concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

F Marque panel 1920 hero
F Sport

ՄՐՑԱՎԱԶՔՈՎ ԿԱՐԳԱԲԵՐՎԱԾ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ

ԾՆՎԱԾ ՄՐՑՈՒՂՈՒ ՎՐԱ

LEXUS F ԲԱՐՁՐ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ՍՏԵՂԾԵԼԻՍ` ՄՐՑՈՒՂԻՆ ԴԱՐՁԱՎ
ՄԵՐ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ:

Խորհրդանշելով Lexus-ի էությունը` ‘F’ մակնիշի համար ոգեշնչում է ծառայել
Ֆուջի լեռան ստորոտում գտնվող ճապոնական FIA 1-ին դասի մրցուղու առաջին տպավորիչ անկյունադարձը:

«F"»ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

ԿԱՌՈՒՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԵԾ ՁԳՏՈՒՄՈՎ` F ՄՈԴԵԼՆԵՐԸ ՆԱԽԱԳԾՎԵԼ ԵՆ ՎԱՐՄԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ՄԵՆՔ ԱՅՆ ԿՈՉՈՒՄ ԵՆՔ F-Ի ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
 
ԱՅՍ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԱԾ Է LEXUS-Ի ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԻՄՔՈՒՄ:

lfa badge

Լինելով 'F'-ի լիարժեք մարմնավորում` F առաջատար մոդելը գտնվում է բարձր ձգտումների և արտադրողականության գագաթնակետին:

Նախագծված բարձր արտադրողականություն ապահովելու համար` F դասի մեքենաներն առանձնանում են Lexus-ի ստանդարտ շարքի մեքենաներից:

fsport badge

Ստանդարտ մոդելների արտադրողականության և դիզայնի կատարելագործումները ձեզ պարգևում են F-ի իրական զգացում:

LEXUS "F"-Ը ԳՈՒԴՎՈՒԴԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ

LEXUS-Ի “F” ՇԱՐՔԻ ԼԵԳԵՆԴԱՐ ՍՈՒՊԵՐՔԱՐԵՐԸ Ի ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԳՈՒԴՎՈՒԴՈՒՄ:

LFA

ԴԻԶԱՅՆԻ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԱՆՍՊԱՌ ՁԳՏՈՒՄԸ ԴՐԴԵՑ ՄԵԶ ՍՏԵՂԾԵԼՈՒ LFA-Ն` ՍՈՒՊԵՐՔԱՐ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՌՈՒՄՈՎ: ՄԵՔԵՆԱՅԻ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ՄԻՋԵՎ ԲԱՑԱՐՁԱԿ ՄԻԱԿՑՈՒՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԵՐ ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ԻՐԵՆ ՀԱՎԱՍԱՐԸ:
LFA-Ի ՏԱՍ ՀԱԶԱՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ԵԶԱԿԻ Է ԵՎ ԲԱՑԱՌԻԿ:

LFA-Ի ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

  • Մրցուղու վրա կարգաբերված, 552 ձիաուժ հզորություն արտադրող V10 շարժիչ և F1 Մեքենայի արտանետման համակարգի հնչողություն
  • Ներկառուցված կառավարներով 6 արագությամբ փոխանցման տուփ
  • Կարբոնային մանրաթելերով ամրացված պոլիմերային մոնոկոկային (միաձույլ) թափք և աերոդինամիկ մարմին
  • Արագությամբ գործարկվող հետևի սպոյլերը ստեղծում է հավելյալ սեղմող ուժ
  • Մրցարշավային մեքենաներին բնորոշ եզակի գործիքավահան

  • 0-100կմ/ժ` 3.7 վրկ.
  • Առավելագույն արագությունը՝ 325կմ/ժ
  • Կանգնած վիճակից 1/4 մղոն՝ 11.6 վրկ.
  • Նյուրբուրգրինգի մեկ պտույտի ժամանակը՝ 07.14.64 վրկ.

RC F

ԻՐ ԱԳՐԵՍԻՎ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔՈՎ, ԱՉՔԻ ԸՆԿՆՈՂ ՈՃՈՎ ԵՎ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՊԱՎՈՐԻՉ ՁԱՅՆՈՎ` RC F-Ը ԺԱՌԱՆԳԵԼ Է LFA-Ի ԲՆՈՐՈՇ ԳԾԵՐԸ:
 
ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԻՉ ԵՎ ԱՐՏԱՔԻՆԻՑ ԴԻՏԱՐԺԱՆ` RC F-ՈՒՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԵՆ ԱՄՈՒՐ ՄԿԱՆԱՅԻՆ ՏԵՍՔՆ ՈՒ ԱՎՏՈՍՊՈՐՏԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ:

RC F-Ի ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

  • Մրցուղու վրա կարգաբերված, 477 ձիաուժ հզորություն և 530Նմ ոլորող մոմենտ արտադրող V8 շարժիչ
  • Ակնթարթային արագությամբ 8 աստիճան սպորտային ուղղակի փոխանցման ինքնաշխատ տուփը արագությունը նվազեցնում է 0.2 վայրկյանում
  • Թափքի ամուր դիզայնն ու Ոլորող մոմենտի ուղղորդող դիֆերենցիալը ապահովում են բարձր արագության վերահսկում և գերազանց շրջադարձային մանևրականություն
  • Հետևի ակտիվ սպոյլերը հավելյալ սեղմող ուժ է ստեղծում 80կմ/ժավելի բարձր արագությունների ժամանակ
  • Մրցարշավային մեքենաներին բնորոշ գործիքավահանն ընդգրկում է գրավիտացիոն ուժի չափիչև վայրկյանաչափ

  • 0-100կմ/ժ` 4.5 վրկ.
  • Առավելագույն արագությունը` 270 կմ/ժ

GS F

GS F-Ը F ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇԱՐՔԻ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԳԱՅԹԱԿՂԻՉ ՀԱՄԱԼՐՈՒՄՆ Է: ՇԱՐԺԻՉԻ ԾԱԾԿԻ ՏԱԿ` F-Ի ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՄՐՑՈՒՂՈՒ ՎՐԱ ԿԱՐԳԱԲԵՐՎԱԾ 5.0 ԼԻՏՐ V8 ՇԱՐԺԻՉԸ` ԱՐՏԱԴՐԵԼՈՎ 477 ՁԻԱՈՒԺ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ: ՆԵՐՍՈՒՄ` LEXUS-Ի ՎԱՐՊԵՏՆԵՐՆ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՎԱՐՈՐԴԻ ՎՐԱ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՇՔԵՂ ՔՈՔՓԻԹ:

GS F-Ի ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

  • Մրցուղու վրա կարգաբերված, 477 ձիաուժ հզորություն և 530Նմ ոլորող մոմենտ արտադրող V8 շարժիչ
  • Ակնթարթային արագությամբ 8 աստիճան սպորտային ուղղակի փոխանցման ինքնաշխատ տուփը արագությունը նվազեցնում է 0.2 վայրկյանում
  • Թափքի ամուր դիզայնն ու Ոլորող մոմենտի ուղղորդող դիֆերենցիալը ապահովում են բարձր արագության վերահսկում և գերազանց շրջադարձային մանևրականություն
  • Հետևի ակտիվ սպոյլերը հավելյալ սեղմող ուժ է ստեղծում 80կմ/ժավելի բարձր արագությունների ժամանակ
  • Մրցարշավային մեքենաներին բնորոշ գործիքավահանն ընդգրկում է գրավիտացիոն ուժի չափիչ և վայրկյանաչափ

  • 0-100կմ/ժ` 4.5 վրկ.
  • Առավելագույն արագությունը՝ 270 կմ/ժ

F SPORT ՇԱՐՔԸ

LEXUS F SPORT ՄՈԴԵԼՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԴԻԶԱՅՆԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄՆԵՐՈՎ` ՍՏԵՂԾԵԼՈՎ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ՈՃԱՅԻՆ ԵՎ ԱԳՐԵՍԻՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԵՑՎԱԾՔ: ՎԱՐՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ Է ԿԱԽՈՑԻ ԵՎ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՈՐ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՊԵՍ ԳՐԱՎԻՉ ՎԱՐՈՒՄ: