concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

«AGAR PLASTICITY»-Ն ԴԱՌՆՈՒՄ Է 2016Թ. LEXUS ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂԸ

Design award մրցանակի հաղթողները

Lexus International-ի հատուկ ընտրված ժյուրիի հանձնախումբը 2016թ. Lexus-ի մեծ ճանաչում վայելող դիզայնի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր է ճանաչել AMAM-ի AGAR PLASTICITY նախագիծը: Արդեն չորրորդ տարին անց է կացվում դիզայնի ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը, որի նպատակն է խրախուսել ողջ աշխարհի սկսնակ ու խոստումնալից ստեղծագործողներին: Ամեն տարի Lexus դիզայնի մրցանակաբաշխությունը եզրափակիչ փուլի չորս ընտրված հաղթողներին եզակի հնարավորություն է ընձեռում կատարելագործել իրենց տաղանդը: Նրանք ղեկավարվում և ուղղորդվում են համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներների կողմից՝ նպատակով ունենալով ստեղծել Lexus դիզայնի նոր նախատիպ: Այնուհետև արդյունքները ցուցադրվում են աշխարհում իր տեսակի մեջ խոշորագույն իրադարձություններից մեկի` Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում:

Այս տարի եզրափակչի չորս մասնակիցների աշխատանքները ներկայացվեցին Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում անցկացված Lexus-ի «Հանդիպում սպասման հետ» ցուցահանդեսի ժամանակ: Ցուցադրված էին եզրափակչի բոլոր 12 մասնակիցների անզուգական աշխատանքները: Դրանց թվում էր նաև «AGAR PLASTICITY» հաղթող ճանաչված նախատիպը՝ մրցույթի հաջորդ տեղերը զբաղեցրած երեք նախատիպային աշխատանքների հետ միասին: Բացի այդ, ներկայացված էր նաև մնացած ութ մասնակիցների խմբային աշխատանքների ցուցադրությունը:

AMAM-ն ունի բոլոր հիմքերը հպարտանալու իր ձեռքբերմամբ: Այս տարի Lexus դիզայնի մրցանակաբաշխության համար ստացվել էր 1232 հայտ, որոնք ներկայացնում էին բազմաթիվ յուրօրինակ մտահղացումներ աշխարհի 73 երկրներից: Ցուցահանդեսի «Սպասում» վերնագրով թեմային համապատասխան՝ հայտերից շատերը ներկայացնում էին աննախադեպ կամ մինչ այժմ անհայտ գաղափարներ, որոնք սակայն մոտ ապագայում իրագործվելու հավանականություն ունեն: