concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

«ՄԻԼԱՆԻ ԴԻԶԱՅՆԻ ՇԱԲԱԹ - 2015»-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «LEXUS DESIGN AWARD»-Ի ՀԱՂԹՈՂԻ ԱՆՈՒՆԸ

LEXUS-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԷՄԱՆՈՒԵԼԱ ԿՈՐՏԻԻ ԵՎ ԻՎԱՆ ՊԱՐԱՏԻԻ (ԽՈՒՄԲ` ՔԱՐԱՎԱՆ) «SENSE-WEAR» ՀԱԳՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՏՈՒԿ ԸՆՏՐՎԱԾ ԺՅՈՒՐԻԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՈՐՊԵՍ LEXUS DESIGN AWARD-Ի ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ:

Ընտրությունը կատարվել է եզրափակիչ փուլ անցած չորս մասնակիցների` «Զգացմունքներ» խորագրի ներքո ներկայացրած աշխատանքների նախատիպերի հիման վրա: Եզրափակիչ փուլի 11 մասնակիցների աշխատանքների հետ միասին գլխավոր մրցանակի արժանացած գործերը Lexus-ի կողմից ներկայացված են «Lexus - Զգացմունքների ճամփորդություն» ցուցահանդեսում` 2015թ. Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում: Այս տարվա «Lexus Design Award» մրցանակաբաշխության համար ստացվել էին մեծ թվով հայտեր և ներկայացվել էին բազմաթիվ յուրօրինակ մտահղացումներ: Հարազատ մնալով «Զգացմունքներ» թեմային` ստացված հայտերից շատերն առնչվում էին հինգ զգայարաններին կամ մարդկային ընկալման առավելապես հուզական, քան իրական կողմերին:

Ապրիլի 14-ին` երեքշաբթի, Lexus International-ը հրապարակայնորեն բացեց «Lexus - Զգացմունքների ճամփորդություն» ցուցահանդեսը Spazio Lexus-ում` Տորներիա, Միլան: Ցուցահանդեսն իրենից ներկայացնում է մի զարմանահրաշ փորձառություն, որն արթնացնում է զգայարանները` ընկալելու Lexus-ով ճամփորդության ողջ գրավչությունը: Ցուցահանդեսի հեղինակն է աշխարհահռչակ տարածքային դիզայներ Ֆիլիպ Նիգրոն, որը համագործակցել է հանրահայտ շեֆ-խոհարար Հաջիմե Յոնեդայի հետ:

Lexus – Զգացմունքների ճամփորդություն

«Lexus – Զգացմունքների ճամփորդություն»-ը ներկայացնում է բազմաբնույթ և գրավիչ զգացական ապրումներ` Lexus բրենդի հիմնարար գաղափար հանդիսացող «Զգացմունքներ» թեմայի ներքո: Երբ տարածքային դիզայներ Ֆիլիպ Նիգրոն այցելեց Lexus-ի գործարան, նրան շատ տպավորեց այն փաստը, թե որքան ուշադրություն է հատկացվում ոչ միայն պարզապես արտաքին տեսքին, այլև ոչ տեսանելի ներքին դետալների մշակմանը: Այս բացահայտումն էր, որ նրան առաջնորդեց դեպի «Ներսից դուրս» դիզայնի գաղափարի ստեղծմանը, որ այցելուներին հնարավորություն է տալիս գեղեցկությունն զգալ բոլոր տեսանկյուններից: Երևան բերելով այն, ինչը սովորաբար թաքցված է, Lexus-ը հրավիրում է այցելուներին նոր բացահայտումներ անելու և նոր զգացողություններ ունենալու երեք գոտիներից յուրաքանչյուրում:

Գոտի 1` Զգացմունքների արթնացում

Այս գոտում ցուցադրվում է 2015թ. Ժնևի միջազգային ավտոցուցահանդեսում ներկայացված LF-SA կոնցեպտ մեքենայի հատուկ մոդելը: Սրահի կենտրոնում տեղադրված մեքենան շրջապատված է բազմաթիվ ուռուցիկ հայելիներով, որոնք ապահովում են անսպասելի արտացոլումներ և լուսավորություն` շարժման ընթացք ստեղծելու և երևակայությունը խթանելու նպատակով:

Գոտի 2` Զգացմունքների հետազոտում

Այս գոտում ցուցադրվում են եզրափակիչ փուլի մասնակիցների տասներկու աշխատանքներ, 4 նախատիպեր և 8 ցուցատախտակներ, որոնք ընտրվել են 72 երկրներից ստացված 1171 հայտերից: Ցուցադրված գործերի մեջ է նաև Էմանուելա Կորտիի և Իվան Պարատիի (խումբ` Քարավան) գլխավոր մրցանակակիր “Sense-Wear” աշխատանքը: Որոշ նախատիպեր այցելուներին ինտերակտիվ փորձառության հնարավորություն են տալիս: Տարածքի մեղմ, հանգիստ մթնոլորտն այցելուներին հնարավորություն է տալիս լիարժեք ընկալել յուրաքանչյուր աշխատանքի յուրահատկությունն ու ստեղծագործական մոտեցումը և խորհել ապագայի կերտման համար դրա հնարավորությունների մասին:

Գոտի 3` Հինգ զգայարանների զգացողություն

Ֆիլիպ Նիգրոյի և Հաջիմե Յոնեդայի համագործակցության արդյունքում զգացմունքների ճամփորդությանն ավելացվել են նաև համային ապրումներ: Համային յուրահատուկ զգացողություններ ստեղծելիս շեֆ-խոհարար Յոնեդան հիմնվել է վարման հաճույքի իր իսկ անձնական փորձառության վրա, որն զգում է իր Lexus մակնիշի ավտոմեքենան բնության միջով վարելու ժամանակ: