concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

LEXUS DESIGN AWARD 2017

Ժյուրի

ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ

ՊԱՈԼԱ ԱՆՏՈՆԵԼԼԻ
Կուրատոր

Պաոլա Անտոնելլի

Անտոնելլին 1994թ.-ին սկսել է աշխատել Ժամանակակից արվեստի թանգարանի Ճարտարապետության և դիզայնի դեպարտամենտում` որպես ավագ կուրատոր, ինչպես նաև հանդիսացել է MoMA-ի Ուսումնասիրությունների և զարգացման բաժնի տնօրենը: Նա է դասախոսել է TED-ում, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում և միջազգային այլ կոնֆերանսներում: Նա իր նպատակն է համարում խթանել դիզայնի մասին պատկերացումները, մինչև լիովին ուսումնասիրվի և օգտագործվի դրա դրական ազդեցությունը հասարակության վրա: Ներկայումս նա աշխատում է արդի դիզայնի թեմայով մի շարք ցուցադրությունների և «States of Design» գրքի վրա, որում ներկայացվում է արդի դիզայներական ճյուղերի բազմազանությունն ու տարբերությունը:

ԱՐԻԿ ՉԵՆ
Կուրատոր

Էրիկ Չեն

Արիկ Չենը դիզայնի և ճարտարապետության գլխավոր կուրատոր է Հոնկոնգի Արևմտյան Կոուլուն մշակութային մարզի M+ վիզուալ արվեստի նոր թանգարանում, որն այժմ գտնվում է կառուցման մեջ: Նա նախկինում աշխատել է որպես Պեկինի դիզայնի շաբաթի գեղարվեստական տնօրեն՝ ղեկավարելով այդ միջոցառման հաջող վերաբացումը 2011 և 2012թթ.-ին: Չենը ողջ աշխարհով մեկ խնամարկել և կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ և նախագծեր արվեստի թանգարաններում, բիենալեներում և այլ միջոցառումների ընթացքում, ինչպես նաև հեղինակել է բազմաթիվ հոդվածներ այնպիսի հրատարակչություններում, ինչպիսիք են` New York Times-ը, Monocle-ը, Architectural Record-ը և PIN-UP-ը:

ՏՈՅՈ ԻՏՈ
Ճարտարապետ

Տոյո Իտո

Իտոն 1965թ.-ին ավարտել է Տոկիոյի համալսարանի ճարտարապետության բաժինը: Նրա հիմնական աշխատանքներն են` Սենդայի մեդիադարանը, Տամայի արվեստի համալսարանի գրադարանը (Հաչիոջի), Թայվանի համալսարանի հասարակական գիտությունների քոլեջը (Թայվան), Գիֆու քաղաքի «Minna no Mori» մեդիադարանը և այլն: Ընթացքի մեջ գտնվող աշխատանքներից են՝ Ազգային Թայչունգ թատրոնը (Թայվան), Նոր մարզադաշտ և սպորտային այգի Աոմորիում (ժամանակավոր անվանում) և այլ գործեր: Ի թիվս այլ մրցանակների` հարկ է նշել Ճապոնիայի Ճարտարապետության ինստիտուտի մրցանակը, Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծ» մրցանակը, Բրիտանական ճարտարապետական թագավորական ինստիտուտի թագավորական ոսկե մեդալը և Պրիցկերյան ճարտարապետական մրցանակը:

ԲԻՐՋԻԹ ԼՈՀՄԱՆ
Designboom-ի գլխավոր խմբագիր

Բիրջիտ Լոհման

Ծագումով Համբուրգից` նախքան Միլան տեղափոխվելը, Լոհմանն արդյունաբերական դիզայն է ուսումնասիրել Ֆլորենսիայում, որտեղ ապրել և աշխատել է 1987թ.-ից: Նա աշխատել է որպես դիզայներ և ապրանքների կատարելագործման գծով ղեկավար մի շարք իտալացի ճարտարապետների և վարպետ դիզայներների հետ Նա աշխատել է նաև որպես դիզայնի պատմաբան իրավական վարչություններում և միջազգային աճուրդի սրահներում: Որպես հետազոտող և դասախոս՝ նա արդյունաբերական դիզայնին նվիրված սեմինարներ է անցկացրել մի շարք հեղինակավոր միջազգային համալսարաններում: 1999թ.-ին նա դարձավ Designboom-ի հիմնադիրներից մեկը, որտեղ այժմ զբաղեցնում է գլխավոր խմբագրի, կրթական ծրագրերի ղեկավարի և միջազգային ցուցահանդեսների կուրատորի պաշտոնը:

ԷԼԻՍ ՌԱՈՒՍԹՈՐՆ
Դիզայնի մեկնաբան

Էլիս Ռոստորն

Էլիս Ռաուսթորնը դիզայնի թեմայով հոդվածներ է հրատարակում միջազգային New York Times և Frieze պարբերականներում: Նրա վերջին գիրքը, որը վերնագրված է «Ողջույն, աշխարհ. որտեղ հանդիպում են դիզայնը և կյանքը», ուսումնասիրում է դիզայնի ազդեցությունը մարդկային կյանքի անցյալի, ներկայի և ապագայի վրա: Նա դիզայնի թեմայով ելույթներ է ունենում համաշխարհային իրադարձությունների ընթացքում, այդ թվում՝ TED-ում և Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպումներում Դավոսում՝ Շվեյցարիա: Ապրելով Լոնդոնում՝ Էլիսը հանդիսանում է Chisenhale պատկերասրահի և ժամանակակից պարերի Մայքլ Քլարկ ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ և Whitechapel պատկերասրահի հոգաբարձու: Նրան շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան (OBE)՝ դիզայնի և արվեստների ոլորտում իր վաստակի համար:

ՅՈՇԻՀԻՐՈ ՍԱՎԱ
Կուրատոր

Յոշիհիրո Սավա

Յոշիհիրո Սավան ավարտել է Կիոտոյի տեխնոլոգիայի ինստիտուտը՝ ճարտարագիտության և դիզայնի ոլորտում գիտությունների բակալավրի աստիճանով: 1980թ. Toyota Motor Corporation-ում աշխատանքի անցնելուց հետո նա դիզայնի հետ կապված մի շարք պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ պլանավորման բաժնում համաշխարհային դիզայնի գծով ավագ աշխատակից: 2016թ.-ի ապրիլին նա դարձել է Lexus International-ի գործադիր փոխնախագահ: