concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔ

ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ ՍՏԵՂԾՈՂ

ՄԵՐ ՄԵՔԵՆԱՅԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ: ՍԱԿԱՅՆ ՄԵՆՔ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆՔ ՆԱԵՎ ՄԵՐ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ՝ ՄԻ ՄՇԱԿՈՒՅԹ, ՈՐՆ ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՎԵՐՑՆՈՒՄ Է ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՑ:

Այն մեկնարկել է մի քանի տարի առաջ 10 Takumi վարպետների մասնակցությամբ մեր Takara գործարանում, որտեղ այլ մոդելների հետ մեկտեղ մշակվում է մեր մոդելային շարքի առաջատար՝ LS մոդելը:

Takumi-ն հինավուրց ճապոնական բառ է, որը նշանակում է "արհեստավոր": Takumi վարպետները մեծապես հարգված են համաշխարհային մեքենաշինության ոլորտում: Նրանց խնդիրն է՝ դիտելով և շոշափելով անձնապես համոզվել, որ Tahara-ից դուրս եկող մեքենաները համապատասխանում են նախադեպը չունեցող ստանդարտներին: Վարպետների տաղանդն օգտագործվում է ևս մեկ ուղղությամբ. նրանց հմտությունները թվայնացվում և ծրագրավորվում են բազմաթիվ ռոբոտային գործառույթներում՝ տանելով ճշգրտության ստանդարտները նոր բարձունքներ: Դա հնարավորություն է տալիս օգտագործելու Takumi-ի հմտությունները նաև այլ գործարաններում:

Մեր Kyushu գործարանը, որտեղ կառուցվում է RX-ը, մի կողմից աշխատում է այս եղանակով, իսկ մյուս կողմից՝ ձևավորում է բարձրակարգ մասնագետների իր սեփական խումբը:

Tahara գործարանի 10 Takumi վարպետներից յուրաքանչյուրը գործադրում է իր հմտությունները որոշակի ոլորտում: Ահա երեք հիմնական ոլորտների արագ ակնարկը:

ՆԱԽՔԱՆ ԻՆՔՆԱՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՆԵՐԿԻ ՎԵՐՋԻՆ ՇԵՐՏՈՎ ԾԱԾԿԵԼԸ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵՔԵՆԱՆ ՓԱՅԼԵՑՎՈՒՄ Է ՁԵՌՔՈՎ, ԻՆՉԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆ:

Naoaki Nunogaki

ՄԵՐ ԴԻԶԱՅՆԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆՎԱԾ Է 'ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍՆՈՂ' ԵՎ 'FINESSE' ԵՐԿՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՎՐԱ, ՈՐՈՆՔ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԵՋ:

Նաոակի Նունոգակի, Գլխավոր կառավարիչ, Տոկիոյի դիզայնի բաժին
design philosopy thumb 003

ԴԻՆԱՄԻԿԱ

Կա նաև Takumi, որը պատասխանատու է մեքենայի դինամիկայի համար: Նման աշխատանքն ամենանախանձելին է, քանի որ նա անց է կացնում արտադրման համար պատրաստ կամ արտադրվող Lexus մոդելների փորձնական վազքը, գնահատում է նմուշներն ու մրցակիցների մեքենաները, մշտապես վերլուծելով և առաջարկելով կատարելագործման գաղափարներ: Դա ապահովում է մեկնարկման, վարման և ձայնային բնութագրերի անընդհատ կատարելագործմանը:

ՆԵՐԿՄԱՆ ԱՐՀԵՍՏԱՆՈՑ

Այստեղ ներկման գաղտնիքներին, ներառյալ հայելու պես հարթ ծածկույթ ստանալու համար ձեռքով խոնավ ողորկման արվեստին տիրապետող վարպետը գնահատում է ծածկույթի որակը տարբեր լուսավորության տակ: Հատուկ լուսային թունելի օգնությամբ նա ստուգում է լաքաներկային ծածկույթի ամբողջականությունը՝ համատեղելով այն տեսական ստանդարտների CAD (համակարգչային մոդելավորման) պատկերների հետ: Արդյունքում ստանում ենք մակերես, որը զերծ է նույնիսկ ամենաչնչին դեֆեկտներից:

design philosopy thumb 002
design philosopy thumb 001

ՇԱՐԺԻՉԻ ՀԱՎԱՔՈՒՄ

Այստեղ Takumi-ի պարտականությունն է ընտրել շարժիչի նմուշներ և ստուգել յուրաքանչյուր դետալի վիճակը մինչև վերջին միկրոնը՝ յուրաքանչյուր մոդելի համար պահանջվող ձայնային ճիշտ ռեզոնանսը հաստատելու համար: Նա նաև անձնապես մեկնարկում է յուրաքանչյուր հավաքված շարժիչ և ստետոսկոպով լսում է ներքին աշխատանքը՝ հնչողության տարբերությունները բացահայտելու համար:

Simon Humphries

LEXUS-Ի ԴԻԶԱՅՆԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐՆ Է ԼԻՆԵԼ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՊԵՍ ԶԱՐԳԱՑԱԾ, ՍԱԿԱՅՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ, ՍՏԵՂԾԵԼ ԱՉՔԻ ԸՆԿՆՈՂ ԴԻԶԱՅՆ, ՄՆԱԼ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՍԱԿԱՅՆ ՀԱՄԵՍՏ:

Սայմոն Համֆրի, Խմբի ղեկավար, Դիզայնի ընդհանուր կառավարման բաժին

L-FINESSE

ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ, ՍՐԱԹԱՓԱՆՑ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ, ԳԱՅԹԱԿՂԻՉ ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅՈՒՆ

ԱՀԱ L-FINESSE-Ի ՊԱՐԶ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ. ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍՆՈՂ ԴԻԶԱՅՆ և ՆՐԲԱԳԵՂՈՐԵՆ ԿԻՐԱՌՎԱԾ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ: ԻՀԱՐԿԵ, LEXUS-Ի ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԽՈՐՆ Է, ՍԱԿԱՅՆ ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ Է:

seamless anticipation

ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Հավատարիմ լինելով Օմոտենաշի գաղափարին` հյուրընկալության ճապոնական ոգուն, մենք անում ենք ավելին, քան պարզապես կատարում անձի ցանկություններն ու պահանջները: Մենք բացարձակապես կանխատեսում ենք դրանք: Այդպիսով, պահանջվածը միշտ կատարվում է` լինի դա սահուն և արձագանքող հզորություն, թե ներքին լուսավորության առանձնացված ուղղորդման հերթականություն: Յուրաքանչյուր Lexus-ում հաճախորդը գտնվում է ուշադրության կենտրոնում` ամեն պահի ապահովելով նրա հանգստությունը, լիակատար կառավարումը և հաճույքը

incisive simplicity

ՍՐԱԹԱՓԱՆՑ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ

Մենք շարունակաբար ընդլայնում ենք Lexus-ի մեքենայաշինական տեխնոլոգիաների և դիզայնի հնարավորությունները: Դա իսկական մարտահրավեր է, քանի որ մենք հավատում ենք, որ մեր ստեղծած յուրաքանչյուր մանրուքը՝ անկախ բնորոշ բարդությունից, պետք է պարգևի բնազդային օգտագործման հաճույք: Հենց այդ պատճառով մենք նվազեցնում ենք բարդությունը՝ նպատակի և արտահայտման անաղարտությունը բացահայտելու համար: Արդյունքում ստացվում է Սրաթափանց պարզություն, այսինքն՝ մաքուր հաճույք:

intriguing elegance

ԳԱՅԹԱԿՂԻՉ ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅՈՒՆ

Lexus-ի բոլոր մեքենաներն ունեն հայացքներ որսալու և գլուխներ շրջելու հզորություն: Դրանք նաև գրավում և պահում են ձեր ուշադրությունը, քանի որ ինչքան երկար եք նայում, այդքան շատ եք հրապուրվում դրա աշխատանքով: Ավելին` Lexus-ի դիզայներները խոսում են "տեսողական ճամփորդությունների" մասին: Նրբագեղ թափքի ընդարձակությունից հայացքը սահում է դեպի գայթակղիչ մանրուքներն ու ընթացքի դինամիկ փոփոխությունները: Արտահայտման վճռական համարձակությունը համատեղվում է բացարձակ հավասարակշռված հանդարտության հետ: Այստեղ կա շարժում և միաժամանակ՝ անշարժություն: Սա է Գայթակղիչ նրբագեղությունը: