concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

«ԴԵՌ ԱՎԵԼԻՆ» ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

2017 Lexus Design Award Finalists

ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑԻՆ 2017Թ. LEXUS ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Lexus International-ը հայտարարել է 2017թ. «Lexus Design Award» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցների անունները: Lexus-ը նշում է այս դիզայնի միջազգային մրցույթի 5-րդ տարելիցը, որն առաջին անգամ անց է կացվել 2013թ.-ին` ավելի լավ ապագայի կերտմանն ուղղված գաղափարների խրախուսման նպատակով, որն աջակցում է ողջ աշխարհի սկսնակ ու խոստումնալից դիզայներներին ու ստեղծագործողներին: «Lexus Design Award» մրցանակաբաշխությունը 2017թ.-ին ստացել է 1152 հայտ աշխարհի 63 երկրներից՝ «Դեռ ավելին» թեմայի ներքո:

Որպես Lexus-ի նորարարության փիլիսոփայական ոգի՝ «Դեռ ավելին» թեման հատկապես համապատասխանում է 5-րդ տարին անցկացվող այս Lexus-ի միջոցառմանը: «Դեռ ավելին» ոգեշնչում է մեզ ներդաշնակություն գտնել անհամատեղելի թվացող նպատակների միջև, օրինակ՝ ընդարձակ, սակայն միևնույն ժամանակ աերոդինամիկ դիզայն: Ներդաշնակեցնելով հակասական տարրերը՝ «Դեռ ավելին» բացում է առաջադեմ դիզայնի ու տեխնոլոգիայի երևակայական սահմանները՝ աշխարհին տրամադրելով նոր, զարմանահրաշ հնարավորություններ:

2016թ. նոյեմբերին հավաքվեց համաշխարհային համբավ ունեցող դիզայներների ու գեղարվեստական ղեկավարների խումբ՝ ստացված հայտերը գնահատելու համար: Մանրամասն ուսումնասիրությունից ու ծավալուն քննարկումներից հետո ժյուրին ընտրեց 12 ֆինալիստների:

Այս 12 ֆինալիստներից ընտրվեցին հետևյալ չորսը՝ իրենց դիզայնի նախատիպը ստեղծելու համար՝ հանրաճանաչ մասնագետների ղեկավարությամբ:

Նախատիպերի հաղթողներ

  • Having nothing, and yet possessing everything (Առանց ոչինչ ունենալու՝ ունենալ ամեն ինչ), Ահրան Վոն (Կորեա)
    Խցիկ շարժական բնակության համար՝ ունենալով ոչինչ, ՍԱԿԱՅՆ ամեն ինչ:
  • PIXEL (ՊԻՔՍԵԼ), Հիրոտո Յոշիզոե (Ճապոնիա)
    Կառուցվածք՝ լույսի, ՍԱԿԱՅՆ նաև ստվերի գոյությունն զգալու համար:
  • Player's Pflute (Երաժշտական Pflute), Ջիա Վու (Չինաստան)
    Բանջարեղեն, ՍԱԿԱՅՆ նաև երաժշտական գործիք, որը ուրախ և ուսուցողական փորձառություն է տրամադրում:
  • Structural Color- Static Yet Changing (Կառուցվածքային գույն - անշարժ, բայց փոփոխվող), Ջեսիկա Ֆյուգլեր (ԱՄՆ)
    Անշարժ, ՍԱԿԱՅՆ փոփոխելի կառուցվածք՝ կախված դիտանկյունից:

Խմբային հաղթողներ

  • Buoyant Measuring Spoon for the Blind (Մակերեսին լողացող գդալ կույրերի համար), Էունջին Փարք (Կորեա)
    Չափիչ գդալ չտեսնվող, ՍԱԿԱՅՆ պատկերացվող հպումնային չափումներով՝ նախատեսված կույրերի համար:
  • The Landscape of Paper (Թղթի բնապատկեր), Կունիկո Մաեդա (Ճապոնիա)
    Մեկանգամյա օգտագործման, ՍԱԿԱՅՆ վերամշակված նյութ՝ ավանդական և արդի տեխնոլոգիաների կիրառմամբ:
  • Mass Production to Unique Items (Զանգվածային արտադրությունից եզակի առարկաներ), Խմբի անունը՝ ՏԱԿԵՀԱՆԱԿԵ-Բունգորոգամա (Ճապոնիա)
    Զանգվածային արտադրությամբ, ՍԱԿԱՅՆ եզակի կերամիկա՝ ստեղծված շարժական թրծավառարանի օգնությամբ:
  • Paper Kettle (Թղթե թեյնիկ), Ռիո Կատայամա (Ճապոնիա)
    Բռնկվող, ՍԱԿԱՅՆ հրդեհակայուն թղթե թեյնիկ:
  • Platanaceae, Պաուլա Սերմենյո (Պերու)
    Բանանի տերևից վիրակապեր, որոնք սինթետիկ վիրակապերից ավելի լավ արդյունք են տալիս, և ՆԱԵՎ կենսաքայքայելի ու հանգստացնող են:
  • POD: Homeless YET Home (ՊԱՏԻՃ. անտուն, ՍԱԿԱՅՆ տուն ունեցող), Խմբի անունը՝ MODlab(ԱՄՆ)
    Ժամանակավոր կացարան տեղահանված բնակչության համար: Անտուն, ՍԱԿԱՅՆ տուն ունեցող:
  • RETROSPECTION PROJECT / TIME TUNE RADIO (ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ ՆԱԽԱԳԻԾ / ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՄԲ ՌԱԴԻՈ), Տակուրո Սանդա (Ճապոնիա)
    Բարձր տեխնոլոգիաներով, ՍԱԿԱՅՆ ռետրո ռադիոն միանում է անցյալում և ներկայում հեռարձակվող ծրագրերին:
  • Traffic Light System (Երթևեկության լույսերի համակարգ), Եվգենի Արինին(Ռուսաստան)
    Պարզ, ՍԱԿԱՅՆ կատարելագործված երթևեկության լույս:

Վերը նշված չորս ֆինալիստներին ստեղծագործական ուղղորդում տրամադրելու նպատակով՝ 2017թ. «Lexus Design Award»-ը նշանակել է չորս հանրահայտ գեղարվեստական ղեկավարների՝ ճարտարապետներ և բազմաճյուղ դիզայներներ Ների և Հուին, դիզայներ Մաքս Լեմին, դիզայներ/ճարտարապետ Ելենա Մանֆերդինին և նկարիչ/ճարտարապետ Snarkitecture-ին: Նրանք բոլորը ղեկավարել են նաև անցյալ տարվա եզրափակիչ փուլ անցած մասնակիցների աշխատանքները:

Չորս ավարտուն նախատիպերը կցուցադրվեն այս տարվա Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում կայանալիք Lexus-ի ցուցահանդեսին՝ մնացած ութ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների դիզայնները ներկայացնող ցուցատախտակներով: Միջոցառումը կկայանա ապրիլի 3-ից (մամուլի և մրցանակների հանձնման օր) մինչև ապրիլի 9-ը: Ապրիլի 3-ին եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կներկայացնեն իրենց դիզայնները ժյուրիին և միջազգային լրատվամիջոցներին: Ժյուրին կգնահատի չորս նախատիպերը և կհայտարարի գլխավոր մրցանակակրին, որով կավարտվի 2017թ. «Lexus Design Award» մրցանակաբաշխության շրջանը:

Լրացուցիչ տեղեկություններ և նկարներ հասանելի են՝
«Lexus Design Award»-ի կայքում՝ www.lexusdesignaward.com
Instagram-ում՝ https://www.instagram.com/lexusdesignaward/ @lexusdesignaward
Պաշտոնական հեշթեգեր՝ #LexusDesignAward; #MilanDesignWeek;

2017թ. Միլանի դիզայնի շաբաթին* Lexus-ի մասնակցության մասին լրացուցիչ մանրամասներ կհայտարարվեն փետրվարի կեսին՝ «Lexus Design Award»-ի կայքում:

* Աշխարհի խոշորագույն դիզայներական ցուցահանդեսը, որը հայտնի է նաև «Salone Del Mobile» անունով, ընդգրկում է միջոցառումներ և ցուցահանդեսներ տարբեր ոլորտների բրենդների ու դիզայներների կողմից, այդ թվում` կահույք, նորաձևություն և տեքստիլ: