concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

DIOMEDEIDAE

Մարդիկ ենթագիտակցաբար զգում են ավելին, քան կարծում ենք: Diomedeidae-ն ինտերակտիվ արվեստի նմուշ է, որը հասանելի է դարձնում այնպիսի տարածքներ, որոնց վրա գիտակից միտքը հազվադեպ է կենտրոնանում:

Որպես լուսավորման կինետիկ կառույց` Diomedeidae-ն էլեկտրաէներգիա է արտադրում իր իսկ թափահարման շարժման միջոցով, որը գործի է դրվում ցած քաշելով և բաց թողնելով երկու փայտե ձողերի միջև գտնվող ծանրությունը: Պիեզոէլեկտրական տարրերին միացված լուսադիոդների պայծառությունը մեղմանում է ` ըստ թուլացող վիբրացիայի:

Մարդիկ շատ զգայուն են կյանքի գոյության հետ կապված շարժման նկատմամբ, և այդ զգայունությունը վճռական է եղել մեր գոյատևման համար: Diomedeidae-ն կարծես թևերը թափահարող թռչուն լինի, ծովում մեղմորեն շողշողվող մեդուզա կամ մի կարճ ակնթարթով կայծկլտացող լուսատտիկ: Տատանումները և լուսավորումը ուղղակիորեն տեսանելի են դարձնում էներգիայի փոփոխությունները` իրենց նուրբ տարուբերումներով ազդելով մարդկային զգայարանների վրա: Հատուցելով օգտվողներին իրեն կյանքի կոչելու համար` Diomedeidae-ն նրանց հնարավորություն է ընձեռում վայելել լույսը և շարժումը: