concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

LEXUS UX ԿՈՆՑԵՊՏ ՄԵՔԵՆԱ

2016Թ. ՓԱՐԻԶԻ ԱՎՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՄԵՐ ՆՈՐ
ԿՈՆՑԵՊՏ ՄԵՔԵՆԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԴԵԲՅՈՒՏԸ:

2016թ. Փարիզի ավտոցուցահանդեսին մենք ներկայացրեցինք մեր նոր կոնցեպտ ավտեմեքենան՝ Lexus UX Կոնցեպտը: Ստեղծված Lexus-ի Եվրոպական դիզայնի կենտրոնում՝ այս մեքենան նախագծվել է կապակցված միջավայրում բնակվող առաջադեմ, քաղաքային բնակչությանը գրավելու համար:

Բացառիկ ու գրավիչ վարում ապահովելու համար UX Կոնցեպտում կիրառվել են ազդեցիկ տեխնոլոգիաներ, իսկ ինտերիերում ավանդական վարպետությունը համակցված է նորարարական արտադրական տեխնոլոգիաների հետ: Lexus-ի մամլո ասուլիսը կայացավ սեպտեմբերի 29-ին: Եթե դուք բաց եք թողել այն, տորև կարող եք դիտել այդ մամլո ասուլիսը:

UX ԿՈՆՑԵՊՏԻ ՀԱՄԱՐՁԱԿ ԴԻԶԱՅՆԸ ՀԱՄԱԿՑՎԵԼ Է ԲԱՌԱՑԻԿ ԵՎ ԱՌԱՋԱԴԵՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԵՏ՝ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ
ԼԻԱԿԱՏԱՐ ՆԵՐՍՈՒԶՄԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

HMI (մարդ-մեքենա ինտերֆեյս) ողջ բորտային տեխնոլոգիան նախագծվել է ավելի ու ավելի կապակցված միջավայրում ապրող ու աշխատող առաջադեմ հաճախորդներին նորարարական, եռաչափ մեքենավարում տրամադրելու համար:

Վարորդի գործիքավահանում ներկառուցված է հոլոգրամանման թափանցիկ շրջան, որի մեջ զետեղված անալոգային ու թվային տեղեկությունների համադրությունը ներկայացնում է ֆունկցիոնալ և աննախադեպ օգտվողի ինտերֆեյս: Կենտրոնական կառավարման վահանակը ակնառու, բազմակողմ բյուրեղյա կառույց է, որի մեջ տեղադրված օդորակման ու տեղեկատվական-ժամանցային տեղեկություններ պարունակող հոլոգրամանման ցուցադրիչը հստակ տեսանելի է վարորդի և առջևի ուղևորի համար:

Մեքենայի ներքին սրահի էլեկտրական տեխնոլոգիաների ամենավերջին նորամուծությունները նույնպես առկա են նոր UX կոնցեպտում: Այն համալրված է էլեկտրաքրոմատիկ պատուհաններով, իսկ դռան հայելիները փոխարինվել են տեսախցիկներ պարունակող էլ. հայելիներով, որոնք շատ ավելի նրբագեղ են, քան սովորական դռան հայելիները: Արագության փոխանցման ողջ համակարգը էլեկտրոստատիկ է և տեղադրված է թափանցիկ ծածկույթների տակ:

Եվ վերջապես, A հենոցի կողային մոտիվը կրկնվում է Lexus-ի ավելի երիտասարդ հաճախորդի համար ստեղծված նոր աուդիո հնարավորության մեջ՝ ապամոնտաժվող ձայնային վահանակ՝ ներկառուցված կառավարավահանի ուղևորի կողմում:

ՄԵՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՆՈՐ ԺԱՆՐԻ ԿՈՄՊԱԿՏ ԱՄԵՆԱԳՆԱՑ ՍՏԵՂԾԵԼՆ ԷՐ. ԱՎՏՈՄԵՔԵՆԱ, ՈՐԸ ԿՍՏԵՂԾԵՐ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՒ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ, ԵՌԱՉԱՓ, ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԼԱՆՈՂ ՄԵՔԵՆԱՎԱՐՈՒՄ:

Ստեֆան Ռասմուսեն՝ Եվրոպական դիզայնի կենտրոնի (ED2 ) դիզայներ