concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

LEXUS-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
ՆԵՐԻ ՕՔՍՄԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ “LEXUS YET” ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2017Թ. ՄԻԼԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ:

2017 Lexus Milan Design Week Neri Portrait

Այսօր Lexus International-ը հայտարարել է «LEXUS YET» ցուահանդեսի մասին, որը կանցնի 2017թ. Միլանում ամենախոշոր միջազգային դիզայներական շաբաթվա շրջանակներում, որը նաև հայտնի է ինչպես Salone Del Mobile: Ցուցահանդեսը տեղի կունենա La Triennale di Milano դիզայներական թանգարանում, որը գտնվում է Սեմպիոն Այգում ապրիլի 4-ից 9-ը:

Lexus-ը մասնակցում է այս միջոցառման 2005 թ.-ից, ինչն արտացոլում է ընկերության վաղուցվա նվիրվածությունը դիզայնին և նորարարությանը: Այս տարի ընկերությունը համագործակցության է ներգրավել ճարտարապետ-դիզայներ, ՄՏԻ մեդիալաբորատորիայի պրոֆեսոր Ների Օքսմանին և նրա Mediated Matter հետազոտական և դիզայներական խումբը: Դիզայնի և ճարտարապետության առաջնեկ, Օքսմանը հայտնի է իր ինովացիաներով, ում գաղափարների աղբյուրն է բնությունը: Նրա երկու հակադրությունների՝ բնության ու տեխնոլոգիայի ներդաշնակ համադրության կոնցեպցիան որքան կարելի է լավ համապատասխանում է «YET» փիլիսոփայությանը:

«YET» փիլիսոփայությունը համոզում է Lexus-ին լայնացնել թույլատրելի սահմանները միացնելով, առաջին հայացքից, անհամատեղելի տարրերը: Դրա հիմնական սկզբունքն է ` «Մի համաձայնվի կոմպրոմիսին, այ ձգտի ներդաշնակության»: Արդյունքում, առաջացված սիներգիան թույլ է տալիս հասնել տեխնոլոգիական պրոգրեսին և բացահայտել նոր հնարավորություններ:

Lexus International-ի գործադիր փոխնախագահ Սավա Յոշիհիրոն ասում է. «Նպատակադրվելով միավորել տարրերը, որոնք առաջին հայացքից, կարծես թե անհամատեղելի են, մենք զարգացնում ենք մեր ստեղծագործական պոտենցիալը և լայնացնում ենք դիզայնի և տեխնոլոգիների թույլատրելի սահմանները»:

Նորարարական դիզայնի և նյութերի շնորհիվ Lexus-ը ու Օքսմանի թիմը ձգտում են աշխարհն ավելի լավը դարձնել: Ցուցահանդեսին Lexus ընկերությունը, ինչպե նաև Օքսմանի ՛՛Mediated Matter՛՛ թիմը կներկայացնեն «YET» փիլիսոփայությունը լուսային ինստալյացիայով, որի տեխնոլոգիաները մշակված են թիմի կողմից:

2017 Lexus Design Awards Milan Design Week Finalists Announcement

Բացի այդ, La Triennale di Milano թանգարանում կներկայացվեն 2017 թ. Lexus Design Award 12 ֆինալիստների աշխատանքները, որոնք կցուցադրեն օրիգինալ և ինովացիոն կիրառում «YET» փիլիսոփայությանը: Միլանի դիզայներական ֆորումի ժամանակ Lexus-ը նաև հետաքրքին և անսովոր կերպով կպատմի իր դիզայնի ոգևորվածության մասին:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Միջոցառման անունը

LEXUS YET

Ամսաթիվ

ապրիլի 4–ից 9-ը, ժամը՝ 10:30–22:00 (ցուցադրություն մամուլի համար՝ ապրիլի 3, ժամը 11:00–18:00)

ցուցահանդեսի անցկացման վայր

La Triennale di Milano, Viale Alemagna 6, Միլան, Իտալիա

Թեմա

YET

Էքսպոզիցիա
  • «YET» նախագիծ, որը մշակել է հրավիրված դիզայները
  • 2017թ. Lexus Design Award մրցանակի 12 ֆինալիստների նախագծեր (4 նախատիպեր և 8 էքսպոզիցիաներ)
  • Lexus-ը մասնակցում է Միլանի դիզայներական փառատոնին 2005 թ.-ից,

Կազմակերպիչ

Lexus International

ՆԵՐԻ ՕՔՍՄԱՆԻ ԵՎ MEDIATED MATTER ԹԻՄԻ ՄԱՍԻՆ

Ների Օքսման՝ ճարտարապետ, դիզայներ, գյուտարար, ՄՏԻ մեդիալաբորատորիայի պրոֆեսոր, նա հայտնի է որպես առաջնեկ նյութական էկոլոգիաի ոլորտում, որի շրջանակում մեքենայական հաշվարկը, արտադրությունը,շրջապատող միջավայրը և նյութերը համարվում են դիզայնի անբաժան չափանիշներ: Օքսմանի հետազոտական և դիզայներական թիմ Mediated Matter-ը զբաղվում է համակարգչային նախագծերով, թվային արտադրությունով, նյութագիտությունով, սինթետիկ կենսաբանությունով, կիրառելով իրենց գիտելիքները բոլոր ոլորտներում: Mediated Matter թիմի նախագծերը ներկայացված են՝ Կուպեր-Հյուիթ դիզայներական թանգարանում, Ժամանակակից դիզայնի թանգարանում, Սան Ֆրանցիսկոյի Ժամանակակից դիզայնի թանգարանում, Պոմպիդու կենտրոնում, Բոստոնի նրբագեղ արվեստ թանգարանում և Օռլեանի Ժամանակակից արվեստի տարածաշրջանային կենտրոնում: Ների Օքսմանը շահել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Graham Foundation Award (2008թ.), Earth Award (2009թ.), Վիլչեկի Մրցանակ (2014թ.), դիզայներ կանանց BSA մրցանակ (2014г.): Ներին պարգևատրվել է Կարնեգի կորպորացիայի «Ամերիկայի Հպարտություն» մրցանանկին 2014թ.: Օկսմանի աշխատանքները և ինովացիաները ճանաչվել են Սպիտակ տան Համաշխարհային տնտեսական ֆորումին:

Մասաչուսացի Տեխնիկական Ինսիտուտի մեդիոլաբորատորիան դուրս է գալիս գիտական տեսության շրջանակներից և պրոպագանդում է եզակի հակակարգապահական մշակույթը, որը խրախուսում է առաջին հայացքից, անհամատեղելի տարրերի միավորումը: դիզայներները, նանոտեխնոլոգները, ինժեներ-նախագծողները, նյութագիտության մասնագետները, մասնաճյուղային հետազոտողները և նովատորները միասին ստեղծում են նոր հնարավորություններ և տեխնոլոգիաներ: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ տվյալ կայքիցwww.media.mit.edu.