concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

«YET» ԹԵՄԱՆ` ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ 2017Թ. LEXUS ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՏԵՐ

Lexus International-ը հայտարարել է դիմումների ընդունում 2017թ. Lexus դիզայնի մրցանակաբաշխության համար: Lexus-ը նշում է այս դիզայնի միջազգային մրցույթի 5-րդ տարելիցը, որն առաջին անգամ անց է կացվել 2013թ.` ավելի լավ ապագայի կերտմանն ուղղված գաղափարների խրախուսման նպատակով՝ աջակցելով ողջ աշխարհի սկսնակ ու խոստումնալից դիզայներներին ու ստեղծագործողներին:

2017թ. Lexus դիզայնի մրցանակաբաշխության ստեղծագործական թեման է՝ «Yet» (անգլ.՝ «դեռ ավելին»):

«Lexus-ի «Դեռ ավելին» փիլիսոփայությունը մեզ համարձակություն է տալիս համադրել առաջին հայացքից անհամատեղելի թվացող տարրեր, օրինակ՝ վարման գերազանց հարմարավետություն, ԵՎ ԴԵՌ ԱՎԵԼԻՆ՝ մեքենավարման ուշագրավ դինամիկա: Այս փիլիսոփայությամբ մենք չենք գնում զիջման, այլ ներդաշնակեցման՝ ստեղծելով այն համադրությունը, որով բացահայտվում են անսպասելի, սակայն նոր զարմանահրաշ հնարավորություններ: «Դեռ ավելին» այն շարժիչ ուժն է, որը բերում է բեկումնային փոփոխությունների, և այն կայծը, որը հարուցում է ստեղծագործական պոտենցիալի մեծ պայթյուն: «Դեռ ավելին» մղում է Lexus-ին հետազոտելու դիզայնի և տեխնոլոգիայի երևակայական սահմանները, որոնցով կստեղծվեն ապագայի փոխադրամիջոցները»,- նշում է Lexus International-ի գործադիր փոխտնօրեն Յոշիհիրո Սավան:

Ընդունվում են հայտեր, որոնցում դիմողները պետք է ներկայացնեն իրենց նորարարական դիզայնները և «Դեռ ավելին» թեմայի էությունը բացահայտող իրենց յուրօրինակ մեկնաբանումները:

2017թ. Lexus դիզայնի մրցանակաբաշխության, և այնուհետև՝ 2017թ. Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում, դիզայներական համայնքին կներկայացվեն եզրափակիչ փուլի տասներկու մասնակիցները և նրանց աշխատանքները: Եզրափակչի այս 12 մասնակիցներից չորսը կստեղծեն իրենց դիզայնի նախատիպերը` հանրաճանաչ դիզայներների ղեկավարությամբ: Յուրաքանչյուր նախատիպի ստեղծման համար կհատկացվի առավելագույնը երեք միլիոն ճապոնական իենա: Եզրափակիչ փուլի մասնակիցների դիզայներական աշխատանքները կցուցադրվեն Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում՝ Lexus-ի փորձարարական տարածքում: Այնուհետև, ժյուրին կգնահատի չորս նախատիպերը՝ ընտրելով գլխավոր մրցանակակրին, որին կարող է հնարավորություն տրվել իրականություն դարձնել իր ստեղծած նախատիպը:

Lexus դիզայնի մրցանակաբաշխության նախկին տարիների հաղթողները իրենց տաղանդն են ցուցադրում համաշխարհային ասպարեզում: 2015թ. գլխավոր մրցանակը շահած Էմանուելա Կորտիի և Իվան Պարատիի “Sense-Wear” աշխատանքը հետագայում ցուցադրության արժանացավ Տոկիոյում և Մոսկվայում կայացած դիզայներական միջոցառումների ժամանակ: 2016թ. գլխավոր մրցանակակիր AMAM դիզայներական խմբի «AGAR PLASTICITY - ԱԳԱՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ` ՈՐՊԵՍ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑ ԵՎ ԱՎԵԼԻՆ» աշխատանքը մեծ ուշադրության է արժանացել և ստացել միջազգային այլ ցուցահանդեսների մասնակցելու հրավերներ: Այս կերպ, Lexus դիզայնի մրցանակաբաշխության հաղթողներն օգտվում իրենց աշխատանքների համաշխարհային հրապարակայնացումից և համատեղ նախագծերի հնարավորություններից՝ պետական և մասնավոր սեկտորներում: Lexus-ը պատիվ ունի Lexus դիզայնի մրցանակաբաշխության միջոցով խրախուսելու և ուշադրություն հրավիրելու սկսնակ ստեղծագործողների տաղանդի վրա և առաջարկելու այն հնարավորությունները, որոնք տրվում են այս ամենամյա միջազգային դիզայներական մրցույթի շնորհիվ:

2017թ. Lexus դիզայնի մրցանակաբաշխության հայտերը կընդունվեն օգոստոսի 10-ից մինչև հոկտեմբերի 16-ը: Եզրափակչի տասներկու մասնակիցները կհայտարարվեն 2017թ. սկզբին:

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ այցելեք LexusDesignAward.com