concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՈՐՊԵՍ ԼՅՈՒՔՍ ՀԻԲՐԻԴ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ՝ ՄԵՆՔ ՎԱՃԱՌԵԼ ԵՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԻԲՐԻԴՆԵՐ, ՔԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԽՈՇՈՐ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ:

2016թ.-ին նշում ենք մեր միլիոներորդ հիբրիդի թողարկումը: Դրա հետ մեկտեղ, շարունակում ենք ապահովել հաճախորդների գոհունակության ամենաբարձր չափանիշները՝ ընդգծելով մեր հավատարմությունը լյուքս հիբրիդների՝ աշխարհում նախընտրելի բրենդ լինելու մեր նպատակին:

Որպես հիբրիդային տեխնոլոգիայի առաջատար և դրա զարգացման ոլորտում ունենալով ավելի քան մեկ տասնամյակի փորձ՝ դուք կարող եք վստահ լինել, որ մեր վերջին հիբրիդային շարքի յուրաքանչյուր նորարարության արդյունավետությունն ապացուցվել է պրակտիկայում՝ ողջ աշխարհի ճանապարհներին խնայելով միլիոնավոր լիտրերի վառելիք: Լիովին նոր LC 500h մոդելում, հիբրիդային տեխնոլոգիայի սահմանները նախկինից շատ ավելի են ընդլայնվել՝ աշխարհում առաջին Բազմաստիճան հիբրիդային համակարգի ներդրման շնորհիվ: Տեխնոլոգիան միավորում է լիահիբրիդ շարժիչի բոլոր տարրերը՝ 3.5 լիտր V6 բենզինային շարժիչը, հզոր էլեկտրական շարժիչը, լիթիումաիոնային մարտկոցը և 4 արագությամբ ինքնաշխատ փոխանցման տուփը:

Այս համադրությունն ապահովում է 10 արագությամբ առավել արդյունավետ բազմաստիճան հիբրիդային փոխանցման տուփ, որը LC-ին բավարար հզորություն է հաղորդում՝ 0-ից 100 կմ/ժ արագությունը 5 վայրկյանից պակաս ժամանակամիջոցում զարգացնելու համար (բերված տվյալները պայմանական են և ենթակա են փոփոխության): Աննախադեպ հիբրիդային փորձը միավորեք առաջատար դիզայնի ու անգերազանցելի «Takumi» վարպետության հետ, և արդյունքում կստացվի Lexus հիբրիդը: Հիբրիդային լյուքս մեքենաների առավել համընդգրկուն շարքը մատչելի է այսօր: Կատարելագործված հզորություն: Վառելիքի անհավանական տնտեսում: Շքեղ առանձնահատկություններ: Սա է հ-ի ուժը:

ԽԵԼԱՑԻ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Lexus հիբրիդը համադրում է հզոր բենզինային շարժիչի գրավչությունը էլեկտրական շարժիչի վառելիքի խնայողության հետ՝ վարելու ընթացքում սահուն կերպով անցում կատարելով այդ երկուսի միջև: Դա նշանակում է, որ զիջումներ չեն արվում թե´ հզոր արագացման, թե´ վառելիքի տնտեսման և թե´ CO2-ի զգալիորեն ցածր արտանետումների հարցերում:.

Մեր շարքի յուրաքանչյուր հիբրիդ մոդելը հնարավոր է վարել միայն էլեկտրական սնուցմամբ՝ Էլեկտրական մեքենայի (EV) ռեժիմում՝ առանց զիջումների և կիսալուծումների:

ԱՊԱԳԱՅԻ
ՄԵՔԵՆԱՎԱՐՈՒՄ

Վարեք Lexus հիբրիդը և անմիջապես կգնահատեք միմյանց հետ ներդաշնակորեն գործող տեխնոլոգիաները: Գործի գցեք մեքենան, և կմիանա EV էլեկտրական մեքենայի ռեժիմը: Կնկատեք, որ այն չափազանց անաղմուկ է: Այդ պահին Lexus-ը վառելիք չի ծախսում, իսկ արտանետումները զրոյական են: Այս ռեժիմը կշարունակի գործել չափավոր արագությունների և խիտ երթևեկության ժամանակ մեքենայի գործարկման/կանգառի ժամանակ:

Վազքն արագացնելու հետ մեկտեղ էլեկտրական շարժիչը զգալիորեն առավելացնում է ոլորող մոմենտը: Ապա համակարգը սահուն կերպով գործի է գցում հզոր բենզինային շարժիչը: Կարիք չկա նույնիսկ ուշադրություն դարձնել այս անցմանը՝ Lexus հիբրիդային առաջատար շարժիչն ինքնաշխատորեն կարգավորում է այն՝ ապահովելով սահուն և կատարելագործված վարում:

ԽԵԼԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ

Նույնիսկ մեքենայի վազքի դանդաղեցումն է օգտագործվում խելացի կերպով : Համակարգում կիրառվում է Ռեգեներատիվ արգելակում կոչվող տեխնոլոգիան, որը հավաքում է արգելակելու պահին արձակված կինետիկ էներգիան՝ դրա միջոցով վերալիցքավորելով էլեկտրական մարտկոցը: Երբեք կարիք չի լինի կանգնել ու միացնել Lexus հիբրիդը էլեկտրական լիցքավորման աղբյուրին, քանի որ մարտկոցը խելացի կերպով վերալիցքավորվում է վարելու ընթացքում:

LEXUS ՀԻԲՐԻԴԸ
ԿՓՈԽԻ ՁԵՐ ԱՇԽԱՐՀԸ

Բենզինային և էլեկտրական շարժիչները, ներդաշնակորեն գործելով, զգալիորեն ավելի քիչ վառելիք են ծախսում և նպաստում CO2-ի արտանետումների կրճատմանը: Կատարելագործված բենզինային շարժիչն օգտագործվում է միայն բարձր արագությունների ժամանակ, որի շնորհիվ վառելիքի տնտեսման ընդհանուր մակարդակն արտակարգ է:

Իսկ ավելի ցածր արագությունների ժամանակ էլեկտրական շարժիչն օգտագործելիս արտանետումները դառնում են զրոյական: Կատարելագործված Lexus հիբրիդը իսկապես խելացի ընտրություն է, որն առաջարկում է առավելագույն շքեղություն՝ շրջակա միջավայրի վրա նվազագույն վնասակար ազդեցությամբ:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՀԻԲՐԻԴ ՄԵՔԵՆԱՆ

ՄՐՑԱՐՇԱՎԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻՈՐԵՆ ԸՆԴԱՐՁԱԿ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ՝ LEXUS-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԼԻԱՀԻԲՐԻԴ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻԱԿ ՀԱՄԸՆԴԳՐԿՈՒՆ ՇԱՐՔԸ: ՆԱԽԱՆՁԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐՆ Է:

ՄԵՐ ՇԱՐՔԻՆ
Ֆիլտրել ըստ`
Ամենագնաց
SUV

ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

Ձեր որոնմանը համապատասխանող մեքենաներ չկան: Ընդլայնեք ձեր որոնումը և կրկին փորձեք:

2017 Lexus NX 300h Home Range Exterior

NX

ԱՌԱՋԱԴԵՄ ԱՄԵՆԱԳՆԱՑ

Հայտնաբերեք զարմանահրաշ քաղաքային դիզայնը` նախատեսված մինչև հինգ ուղևորների և նրանց ուղեբեռի համար՝ համալրված անհավանական խնայողությամբ առաջատար հիբրիդային հզորությամբ:

Մոխրագույն RX 450h ը շարժման մեջ

RX

ԸՆԴԳԾՎԱԾ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխական RX-ն ապահովում է դինամիկ հզորություն, արտակարգ ընդարձակություն և անհավանական խնայողություն: