concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

LEXUS - ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

10 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ LEXUS-Ը ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆԸ` SALONE DEL MOBILE DI MILANO-ԻՆ (ՄԻԼԱՆԻ ԴԻԶԱՅՆԻ ՇԱԲԱԹ): ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ՀԵՏ, ՈՎՔԵՐ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԻՆՍՏԱԼՅԱՑԻԱՆԵՐ, LEXUS-Ի ՆՊԱՏԱԿՆ Է ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԻՐԱԿԱՆ ԼՅՈՒՔՍ ԴԱՍԻ ԲՐԵՆԴԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ԻՐ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Այս տարվա “LEXUS – ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ” խորագրով ցուցահանդեսը մեզ ճամփորդության է տանում ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Նիգրոյի նախագծած երեք գոտիների միջոցով: Յուրաքանչյուր գոտին արթնացնում է հինգ զգայարանները մի քանի տարբեր եղանակներով:

Զգայարանները կյանքի էական մասն են կազմում. նրանց միջոցով ենք ընկալում աշխարհը: Հատուկ դիտավորությամբ ընտրելով այս ընդգրկուն թեման, որը ներառում է տեսողությունը, լսողությունը, շոշափելիքը, հոտառությունն ու համը, մենք մեր առջև բացում ենք լայն հնարավորություններ: Այս թեման առանձնապես համապատասխանում է Lexus-ին, քանի որ ավտոմեքենա վարելու ողջ ընթացքը զգացողությունների ամբողջություն է. սկսած մեր մեքենաների ուշագրավ արտաքին դիզայնը տեսնելուց, մինչև նրբորեն կարգաբերված շարժիչները ձայնը լսելը և անկյունադարձի ժամանակ ղեկի զգացողությունը ունենալը: Ամեն ինչ ներգրավված է:

Ֆիլիպ Նիգրոն ասում է. «Երբ այցելեցի Lexus-ի գործարաններ` տեսնելու, թե ինչպես են մեքենաները նախագծվում և կառուցվում, ինձ համար շատ տպավորիչ էր այն, թե որքան ուշադրություն է հատկացվում ոչ միայն պարզապես արտաքին տեսքին, այլև ոչ տեսանելի ներքին դետալների մշակմանը: Այս բացահայտումն էր, որ ինձ առաջնորդեց դեպի «Ներսից դուրս» դիզայնի գաղափարը, որ այցելուներին հնարավորություն է տալիս գեղեցկությունն զգալ բոլոր տեսանկյուններից»:

Երևան բերելով այն, ինչը սովորաբար թաքցված է, Lexus-ը հրավիրում է այցելուներին նոր բացահայտումներ անելու և նոր զգացողություններ ունենալու տարբեր գոտիներից յուրաքանչյուրում:

Գոտի 1` Lexus դիզայնի նոր բացահայտումներ

Lexus-ի հատուկ նախագծված դիզայնի կոնցեպտը կտեղադրվի բացառիկ ինստալյացիայի կենտրոնում` հատուկ հայելիների օգնությամբ առաջացնելով անսպասելի արտացոլումներ և լուսավորություն` շարժման ընթացք ստեղծելու և երևակայությունը խթանելու նպատակով:

Ստեղծված լինելով ընկերության եվրոպական դիզայներական ստուդիայի` ED²-ի կողմից, այս կոնցեպտը Lexus-ի դիզայնի հետագա միտումների վառ արտահայտումն է:

Գոտի 2` Lexus Design Award 2015 - Ապագան կերտելու մտահղացումներ

Lexus Design Award 2015-ի եզրափակիչ փուլի տասներկու մասնակիցների աշխատանքները կցուցադրվեն ցուցահանդեսի հատուկ տարածքում: Այցելուներին կողջունեն ‘փայտե շքամուտքում’, որը կտանի դեպի ցուցասրահ, որտեղ տեղադրված են նախատիպերը և ցուցատախտակները: Տարածքի մեղմ, հանգիստ մթնոլորտն այցելուներին հնարավորություն կտա լիարժեք ընկալել յուրաքանչյուր աշխատանքի յուրահատկությունն ու ստեղծագործական մոտեցումը և խորհել ապագայի կերտման համար դրա հնարավորությունների մասին:

Գոտի 3` Զգա 5 զգայարանները

Այցելուներին կառաջարկվի հաջորդաբար հետազոտել վարպետորեն կառուցված փայտյա ցանցով երեք խցիկները: «Անձրև», «անտառ» և «երկիր» սրահները կստեղծեն ակնկալիքով լի մթնոլորտ, որտեղ այցելուները կկարողանան համտեսել սննդի դիզայներ Հաջիմե Յոնեդայի ուտեստները` աստիճանաբար առաջ շարժվելով դեպի Lexus բրենդի զգացմունքների ճամփորդություն:

Առաջին խցիկում այցելուները կհամտեսեն «անձրևի փաթիլներ» և կանցնեն մթեցված սենյակ` անձրևի ձայնը լսելու և զգալու համար:

Երկրորդ սրահում կմատուցվի ձեռքով պատրաստված շոկոլադ, որը կպարգևի անտառային բույրի, ձայների և համի զգացողություն և անտառի խորքում գտնվելու տպավորություն:

Վերջում այցելուները կհամտեսեն «Երկրի ապուր», ինչից հետո կհայտնվեն տիեզերական մթության մեջ առկայծող աստղերով սրահում, որը խորհրդանշում է Մայր Երկրի կենսական ուժը:

LEXUS – ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ հանրության առջև դռները կբացի ապրիլի 14-ից` երեքշաբթի, մինչև ապրիլի 19-ը` կիրակի, ժ. 11:00-21:00, հետևյալ հասցեում` Lexus Spazio – La Torneria, Via Tortona 32, Milan:

Մամլո ասուլիսը տեղի կունենա ապրիլի 13-ին` երկուշաբթի, ժ. 10:00-18:00:

Պաշտոնական հեշթեգեր` #LexusDesignAward, #MilanDesignWeek