concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

ԺՅՈՒՐԻ

LDA ի ժյուրի

ՊԱՈԼԱ ԱՆՏՈՆԵԼԼԻ -

ԿՈՒՐԱՏՈՐ

Պաօլա Անտոնելլի

Անտոնելլին 1994թ.-ին սկսել է աշխատել Ժամանակակից արվեստի թանգարանի Ճարտարապետության և դիզայնի դեպարտամենտում` որպես ավագ կուրատոր, ինչպես նաև հանդիսացել է MoMA-ի Ուսումնասիրությունների և զարգացման բաժնի տնօրենը: MoMA-ի համար առաջին ցուցահանդեսը` «Մուտանտ նյութերը ժամանակակից դիզայնում», նա կազմակերպեց 1995թ.-ին, որին հաջորդեց «Thresholds» (Շեմեր) ցուցահանդեսը: Նա է դասախոսել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում և ժյուրիի անդամ է հանդիսացել ճարտարապետության և դիզայնի մի շարք միջազգային մրցույթներում: Նա իր նպատակն է համարում խթանել դիզայնի մասին պատկերացումները, մինչև լիովին ուսումնասիրվի և օգտագործվի դրա դրական ազդեցությունը հասարակության վրա: Ներկայումս աշխատում է ժամանակակից դիզայնի մի քանի ցուցադրությունների, ինչպես նաև Design Bites (Դիզայնի պատառներ) գրքի վրա, որը նվիրված է աշխարհի տարբեր կերակրակեսակներին, որոնք գնահատվել են որպես դիզայնի արտառոց օրինակներ:

ԱՐԻԿ ՉԵՆ -

ԿՈՒՐԱՏՈՐ

Էրիկ Չեն

ԱՄՆ-ում ծնված Արիկ Չենը վերջերս նշանակվել է դիզայնի և ճարտարապետության կուրատոր Հոնկոնգի Արևմտյան Կոուլուն մշակութային մարզի M+ վիզուալ արվեստի ապագա թանգարանում: Մինչ այդ, 2011 և 2012թթ. նա աշխատել է որպես Պեկինի դիզայնի շաբաթի գեղարվեստական տնօրեն: Դրանից առաջ նա ապրել և աշխատել է Նյու Յորքում, որտեղ հանդես էր գալիս որպես անկախ կուրատոր` հրատարակելով բազմաթիվ հոդվածներ այնպիսի հրատարակչություններում, ինչպիսիք են` New York Times, Metropolis, Fast Company, Architectural Record և PIN-UP:

ՏՈՅՈ ԻՏՈ -

ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

Տոյո Իտո

Իտոն 1965թ.-ին ավարտել է Տոկիոյի համալսարանի ճարտարապետության բաժինը: Նրա հիմնական աշխատանքներն են` Սենդայի մեդիադարանը, Տամայի արվեստի համալսարանի գրադարանը (Հաչիոջի), 2009թ. Համաշխարհային խաղերի հիմնական մարզադաշտը Կաոսյունգում (Թայվան): Ներկայումս կառուցվում են` Թայչունի մետրոպոլիտեն օպերայի թատրոնը (Թայվան) և այլ շինություններ: Ի թիվս այլ մրցանակների` հարկ է նշել Ճապոնիայի Ճարտարապետության ինստիտուտի մրցանակը, Վենետիկի բիենալեի շրջանակներում անցկացված "NEXT" 8-րդ միջազգային ցուցահանդեսի «Ոսկե առյուծ» մրցանակը` համաշխարհային ճարտարապետության մեջ ներդրված ավանդի համար, Բրիտանական ճարտարապետական թագավորական ինստիտուտի թագավորական ոսկե մեդալը և Պրիցկերյան ճարտարապետական մրցանակը:

ԲԻՐՋԻԹ ԼՈՀՄԱՆ -

DESIGNBOOM-Ի ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ

Բիրջիտ Լոհման

Ծագումով Համբուրգից` նախքան Միլան տեղափոխվելը, Լոհմանն արդյունաբերական դիզայն է ուսումնասիրել Ֆլորենսիայում, որտեղ ապրել և աշխատել է 1987թ.-ից: Նա աշխատել է որպես դիզայներ և ապրանքների կատարելագործման գծով ղեկավար մի շարք իտալացի ճարտարապետների և վարպետ դիզայներների համար: Նա աշխատել է նաև որպես դիզայնի պատմաբան իրավական վարչություններում և միջազգային աճուրդի սրահներում: Որպես հետազոտող և դասախոս, նա արդյունաբերական դիզայնին նվիրված սեմինարներ է անց կացրել մի շարք հեղինակավոր միջազգային համալսարաններում: 1999թ.-ին նա դարձավ Designboom-ի հիմնադիրներից մեկը, որտեղ այժմ զբաղեցնում է գլխավոր խմբագրի, կրթական ծրագրերի ղեկավարի և միջազգային ցուցահանդեսների կուրատորի պաշտոնը:


ԷԼԻՍ ՌԱՈՒՍԹՈՐՆ -

ԴԻԶԱՅՆԻ ՄԵԿՆԱԲԱՆ

Էլիս Ռոստորն

Էլիս Ռաուսթորնը միջազգային New York Times-ի դիզայնի քննադատն է: Երկուշաբթի օրերին հրատարակվող նրա շաբաթական «Դիզայն» սյունակը վերաթողարկվում է աշխարհի բազմաթիվ ԶԼՄ-ներում: Էլիսը Whitechapel պատկերասրահի և Մայքլ Քլարկի պարային ընկերության հոգաբարձու է և Chisenhale պատկերասրահի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Նրա վերջին գիրքը` Hello World: Where Design Meets Life (Ողջույն աշխարհ. որտեղ հանդիպում են դիզայնն ու կյանքը), որը հրատարակվել է Համիշ Հեմիլտոնի կողմից, ուսումնասիրում է անցյալում, ներկայում և ապագայում դիզայնի ունեցած ազդեցությունը մեր կյանքի վրա:

ՏՈԿՈՒՈ ՖՈՒԿՈՒԻՉԻ -

LEXUS INTERNATIONAL-Ի ՆԱԽԱԳԱՀ

Տոկուո Ֆուկուիչի

Ստացել է բակալավրի աստիճան արվեստի և դիզայնի ոլորտում` Տամայի գեղարվեստի համալսարանում: Toyota Motor Corporation-ում զբաղեցրել է դիզայնին առնչվող տարբեր պաշտոններ, և աստիճանական առաջխաղացմամբ ստանձել իր ներկայիս` Lexus International-ի նախագահի պաշտոնը: