concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

F SPORT-ի «F» տառը խորհրդանշում է Ֆուջի մրցուղին՝ մեր բարձրարդյունավետ F մոդելների ծննդավայրն ու հիմնական փորձարկման վայրը: Ֆուջի մրցուղիում յուրաքանչյուր տարրը փորձարկվում և կատարելագործվում է մեր վարպետ վարորդների կողմից:

ՈՒՇԱԳՐԱՎ ԴԻԶԱՅՆ

F SPORT-ի դիզայնն անպայմանորեն ուշադրություն կգրավի: Դիմային հատվածն աչքի է ընկնում «mesh» ներդիրներով առանձնահատուկ ճակատային ցանցով և քրոմապատ տարրերով: Ստորին ճակատային սպոյլերում տեղադրված արգելակների սառեցման օդատարները և աերոդինամիկ տարրերն առավելացնում են սեղմող ուժը և ստեղծում նպատակային էսթետիկ տեսք:

Բացառիկ թեթևաձույլ սկավառակներն ու աչքի չզարնող F SPORT պատկերանշանները լրացնում են դիզայնը՝ վկայակոչելով այս սպորտային դասի ծննդավայրը՝ Ֆուջի մրցուղի:

ԲԱՑԱՌԻԿ
ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ ԵՎ
ԿԱՐԳԱԲԵՐՎԱԾ
ԿԱԽՈՑ

Թեթևաձույլ սկավառակների գրավիչը դիզայնը համալրված է ցածր պրոֆիլի անվադողերով՝ անկյունադարձերում ճանապարհի հետ արտակարգ միակցման համար: Առջևի ու հետևի կախոցային համակարգը և Էլեկտրակառավարվող ղեկը կարգաբերված են վարման արդյունավետությունը կատարելագործելու համար՝ առանց վազքի որակը նվազեցնելու:

ԲԱՐՁՐ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ՆՍՏԱՏԵՂԵՐ

ԱՆԿՅՈՒՆԱԴԱՐՁԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՎ ՈՒՍԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՈՏԿԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՋԱԿՑՈՒՄ՝ F SPORT-Ի ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ԴԻԶԱՅՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՐԵՆ ՄՇԱԿՎԱԾ Է ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: ՆՐԲԱԳԵՂ ԿԱՐԵՐՆ ԱՐՎԱԾ ԵՆ ՁԵՌՔՈՎ՝ ՄԵՐ «ՏԱԿՈՒՄԻ» ՎԱՐՊԵՏ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ:

ՄՐՑԱՎԱԶՔՈՎ ՈԳԵՇՆՉՎԱԾ
ՑՈՒՑԱԴՐԻՉ

F SPORT-ի դինամիկ դիզայնով գործիքների վահանակը տրամադրում է վարման մասին կարևորագույն տեղեկություններ: Միացված Drive Mode Select համակարգին՝ վահանակի տեսքը փոխվում է ըստ ձեր նախադրած վարման ռեժիմի:

ՍՊՈՐՏԱՅԻՆ
ՂԵԿ ԵՎ
ՈՏՆԱԿՆԵՐ

Սպորտային ղեկի էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ՝ դուք ձեզ կատարելապես միավորված կգաք ձեր F SPORT-ին: Նրբագեղորեն մշակված ծակոտկեն կաշվից և կրելով F SPORT պատկերանշանը՝ դրա դիզայնը համապատասխանեցված է արագության փոխարկման կառավարներին:

Ձեր ոտքերի տակ՝ մեխանիկական մշակմամբ ալյումինե ոտնակներն արտացոլում են F SPORT մոդելների ավտոսպորտի դիզայնի ժառանգությունը՝ տրամադրելով արտակարգ միակցում և բարելավված զգացողություն:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ F SPORT ՄՈԴԵԼԸ

ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ F SPORT ԴԱՍԸ ԼԱՅՆՈՐԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՄԵՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ, ՆԵՐԱՌՅԱԼ ԿՈՄՊԱԿՏ CT-Ը, RC ԿՈՒՊԵՆ ԵՎ ՈՒՇԱԳՐԱՎ RX ԱՄԵՆԱԳՆԱՑԸ: ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԱՐԲԵՐՎԵԼ:

ՄԵՐ ՇԱՐՔԻՆ
Ֆիլտրել ըստ`
Կոմպակտ և սեդան
Ամենագնաց

ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

Ձեր որոնմանը համապատասխանող մեքենաներ չկան: Ընդլայնեք ձեր որոնումը և կրկին փորձեք:

NX FSPORT

NX

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴԻԶԱՅՆ

Հայտնաբերեք զարմանահրաշ քաղաքային դիզայնը` նախատեսված մինչև հինգ ուղևորների և նրանց ուղեբեռի համար՝ հաջորդ սերնդի բենզինային կամ հիբրիդային շարժիչներով:

RX FSPORT New V2

RX

ԱՌԱՋԱՏԱՐ ԱՄԵՆԱԳՆԱՑ

Հեղափոխական RX-ն ապահովում է դինամիկ հզորություն, արտակարգ ընդարձակություն և անհավանական խնայողություն:

F Marque panel 1920 hero
F Sport

F ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՄՈԴԵԼՆԵՐ

ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԲԱՐՁՐ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՅՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ՈՐՈՆՑՈՎ ՈԳԵՇՆՉՎԱԾ Է F SPORT ԴԱՍԸ: ՄԵՐ ԿԻՐՔԸ ԲԱՐՁՐ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՉՈՒՆԻ ԻՐ ՄՐՑԱԿԻՑԸ: