concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

LF-NX TURBO

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱ LEXUS LF-NX ՏՈՒՐԲՈ ՇԱՐԺԻՉՈՎ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ ՔՐՈՍՈՎԵՐԻ 2013 Թ. ՏՈԿԻՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՍՐԱՀՈՒՄ

ՏՈԿԻՈՅԻ 43-ՐԴ ԱՎՏՈՍՐԱՀՈՒՄ LEXUS-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՅՍ ԿՈՄՊԱԿՏ LF-NX ՔՐՈՍՈՎԵՐԸ: ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՏՈԿԻՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ (TOKYO BIG SIGHT), ԿՈՏՈ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ, 2013 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՑ ՄԻՆՉև ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը:

Lexus LF-NX կոմպակտ քրոսովերի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թ. Ֆրանկֆուրտի ավտոսրահի շրջանակներում: Տոկիոյում ներկայացվեց արդեն այս մոդելի նախասերիական տարբերակը, որը սարքավորված է նոր 2.0-լիտրանոց տուրբո շարժիչով:

Առջևի բամպերի ստորին մասում տեղադրված սպոյլերն ընդգծում է մոդելի ցածր ծանրության կենտրոնը և հաղորդում մեքենային ժամանակակից սպորտային դիզայն:

Դինամիկ ուրվագծերը, թափքի կոմպակտ չափսերը և տպավորիչ դիզայնով R20 տրամաչափի անիվները արտացոլում են ամենագնացի հզորությունը և տպավորիչ դինամիկական տվյալները:

Սրահում աչքի է ընկնում նոր սենսորային մուլթիմեդիա համակարգը՝ Remote Touch ջոյսթիկով, որը բացի ժամանակակից դիզայնից ապահովում է գերազանց էրգոնոմիկա: Այս առանձնահատկությունը վերաբերվում է Lexus-ի բոլոր մեքենաներին:

Lexus LF NX Կոնցեպտի տեսքը կողքից

ԴԻԶԱՅՆ

Նոր LF-NX Turbo-ն ժառանգել է LF-NХ հիբրիդային մոդելի ամենավառ, արտահայտիչ և նորարարական դիզայներական լուծումները: Դրա հետ մեկ տեղ կոնցեպտը ձեռք է բերել նաև որոշակի ինտերիերի և էքստերիերի առանձնահատկություններ:

Lexus-ի ֆիրմային ռադիատորային քողարկչի ցանցը ստացել է յուրահատուկ նախշ և մոխրագույն քրոմապատ շրջանակ: Առջևի բամպերի ստորին մասում տեղադրված քրոմապատ սպոյլերն ընդգծում է մեքենայի ցածր ծանրության կենտրոնը և հաղորդում է մեքենային սպորտային արտաքին:

Մեքենայի հետևի մասի դիզայնի առանձնահատկություններից մեկը ցածրացված բամպերն է, որն ընդգծվում է լայն աերոդինամիկ քրոմապատ դիֆուզորով: Բամպերի մեջ ներկառուցված երկու խլացուցիչի խողովակ:

ՇԱՐԺԻՉ

LF-NX մոդելը Lexus-ի պատմության մեջ առաջին մեքենան է, որը հագեցված է բենզինային տուրբո շարժիչով:

2.0 լիտր աշխատանքային ծավալով 4-գլանային շարժիչն արդեն լավ ճանաչված է աշխարհում: Հավելենք, որ տուրբոշարժիչը պատրաստված է ավելի ժամանակակից տեխնոլոգիաներով:

Արտածման վերափոխված կուտակիչն օգնում է օպտիմիզացնել այրված գազերի ջերմաստիճանն ու հասնել գերազանց դինամիկական տվյալներին: Միևնույն ժամանակ կրկնակի տուրբոկոմպրեսորը թույլ է տալիս շարժիչին էֆեկտիվ աշխատել պտույտների լայն դիապազոնում:

Լիովին նոր LF-NX Turbo-ը գազի ոտնակը սեղմելու պես ապահովում է ակնթարթային արագացում և նպաստում է վառելիքի բարձր խնայողությանը: Այս ավտոմեքենան դժվար է չնկատել, առավել ևս՝ դժվար է հայացքը շեղել նրա սլացիկ ուրվագծերից:

ԱՆԿԱՍԿԱԾ LEXUS

LEXUS LF-NX ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ

Lexus LF NX Կոնցեպտի տեսքը դիմացից

LEXUS LF-NX ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ ՔՐՈՍՈՎԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱ 2013 Թ. ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՍՐԱՀՈՒՄ 2013թ.

Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահի շրջանակներում (IAA) տեղի ունեցավ LF-NX կոնցեպտուալ քրոսովերի համաշխարհային պրեմիերան: Ներկայացնելով այս քրոսովերը, Lexus-ը մուտք է գործում բոլորովին նոր դաս:

Ամրապնդելով իր առաջատար դիրքերը հիբրիդային տեխնոլոգիաների զարգացման ասպարեզում, Lexus-ը սարքավորել է LF-NX կոնցեպտը նոր մոդիֆիկացված հիբրիդային ուժային ագրեգատով, որն ադապտացված է հատուկ քրոսովերների համար:

Lexus L-finesse դիզայնի զարգացման փիլիսոփայությունը կիրառվել է LF-NX քրոսովերի արտաքինում: Անկրկնելի ոճն արտահայտվում է թափքի հորիզոնական գծերով, որոնք ընդգծում են ավտոմեքենայի լայնքը:

Ավտոմեքենայի մկանոտ կողերը սահուն կերպով համաձուլվում են հետնամասի ուրվագծերին և դռանը` շեշտելով ավտոմեքենայի սպորտային ոգին և հաղորդելով քրոսովերին ատլետիկ կուպեի պատկեր:

Lexus-ի ֆիրմային ոճով պատրաստված ռադիատորային քողարկչի ցանցը գրավում է առաջին հայացքից: Առջևի բամպերին ներկառուցված ցերեկային երթևեկության լուսարձակները (DRL) և առջևի լայն օդառիչներով բամպերը վկայում են այս քրոսովերի անսպառ հզորության մասին: Սև եզրերով հզոր անվակամարները քաղաքային քրոսովերին պարգևում են գրավիչ տեսք:

Lexus LF NX Կոնցեպտի հետևի լույսերը

Հետևի բամպերում ներկառուցված լուսարձակները ավարտուն տեսք են պարգևում քրոսովերն: Լուսարձակները նպաստում են մեքենայի բարձր աերոդինամիկական հատկություններին: Այսպիսով, մեքենայի հետնամասի դիզայնը համահունչ է առաջնամասի ձևավորման հետ:

Lexus LF NX Կոնցեպտի ղեկանիվ և առջևի վահանակ

Կոնցեպտուալ քրոսովեր LF-NX-ի անկրկնելի ոճը և հզորությունը արտահայտվում են ինտերիերում օգտագործված ալյումինե ներդիրներում, սև ու դեղին կոմբինացված կաշվեպատ նստելատեղերում և սարքավորումների վահանակի նրբաձև բաց կապույտ լուսավորումով:

Lexus LF-NX-ը ներկվել է նոր գույնով`անփայլ արծաթագույն մետալիկ: Ստեղծվում է տպավորություն, որ թափքը պատրաստվել է մետաղի ամբողջական կտորից:

Նոր LF-NX ավտոմեքենայի սպորտային և նրբաճաշակ խառնվածքն արտացոլվում է նաև նրա ինտերիերում: Բոլոր ցուցիչների էրգոնոմիկ տեղաբաշխումը հարմար է վարորդի համար, ինչի շնորհիվ նա կարող է իր ամբողջ ուշադրությունը սևեռել երթևեկության վրա:

Զարգացնելով դիզայնի փիլիսոփայությունը, որը ուղված եր վարորդի վրա, այս կոնցեպտի ստեղծողները բաժանեցին գործիքային վահանակը 2 մասի` դիսփլեյը - վերևի մասում և կառավարումը - ներքևի մասում: Այս գաղափարը բերվել է կատարելության բազմաթիվ Lexus մոդելների վրա:

Մարդու և մեքենայի համակարգերի ինտուիտիվ փոխազդեցության գաղափարը արտահայտվում է սենսորային էլեկտրոստատիկ կոճակների և նոր սենսորային Remote Touch ինտերֆեյսի (RTI) դիզայնի մեջ: