concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

LFA-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2010թ. ՏՈԿԻՈՅԻ 41-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ, LEXUS LFA-Ն ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ Է ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄ, ՈՐԸ ԻՆՔՆ ԻՐԵՆՈՎ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ՆՈՐ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է 21-ՐԴ ԴԱՐԻ ՍՈՒՊԵՐՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ:

Lexus LFA

Կատաղի և հզոր V10 շարժիչը համադրված է ածխածնի մանրաթելով թեթև կառույցի և գերազանց, բնազդային վարման հետ: Այն երաշխավորում է ոգեշնչող վարում սովորական ճանապարհի վրա: Սակայն վազքուղու վրա այն ձգտում է մարտի, ապահովելով նյարդերը ծակող, անողորմ արագացում (0-100 կմ/ժ պարզապես 3.7 վայրկյանում) և հզորության անսպառ պաշարներ (առավելագույն արագությունն է 325 կմ/ժ):

Արտադրությունը խիստ սահմանափակ է՝ ընդամենը 500 հատ ողջ աշխարhում: Սակայն յուրաքանչյուրը, ով գնահատում է գեղեցիկը, կարող է հիանալ այն նվիրվածությամբ, որը մենք ցուցաբերել ենք այս կայծակնային արագ LFA-ն ստեղծելիս: Մեքենայաշինության այս գլուխգործոցն այժմ հանդես է գալիս որպես չափանիշ՝ Lexus-ի շարքի նոր մեքենաներ նախագծելիս: Այն նաև Lexus-ի առավել հանճարեղ դիզայներների և ինժեներների տասից ավելի տարիների կատարելության որոնումների արդյունքն է:

ՍՈՒՊԵՐՔԱՐԻ ԾԱԳՈՒՄԸ

ՍԿՍԵԼՈՎ ԲԱՑԱՐՁԱԿ ԶՐՈՅԻՑ, ՆՊԱՏԱԿԸ ԵՂԵԼ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՎԱՐԵԼՈՒ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿ ԵՎ ՄԵՐ ԴԻԶԱՅՆԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ. L-FINESSE: ՏԱՍ ՀԱԶԱՐ ԲԱՂԱԴՐԻՉԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ՈՒՆԻԿԱԼ Է, ԲԱՑԱՌԻԿ ԵՎ ՀԱՎԱՔԱԾ ՀԱՏՈՒԿ ԴՐԱ ՀԱՄԱՐ՝ ՀԱՃԱԽ ՆՈՒՅՆԻՍԿ ՁԵՌՔՈՎ:

Տաս տարվա երազանքների, նորարարությունների, դիզայնի և ինժեներական աշխատանքի արդյունքը՝ LFA-ն, հնարավորի սահմանները հասցնում է իրենց եզրերին: Վերցնենք, օրինակ՝ հարթ, աերոդինամիկ մարմինը: Վաղ ժամանակվա նմուշներում այն կառուցվում էր ալյումինից, սակայն նույնիսկ այս թեթև մետաղը չափազանց ծանր էր՝ բացարձակ արտադրողականություն ապահովելու համար:

Ուստի ընդունվեց օրիգինալ որոշում՝ փոխարինել այն հատուկ մշակված, գերթեթև, սակայն չափազանց ամուր ածխածնային մանրաթելային ուժեղացված պլաստիկով (CFRP): Այդ եզակի նյութն այլ աղբյուրներից ձեռքբերելու անհրաժեշտություն չունենալու համար` մենք մշակեցինք մեր սեփական կարբոնի արտադրման նորարարական գործընթաց՝ որակի խիստ պահանջներն ապահովելու համար:

haruhiko2

ՎԵՐՋԻՆ ՏԱՍ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ԵՆՔ ԵՐԲԵՎԷ ՍՏԵՂԾԱԾ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԴԱՍԻ LEXUS ՍՈՒՊԵՐՔԱՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՏԵՆՉԱՆՔՈՎ:

Հարուհիկո Տանահաշի , LFA Գլխավոր ինժեներ

ԳՅՈՒՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ

v10 power

V10-Ի ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ

LFA-ի սիրտը հատուկ պատվերով, ձեռքով հավաքված 4.8 լիտր V10 շարժիչն է: Գերմանիայի հռչակավոր Նյուրբուրգրինգ մրցուղու վրա փորձարկված և կատարելության հասցված` այն զարգացնում է արագությունն այնքան արագ, որ որևէ անալոգային արագաչափ չի կարողանա արտացոլել այն: Հզորությունը ոչինչ է առանց կառավարման, ուստի հիասքանչ V10-ի համար նախատեսված է կայծակնային արագ, վեց արագությամբ Ինքնաշխատ հերթական փոխանցման տուփ:

art of noise

ԱՂՄՈՒԿԻ ԱՐՎԵՍՏ

LFA-ի Գլխավոր ինժեներ, Հարուհիկո Տանահաշին նկարագրում է մեքենայի աղմուկը որպես "Հրեշտակի մռնչյուն": Եվ այդ գայթակղիչ մռնչյունը պատահական չէ: Աշխատելով Yamaha-ի երաժշտական գործիքների բաժնի մասնագետների հետ համատեղ, ինժեներները հասցրել են LFA-ի շարժիչի ձայներանգը կատարյալի՝ օգտագործելով ներթողման խողովակաշարի ծածկույթի հատուկ ձևավորված կողիկներ:

hot seat

ՏԱՔ ՆՍՏԱՏԵՂ

Մեծազդու, ցածր նստեցվածքով LFA-ի քոքփիթը հավաքվել է ձեռքով՝ լավագույն նյութերից: Գործիքավահանի հիմնական տարրն է եզակի ցուցիչը` դինամիկ արագաչափը: Կախված վարման եղանակից` դրա TFT ցուցադրիչը կարող է փոխել իր տեսքը: Երբ LFA-ն փոխարկում է բարձր արտադրողականության սպորտային կերպի, ցուցադրիչի թվերը դառնում են ավելի մեծ և թավ, թվահարթակը սահուն կլորացվում է, իսկ կարմիր գիծը մոտենում է սանդղակի վերևին:

hand crafted

ՁԵՌՔԻ ԳՈՐԾ

Ինչպես և բոլոր գլուխգործոցները, յուրաքանչյուր V10 շարժիչը հավաքվել է ձեռքով և կնքվել LFA-ի համար պատասխանատու Lexus-ի թիմի մասնագետի կողմից: Մեքենայաշինական արարիչների նույն խումբը մանրակրկիտ և համբերատար կերտել է այս անզուգական սուպերքարերից յուրաքանչյուրը: Կատարելության ճանապարհին նրանք մշակել են նորարարական տեխնոլոգիաներ և նյութեր, որոնք այժմ օգտագործվում են նաև Lexus-ի այլ մոդելներում:Ինչպես և բոլոր գլուխգործոցները, յուրաքանչյուր V10 շարժիչը հավաքվել է ձեռքով և կնքվել LFA-ի համար պատասխանատու Lexus-ի թիմի մասնագետի կողմից: Մեքենայաշինական արարիչների նույն խումբը մանրակրկիտ և համբերատար կերտել է այս անզուգական սուպերքարերից յուրաքանչյուրը: Կատարելության ճանապարհին նրանք մշակել են նորարարական տեխնոլոգիաներ և նյութեր, որոնք այժմ օգտագործվում են նաև Lexus-ի այլ մոդելներում:

body sculpting

ՑԱՅՏՈՒՆ ԹԱՓՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Ածխածնային մանրաթելային ուժեղացված պլաստիկի (CFRP) հիման վրա մշակված յուրահատուկ նյութն ապահովում է LFA-ի գեղագիտական առաջնությունը, քաշի թեթևությունն ու ամրությունը: Նյութի թեթևությունն ու ամրությունը թույլ տվեցին Lexus-ի տաղանդավոր դիզայներներին ստեղծել այնպիսի ուրվագծեր և կորեր, որոնք անհնար կլինեին մետաղական թափքի դեպքում: Այդպիսով Lexus L-Finesse-ը հանեց դիզայնի գաղափարը լիովին նոր բարձունքներ:

breaking the mould

ՋԱՐԴԵԼՈՎ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ

Քաշի օպտիմալ բաշխման համար` LFA-ն ունի իդեալական 48:52 առջևից հետ հավասարակշռում, որը թույլ է տալիս սուպերքարին ցուցադրել իր դինամիկ կարողությունները ողջ ծավալով: Հիմնական բաղադրիչները նաև տեղադրված են գետնին որքան հնարավոր է մոտ՝ ապահովելով նախադեպը չունեցող ցածր ծանրության կենտրոն, որը "կպցնում" է մեքենան ճանապարհի մակերեսին: Դա մեքենա է, որը կարող է հաղթահարել Նյուրբուրգրինգի բարդ խոչընդոտները՝ կայծակնային արագությամբ:

Նարնջագույն Lexus LFA
haruhiko

LFA-Ն ՆՄԱՆԱԿՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԶՏԱՐՅՈՒՆ ՍՈՒՊԵՐՔԱՐ Է: ԶԱՐՄԱՆԱԼԻՈՐԵՆ ԹԵԹԵՎ, ՀԶՈՐ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ, ԱՅՆ ՄՇԱԿՎԱԾ Է ՄԵԿ ՆՊԱՏԱԿՈՎ. ՊԱՐԳԵՎԵԼՈՒ ԻՐԱՊԵՍ ԳԵՐԱԶԱՆՑ ՎԱՐՈՒՄ:

Հարուհիկո Տանահաշի , LFA Գլխավոր ինժեներ