concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

LEXUS-Ը ՈԳԵՇՆՉՄԱՆ ԹԵՄԱ`
ՄԻԼԱՆԻ ԴԻԶԱՅՆԻ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հոդված

Միջազգային ճանաչում ունեցող «Formafantasma» դիզայներական ստուդիան ոգեշնչվել է Lexus-ի դիզայնի փիլիսոփայությամբ, վարպետության առանձնահատկություններով և առաջատար տեխնոլոգիաներով՝ ստեղծելու 2016թ. Միլանի դիզայնի շաբաթվա շրջանակներում (Salone del Mobile) անցկացվելիք իր հետաքրքրաշարժ ցուցահանդեսը: Խորագրված «Lexus - հանդիպում սպասման հետ»՝ այն կդառնա ապրիլի 12 - 17-ը Spazio Lexus - Torneria-ում կայանալիք աշխարհի խոշորագույն դիզայներական ցուցահանդեսում մեր ներկայացման կենտրոնական մասը, որի նախացուցադրությունը լրատվամիջոցների համար կսկսվի ապրիլի 11-ից:

Բազմաշերտ այս ստեղծագործությունը որսում է անընդհատական կանխատեսման այն ոգին, որը մեր դիզայնի փիլիսոփայության հիմքն է կազմում: Այն կրում է նաև «Օմոտենաշի» ճապոնական հյուրընկալության ավանդույթի ազդեցությունը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ստեղծվում վարորդի բոլոր պահանջները բավարարող մեր բացառիկ մեքենաները: Ինստալյացիան մեկնաբանում է նաև ջրածնային վառելիքային էլեմենտով մեր բեկումնային տեխնոլոգիայի էությունը, որն իրագործված է ապշեցուցիչ LF-FC լիմուզին կոնցեպտի մեջ:

Երեք մասից կազմված ինստալյացիայի առաջին տաղավարը ներկայացնում է կահույքի նոր կտորներ, որոնք Formafantasma ստուդիայի կողմից ստեղծվել են մանրակրկիտ լաքապատման և ձեռքով հղկման միևնույն պրոցեսների միջոցով, որոնք մենք կիրառել ենք՝ LF-FC կոնցեպտ մեքենայի անբիծ արտաքին ծածկույթն ստանալու համար:

Հոդված 2

Անցնելով դեպի երկրորդ տաղավար՝ այցելուները կարող են դիտել LF-FC-ի ուշագրավ արտաքին դիզայնի անսպասելիորեն վերափոխված մոդելը: Դրա նպատակն է բարձր գնահատել Lexus-ի դիզայներական թիմի շարունակական որոնումները՝ հասնելու կատարելության և կանխատեսելու ապագայի մեքենան:

Շարքի վերջին տաղավարում ներկայացված է մի նոր կինետիկ քանդակ` հիմնված ջրածնի ատոմի վրա, որը սնուցվում է LF-FC-ում կիրառված վառելիքային էլեմենտի ուշագրավ տեխնոլոգիայի միջոցով:

Ցուցահանդեսն ընդգրկում է նաև Միշլենի աստղի արժանացած շեֆ-խոհարար Յոջի Տոկույոշիի նոր խոհարարական դիզայներական աշխատանքները, որոնք ոգեշնչված են Lexus-ի վառելիքային էլեմենտի առաջատար համակարգում օգտագործվող ջրածնի և ջրի միջև բնական փոխհարաբերությամբ:

Ամստերդամում գտնվող Formafantasma ստուդիայի իտալացի դիզայներները բացատրեցին հետևյալ կերպ. «Մեր ցանկությունն էր ներկայացնել դիզայնում կենտրոնական տեղ գրավող սպասման ֆուտուրիստական գաղափարը և արտացոլել Lexus-ի հետ համատեղ ունեցած մեր ձգտումը՝ ստեղծելու գեղագիտորեն դիտարժան և, միևնույն ժամանակ, էկոլոգիական տեսանկյունից կայուն արտադրանք»:

Հոդված 3