concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

PlantBank շենքը

ԱՊԱԳԱՅԻ ԱՊԱՑՈՒՅՑ

ՆՈՐ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԲՈՒՅՍԵՐԻ ԿՅԱՆՔԸ` ՄԻ ԱՆԳԱՄԻՑ ՄԵԿ ՍԵՐՄ

Ֆուտուրիստիկ ոճով երկու ուղղանկյուն հայելային կառույցները՝ շրջապատված թփերով, փայլփլում են կեսօրի արևի տակ և արտացոլում շրջապատող լանդշաֆտը: Ունենալով ասիմետրիկ խաչի ձև, կենտրոնական մասում անջատվելով՝ շենքը հյուսիսից շրջապատված է Կումբերլանդ Փլեյն վտանգված անտառներով, իսկ հարավից՝ տնկարանային պարտեզներով: Նրա դիրքը տեղական բուսական աշխարհի նկատմամբ շատ նպատակահարմար է: Սա ՓլենթԲենքն է, Անան լեռան` ավստրալական բուսաբանական այգու խաղաղ անկյունում թաքնված, Սիդնեյից մեկ ժամ հեռավորությամբ դեպի արևմուտք, կառույց, որ նվիրված է Ավստրալիայի տեղական բույսերի հետազոտությանն ու պահպանությանը:

Ավստրալիայի տեղական բույսերի հինգ տոկոսից ավելին գտնվում են ոչնչացման եզրին: «Բույսերը մեր առօրյա կյանքի մի մասն են կազմում, սակայն դրանց պահպանությունը, չգիտես ինչու, առաջնային չի համարվում», -ասում է գիտնական և ՓլենթԲենքի նախագծի ղեկավար Ջոն Սիեմոնը: «Դրանք մաքրում են մեր խմած ջուրը, մեր շնչած օդը, հագցնում և կերակրում են մեզ ու օգնում են կառուցել այն շինություններից շատերը, որտեղ ապրում կամ աշխատում ենք»:

Մինչև բոլորովին վերջերս Սիեմոնը և իր 15 գիտնականներից և այգեգործներից բաղկացած թիմն աշխատում էր երկու գյուղատնտեսական ֆերմերային կառույցներում: Սիեմոնն ասում է. «Մենք զբաղվում ենք բժշկությամբ, սակայն բուժում ենք ոչ թե մարդկանց, այլ բույսերի»: Կառավարության ֆինանսավորման և մասնավոր ու կորպորատիվ հովանավորության շնորհիվ, որը կազմում էր 20 միլիոն ավստրալիական դոլար, 2013 թ. հոկտեմբերին բացվեց հետազոտական կենտրոնը: Ո՞րն է դրա նպատակը: Մի գեղեցիկ օր սերմերի շտեմարանում ունենալ Ավստրալիայի բոլոր 25 000 հայրենի բույսերի նմուշները: «Շատ տեսակների գաղտնիքներ մենք դեռ պետք է բացահայտենք, որոնք կարող են սննդի և մոլորակի վրա մեր գոյատևման համար էական համարվող մանրաթելի կամ դեղամիջոցների արտադրման պոտենցիալ միջոց համարվել», -ասում է Սիեմոնը: «Միևնույն ժամանակ, սա ոչնչացման և կորստի դեմ վերջնական ապահովագրությունն է»:

ԿԱՐԴԱԼ ՀՈԴՎԱԾՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ