concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ ՍՏԵՂԾՈՂ

LEXUS-ՈՒՄ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԴԱԴԱՐՈՒՄ ԱՌԱՋ ԳՆԱԼ, ՀԵՏ ՄՂԵԼ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՐՏԱԿԱՐԳԸ, ԲԱՑԱՌԻԿԸ ԵՎ ՓԱՅԼՈՒՆԸ: ԿԱՐՃ ԱՍԱԾ. ՄԵՆՔ ՄՇՏԱՊԵՍ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇԻՆ

Զարմանահրաշ ինժեներական և արվեստի ժամանակակից տեխնոլոգիաները նշանակում են, որ մեքենան համապատասխանում է վարորդի պահանջներին. մեքենաներ, որոնք ապահովում են բացառիկ հզորություն և արտադրողականություն, սակայն ոչ շրջակա միջավայրի գնով: Զարմանահրաշ դիզայն. մեքենաներ, որոնք ապշեցնում են: Զարմանահրաշ վարպետություն. մեր նյութերի և մշակման որակը յուրաքանչյուր Lexus-ը դարձնում է շքեղության մարմնավորում: Մեր կողմից կատարված տեխնոլոգիաների զարմանահրաշ թռիչքներ. մենք ենք ստեղծել Lexus Հիբրիդը:

Այս ամբողջը մատուցվում է հաճախորդների սպասարկման անգերազանցելի մակարդակով, ինչը դարձնում է Lexus ունենալը նույնքան զարմանահրաշ, ինչքան հենց ինքը մեքենան:

Lexus-ում մենք չենք կանգնում, մինչև չստեղծենք զարմանահրաշը:

LEXUS PROJECTS

ՇԱՐԺՄԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ԱՄԲԻՑԻՈԶ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄ՝ ՍԿՍԱԾ ՄԵՐ "ՔԱՅԼԵՐ" ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԾԻՑ "ՔԱՅԼԵՐԸ" ՈՉ ԻՐԱԿԱՆ ԱՅՆ ԿԵՐՊԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐԸ ՔԱՅԼՈՒՄ Է ՔԱՂԱՔՈՎ՝ ՈՐՈՆԵԼՈՎ ԻՆՉ-ՈՐ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՄԻ ԲԱՆ:

ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ ՍՏԵՂԾՈՂ. RX-Ը

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՈՐ RX-Ը ՊԵՏՔ Է ԱՐԴԱՐԱՑՆԻ ԻՐԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱՌՆՎԱԶՆ ԵՐԿՈՒ ՐՈՊԵ ՓՈԹՈՐԻԿՆԵՐԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ, ՈՐԸ ՆՄԱՆԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆ ԹԱՅՖՈՒՆԻ ՍԱՍՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Յուրաքանչյուր նոր RX-ն անցնում է մի շարք ինտենսիվ թեստերով, որոնցում ստեղծած պայմանները մի քանի անգամ գերազանցում են ռեալ իրավիճակները, որոնցում կարող է հայտնվել մեքենան: Նախքան ցուցադրական սրահում ներկայացվելը, այն անցնում է լուսային թունելով՝ մակերևույթի թերությունները ստուգելու համար, թղթի երկու կողմերի տարբերությունները զգացող վարպետը զննում է դրա հարթությունը, իսկ թայֆունի սրահում ենթարկվում է քամու և կարկուտի ազդեցությանը և ռմբակոծվում է 200 մմ/ժ անձրևով:

Երկուսից 10 րոպե Lexus-ի փոթորիկի թեստն առանց անձրևի մի կաթիլ ներս թողնելու անցնելը՝ փոքրիկ հերոսություն չէ: Սրահում ջրի ծավալը երկու անգամ գերազանցում է սաստիկ թայֆունի ժամանակ միջին գրանցված տեղումների ծավալը:

Այս կարճ հոլովակում մենք հայացք ենք գցում փոթորիկների որսորդների կյանքին, որոնք ձգտում են ապրել այս ծայրահեղ պայմաններն իրական կյանքում: Ստորև ներկայացված պատկերասրահում փոթորիկների որսորդը նկարագրում է իր կողմից ապրած առավել սարսափելի եղանակային պայմանները և դրանց ժամանակ առաջացող զգացմունքները:

ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ ՍՏԵՂԾՈՂ. GS-ը

LEXUS-Ի ԴԻՆԱՄԻԿ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ՝ GS F SPORT-ՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՆԵՐԳՐԱՎՈՒՄ Է ՀԱԿԱԲՆԱԶԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ՝ ԿԱՅՈՒՆ ԵՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՇՆՉԱԿՏՈՒՐ ՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ, ՖՐԻԴՐԱՅՎԻՆԳ ՀԻՇԵՑՆՈՂ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՈՎ

Վերը բերված կարճ հոլովակում freediver և One Breath հեղինակ Էմմա Ֆարրելլը խոսում է մարմնի շնչելու ձգտման հաղթահարման մասին, մինչդեռ Lexus ամսագրի աշխատակից Դուգ Նոքսը նկարագրում է, թե Lexus դինամիկ կառավարման մշակման ընթացքում որքան պարզորեն են օգտագործվել հակաբնազդային ուժերը:

Նոր GS F SPORT-ում առաջին անգամ տեղադրված այս նոր համակարգը միավորում է մեքենայի վարման կառավարներն ու տարբեր սենսորները՝ հանգիստ և ճկուն վարման համար: Դա նաև դինամիկ վարման և հիբրիդային տեխնոլոգիաների աշխարհում առաջին համակցությունն է:

Բարձր արագության ժամանակ հետևի անիվները պտտվում են առջևի անիվների հետ նույն ուղղությամբ՝ մեքենայի վարման արձագանքումը առավելացնելու համար: Ցածր արագության ժամանակ առջևի անիվները պտտվում են հետևի անիվների հակառակ ուղղությամբ: Չնայած որ դա կարող է հակաբնազդային թվալ, իրականում դա արված է բացառիկ վերահսկման և ճշգրտության համար, ինչպես նաև ապահովության և կայունության նպատակներով:

Ուղեկցող պատկերասրահում ապնոէի հեղինակ Fred Buyle բացահայտում է ստորջրյա աշխարհի որոշ հիմնական վայրերը, որոնք նա այցելել է որպես անկախ վարորդ և ծովային լուսանկարիչ՝ մարդկային մարմնի հնարավորություններն ընդլայնելու միջոցներ որոնելիս: