concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

SENSE-WEAR (Զգացողությունների հագուստ)

«Sense-Wear»-ը զգեստների և պիտույքների հավաքածու է, որն ընդգծում է զգայարանների միջոցով ընկալումը: Դրանց առաջնային նպատակը մեր զգացողությունների խթանումն ու բարելավումն է` միևնույն ժամանակ ուսուցանելով մեզ ավելի լավ կիրառել դրանք: «Sense-Wear»-ի որոշ տարրեր նախատեսված են ֆիզիկական զգացողությունները մեղմելու, իսկ մյուսները` սրելու համար:

«Squeeze-me» (սեղմիր ինձ)` բազմանպատակ վզնոց է զգացմունքային արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար: Սովորաբար կրում են գլխի վրա, սակայն դրա առաձգական նյութը դարձնում է այն ձգվող և ամուր պրկվելով պարուրում է մարմինը` կրողին հաղորդելով հանգստություն, ինչպես ջերմ գրկախառնման ժամանակ:

«Shake-me» (շարժիր ինձ)` վզնոց է համի, շոշափելիքի և շարժման զգացողությունների համար: Դրա տարբեր հավելումներն ապահովում են բազմատեսակ հյուսվածքների և բույրերի զգացողություններ: Այն հիշեցնում է տարբեր զգայարաններ զարգացնող մանկական խաղալիք, քանի որ կարող է օգտագործվել բազմապիսի համեր և շոշափելիքներ բացահայտելու համար (ցանկալի է աչքերը փակ):

«Pump-me» (փչիր ինձ) բաճկոնը ներառում է փչելու հարմարանք` կրողին արտաքին անցանկալի զգացողություններից մեկուսացնելու և կոնտակտներից զերծ անձնական միջավայր ստեղծելու համար:

«Pull-me» (քաշիր ինձ)` հոտավետ վզնոց է, ընտանեկան բույրերի ու բուրմունքների շարժական հավաքածու, որը հաճելի պահերի հիշողություններ է արթնացնում և հարմարավետության զգացողություն պարգևում: Դրա տարբեր փոփոխվող հավելումները կարող են բեռնվել բույրերով, նմուշներով և փոքր առարկաներով:

«Hold-me» (պահիր ինձ)` գլխանոցով թիկնոց է, որը ձայներ է արձակում` օգնելով կենտրոնացնել կրողի լսողական ունակությունները: Այն ծածկված է երաժշտական շերտերով, որ ձայն են արձակում` ի պատասխան շարժումներին, իսկ ներկառուցված երկու երկար ականջները օգնում են կրողին լսել այդ նոր և անսպասելի ձայները: