concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

LF-SA ԿՈՆՑԵՊՏ

ՆՈՐ LEXUS LF-SA ԿՈՆՑԵՊՏԻ ԴԵԲՅՈՒՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ 2015Թ. ԺՆԵՎԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ:

Lexus LF SA Կոնցեպտի տեսքը կողքից

2014թ.-ին լրացավ ամենաառաջին Lexus-ի` LS 400 սեդանի, 25-ամյակը: Այդ հոբելյանը տոնելու նպատակով Lexus-ը հանձնարարեց ED2-ին` եվրոպական դիզայներական ստուդիային, ստեղծել գերկոմպակտ, sub-B-segment, քաղաքային 2+2 կոնցեպտ մեքենա:

Արտահայտելով Lexus-ի համակրանքը ապագայի դիզայներական միտումների նկատմամբ` LF-SA կոնցեպտն իր համարձակ և հուզական ոճով բացահայտում է անակնկալ հնարավորություններ:

Ապագայի աշխարհում, որտեղ մարդիկ ակնկալում են տեխնոլոգիաների և վիրտուալ հնարքների մեծ ազդեցություն, LF-SA կոնցեպտը վարորդին հարմարեցված մեքենա է, որն արտացոլում է նաև Lexus-ի սկզբունքն այն մասին, որ իրական ավտոմեքենան միշտ պետք է լինի բացարձակ շքեղ:

Այսպիսով, LF-SA կոնցեպտը տալիս է ապրանքանշանի L-finesse դիզայնի փիլիսոփայության հանդուգն մեկնաբանություն` չմոռանալով վարման հաճույքի ապահովումը, որն ընդմիշտ կպայմանավորի Lexus-ի առաջադեմ շքեղությունը:

Ապահովելով արկածային ոգի ամենօրյա վարման ընթացքում` LF-SA կոնցեպտը ներկայացնում է ապագան, որտեղ Lexus-ի վարորդները դարձյալ կվայելեն ինքնուրույն վարման շքեղության իրական հաճույքը` կապակցվածության, տեղեկատվական-ժամանցային և անվտանգության առաջնակարգ գործառույթների հետ մեկտեղ:

Արկածային ոգին արտահայտվում է նույնիսկ կոնցեպտի գունային լուծումներում. արտաքին տեսքն աստղային արծաթագույն է, որը համադրվում է տիեզերքի հետազոտության հետ, իսկ ներքին հարդարանքն ստեղծում է արեգակնային խավարման տպավորություն:

ԱՐՏԱՔԻՆ ԴԻԶԱՅՆ

Lexus-ի դիզայներները Lexus LF-SA կոնցեպտի համար սահմանել են 3,450մմ երկարություն, 1,700մմ լայնություն և 1,430մմ բարձրություն, ինչն ապահովում է քաղաքի իսկական մեքենայի համար անհրաժեշտ շարժունությունն ու ճարպկությունը: Մեքենայի ոճային ձևավորումը կայուն է և վստահելի:

LF-SA-ի մանրամասնորեն կերտված մակերեսն արտահայտում է համարձակ և ավանգարդային` «Ժամանակը դիզայնում» ոճային մոտեցումը, և մեքենայի տեսքը փոփոխվում է` դիտված տարբեր տեսանկյուններից:

Անկյունաձև նախշը ճառագայթում է Lexus-ի կենտրոնական պատկերանշանից, երկչափ ճակատային ցանցը սահուն ստանում է հզոր եռաչափ տեսք` տարածվելով դիմացի անվածածկոցների և կողային թևիկների վրա և արտահայտելով կոնցեպտի լայն և հաստատուն նստեցված դիրքը:

Ուռուցիկ և գոգավոր կողային թևիկների հակադրությունն ընդգծվում է անիվների վրայի կամարաձև կտրվածքով, հատկապես հետևի մասում, և դիզայնին հաղորդում է եզակի համաչափություն` արագընթաց շարժման տպավորության հետ մեկտեղ:

Ճակատային ցանցի դիզայնն արտապատկերված է մեքենայի հետին մասի անկյունաձև, երկակի ոճի մեջ, որը միավորում է L-աձև լույսերը դիմհար կամարի դիզայնով: Lexus-ի ապրանքանշանի մյուս բնորոշ տարրերը, ինչպիսին է սլաքաձև նախշը, ներկայացված են ամենուրեք, օրինակ` ցերեկային լույսերում:

ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԻ ԴԻԶԱՅՆ

Չնայած իր գերկոմպակտ արտաքին տեսքին` LF-SA կոնցեպտի սրահը զարմանալիորեն ընդարձակ է: Ընդարձակության այդ զգացմունքի գաղտնիքն ընկած է դիզայներների կողմից «լուսավորության հմուտ կառավարման» մեջ: Օրինակ` լայն կառավարման վահանակի դիզայնն ընդգծում է սրահի լայնարձակությունը:

Միանձնյա վարման դեպքում, որը հիմնականում բնորոշ է քաղաքի մեքենաներին, սրահի 2+2 դասավորությունը մեծ առավելություն է վարորդի համար: Վարորդի նստատեղը ֆիքսված է, իսկ ղեկն ու ոտնակները կարգավորվող են. այսպիսով մեքենան է հարմարվում վարորդին, այլ ոչ թե հակառակը:

Ի տարբերություն վարորդի նստատեղի, դիմացի ուղևորի նստատեղը շարժական է և մուտք է ապահովում ետևի նստատեղերի համար:

Այս գործառությունների երկակիությունն արտահայտում է վարորդի գերակայությունը և ընդգծվում է ներքին հատուկ դիզայնով, որը տարածության, նյութի և ծավալի միջոցով սրահում ուրվագծում է երկու հստակ նկատելի, վրադրվող էլիպսաձև տարածք:

«Տեղեկատվական-ժամանցային համակարգը ներառում է կողմնացույցի մեջ ներկառուցված հոլոգրամանման թվային ցուցադրիչ և լայնէկրան Head-Up-Display»: