concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

LEXUS «ՍՊԱՍՈՒՄԸ» 2016Թ. ՄԻԼԱՆԻ ԴԻԶԱՅՆԻ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Formafantasma

LEXUS-Ը, FORMAFANTASMA ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՅԻ ԵՎ ՇԵՖ-ԽՈՀԱՐԱՐ ՅՈՋԻ ՏՈԿՈՒՅՈՇԻԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «LEXUS - ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՊԱՍՄԱՆ ՀԵՏ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Lexus-ը կներկայացնի իր «Lexus - հանդիպում սպասման հետ» ցուցահանդեսը 2016թ. Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում՝ աշխարհի ամենամեծ դիզայներական իրադարձությունը, որ հայտնի է նաև Salone del Mobile անունով: Ցուցահանդեսը, որը տեղի կունենա Spazio Lexus` Տորներիա, Տորտոնա հասցեում՝ 2016թ. ապրիլի 12 - 17-ը, իրենից ներկայացնում է յուրահատուկ համագործակցություն Formafantasma ստուդիայի հանրահայտ դիզայներական խմբի և Միշլենի աստղի արժանացած շեֆ խոհարար Յոջի Տոկույոշիի միջև:

Ցուցահանդեսը կդառնա անսպասելի և աննախադեպ մի հանդիպում, որ այցելուներին կփոխադրի «Սպասում»-ով լեցուն մի ուրույն աշխարհ: Այցելուները կպարզեն Lexus-ի վարպետության էությունը և կբացահայտեն, թե ինչպես է Lexus-ի տեխնոլոգիական և դիզայներական փիլիսոփայությունը վերածվում գեղագիտական և զգացմունքներ արթնացնող իրականության: Կանխատեսելով հասարակության պահանջներն ու ցանկությունները՝ այս ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի, թե ինչպես է Lexus-ը պատկերացնում դեռևս անտեսանելին և մատուցում զարմանքի ու գրավչության նոր ձևեր: Այցելուները նաև կհասկանան, թե ինչպես է բրենդը պատկերացնում սպասման գաղափարը՝ ստեղծելով զարմանահրաշ զգացումներ:

Formafantasma ստուդիան կիրականացնի ցուցադրության տարածքի դիզայնը և սարքավորումը: Ամստերդամում գտնվող այս ստուդիայի հաջողությունն ապահովող երիտասարդ դիզայներներն արդեն իսկ լայն ճանաչում են վաստակել իրենց արտադրական դիզայնների շնորհիվ՝ ստանալով Wallpaper*-ի 2014թ. Դիզայնի մրցանակաբաշխության «Տարվա դիզայներ» նոմինացիան: Շեֆ խոհարար Յոջի Տոկույոշին նույնպես «ծագող աստղ» է խոհարարական ասպարեզում՝ հայտնի իր ստեղծագործական մոտեցումներով և նորարարությամբ: Միլանում գտնվող նրա նոր ռեստորանը՝ Ristorante Tokuyoshi-ն, Միշլենի աստղ է նվաճել բացվելուց ընդամենը 10 ամիս անց: Եվրոպայում գտնվող այս տաղանդավոր ստեղծագործողների միջև համագործակցությունը կատարելապես զուգորդվում է «Lexus - հանդիպում սպասման հետ» ցուցահանդեսի նպատակների և նոր դիզայներական հնարավորություններ բացահայտելու դրա ցանկության հետ:

Formafantasma

Formafantasma խմբի անդամներն այսպես արտահայտվեցին Ճապոնիայում Lexus-ին կատարած իրենց ոգեշնչող այցի մասին: «Մեզ համար տպավորիչ էր պարզել, թե որքան է Lexus-ը նվիրված վարպետության գերազանց մակարդակի ապահովմանը, իր արտադրության կատարելությանը և տեխնոլոգիաների պատասխանատու օգտագործմանը: Մենք ականատես եղանք, թե ինչպես են կյանքի կոչվում բրենդի անկեղծության ու ազնվության մասին պատկերացումները՝ դառնալով սպասման հիմք: Դա մեզ հանգեցրեց թափանցիկության դիզայներական գաղափարին: Թափանցիկությունը ենթադրում է ապագա, որն անկեղծ է ու իսկական, և ներգավում է հասարակությանը՝ հասնելու կայուն վարքագծի և առաջադիմական կենսաձևի համընդհանուր նպատակներին»:

Մարկ Թեմփլինը (Lexus International-ի գործադիր փոխնախագահ) նշեց. «2015թ. Lexus Design Award մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի մասնակիցները հրաշալի աշխատանքներ ներկայացրին Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում: Դրանց շնորհիվ մրցանակաբաշխությունն անցավ մեծ հաջողությամբ: Մենք խրախուսում ենք դիզայնի ցանկացած ոլորտի դիմորդներին 2016թ. մրցույթի համար ներկայացնել իրենց առավել ստեղծագործական մտահղացումները, որոնք համապատասխանում են «Սպասում» թեմային»:

Թափանցիկության թեմայի վերաբերյալ շեֆ խոհարար Յոջի Տոկույոշին նշեց հետևյալը. «Թափանցիկ լինելը չի նշանակում միայն լինել հստակ ու ջինջ: Թափանցիկը հաճախ անտեսանելի է և մտածելու առիթ է տալիս: Այն սպասում է ստեղծում և մեծացնում բացահայտման ուրախությունը: Այս գաղափարը կցանկանայի արտահայտել համի բացահայտման միջոցով»:

Սպասումը նաև այս տարվա Lexus Design Award-ի թեման է. դիզայնի միջազգային մրցանակաբաշխություն, որի նպատակն է աջակցել հասարակության բարեկեցությանը նպաստող գաղափարների զարգացմանը և օժանդակել սկսնակ ու խոստումնալից ստեղծագործողներին, որոնց աշխատանքը կարող է նպաստել ավելի լուսավոր ապագայի կերտմանը: 2016թ. Lexus Design Award մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի 12 մասնակիցների ստեղծագործական աշխատանքները նույնպես կցուցադրվեն Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում: