concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

ՇԵՖ ԽՈՀԱՐԱՐԸ ՀԱՄԵՂ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՄԻԼԱՆԻ ԴԻԶԱՅՆԻ ՇԱԲԱԹԻՆ

Տոկիյոշի

Lexus վարելը միշտ ոգևորիչ է, սակայն միշտ չէ, որ մեր անզուգական տեխնոլոգիական նորարարությունները ներշնչանք են դառնում յուրօրինակ կերակրատեսակների ստեղծման համար։ Սակայն այս դեպքում շեֆ խոհարար Յոջի Տոկույոշին ոգեշնչվել է մեր արտադրանքով՝ ստեղծելու իր նոր յուրատեսակ համերը։ Այն կներկայացվի Միլանի դիզայնի շաբաթվա շրջանակներում անցկացվող Lexus-ի՝ «Հանդիպում սպասման հետ» ուշագրավ ցուցահանդեսի ընթացքում։

Միշլենի մի քանի աստղի արժանացած շեֆ խոհարարն ստեղծել է «Buoyancy» (կենսուրախություն) և«Transparent» (թափանցիկ) անվանումներով յուրահատուկ ճաշատեսակները, որոնք այցելուները կարող են համտեսել ցուցահանդեսի ընթացքում: Երկու ճաշատեսակներն էլ ներշնչված են մաքուր ջրով, որը ջրածնային վառելիքային էլեմենտի տեխնոլոգիայի միակ կողմնակի արտադրանքն է՝ կիրառված Lexus LF-FC շնչակտուր արտադրողականությամբ լյուքս կոնցեպտ մեքենայում: Այն կրում է նաև «Օմոտենաշի» ճապոնական հյուրընկալության ավանդույթի ազդեցությունը, որը ցույց է տալիս, թե ինչպես են նախագծվում վարորդի բոլոր պահանջները բավարարող մեր բացառիկ մեքենաները:

Տոկիյոշի

Յոջի Տոկույոշիի խոհարարական հմտությունները լրացնում են Formafantasma դիզայներական ստուդիայի կողմից ստեղծված հատուկ պատվիրված ինստալյացիան: Նա պարզաբանում է հետևյալ կերպ. «Ծանոթանալով LF-FC կոնցեպտ մեքենային և հասկանալով, թե ինչպես է վառելիքային էլեմենտն օգտագործում ջրածնային էներգիան՝ ես որոշեցի ջուրը դարձնել իմ համային փորձարկումների հիմնական մոտիվը՝ մի հետաքրքիր ուտեստ ստեղծելու համար, որը հնարավոր կլիներ ընդգրկել Formafantasma-ի ինստալյացիայի մեջ»:

Ինստալյացիան և դրա հետ ներկայացնող կերակրատեսակները հնարավոր կլինի դիտել և համտեսել ապրիլի 12-17-ը Միլանում՝ Spazio Lexus - Torneria-ում, կայանալիք ցուցահանդեսի ժամանակ:

Տոկիյոշի