ստացավ պարգև: 2012թ. հոկտեմբերին Սիդնեյի Համաշխարհային ավտոմեքենաների ցուցահանդեսին ներկայացավ հաջորդ ցնցող կոնցեպտը LF-LC 'Blue'. Խելահեղ, նրբաոճ և կատարյալ LF-LC կոնցեպտը ներկայացել է վառ կապույտ գույնով:

Կապույտ Lexus LF LC Կոնցեպտ

ՄԵՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ LEXUS-Ի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԵՎ ՈԳԵՇՆՉՎԱԾ ԵՆՔ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԴԻԶԱՅՆՈՎ:

Կարլ Շլիխտ , արտադրանքի պլանավորման բաժնի Գլխավոր տնօրեն, Հունվար 2012թ.

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

LF LC cutout 960 002

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱԳԵՑՎԱԾ Է ՀԶՈՐ ՈՒ ԷՖԵԿՏԻՎ ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉՈՎ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ LF-LC ԿՈՆՑԵՊՏԻ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՈՒԺԱՍԱՐՔԸ ՈՒՆԻ 372 ԿՎ (500 Ձ/ՈՒ) ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ` ԱՅՆ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ Է, ՔԱՆ ՈՐևԷ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ LEXUS-Ի ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ:

Մոդելի դիզայնը նախագծվել է մեր Կալիֆորնիայի արհեստանոցում: Կուպեի հովարկիչի պաշտպանիչ ցանցը և ցերեկային լուսադիոդային լուսարձակները հաղորդում են մեքենային համարձակ տեսք:

Կոնցեպտի հիմքում դրված են ժամանակակից նյութերը, մասնավորապես, թեթև ածխապլաստիկային նրբաթելը, ինչպես նաև Lexus-ի նոր սերնդի լավագույն հիբրիդային ուժասարքը:

Lexus-ի դեպի ինտուիտիվ մեքենայի կառավարման ձգտումը արտացոլվել է LF-LC-ի կառուցվածքի մեջ` օգտագործելով առանց մալուխի սենսորային վահանակը, վարորդը չի շեղվում ճանապարհից: 12,3-դույմ չափի LCD էկրանի վրա գրվում են մեքենայի բոլոր տեղեկությունները, որոնք կառավարվում են սենսորային վահանակից, որը տեղադրված է կենտրոնական բարձակում:

Էկրանից կարելի է կարգավորել կլիմատ-կոնտրոլը և նավիգացիոն և աուդիո համակարգերը: Ավելի կարևոր կարգավորումների համար կարելի է օգտվել շարժական սենսորային ստեղնաշարից: