concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

LEXUS DESIGN AWARD 2017

Ուսուցիչներ

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

NERI & HU
Ճարտարապետներ և բազմաճյուղ դիզայներներ

ՆԵՐԻ ԵՎ ՀՈՒ

Շանհայում գտնվող «Neri & Hu» դիզայներական ու հետազոտական ընկերության հիմնադիրներ Լինդոն Ներին և Ռոսանա Հուն նախագծեր են իրականացրել ողջ աշխարհում, որոնց աշխատանքներում համադրվում են դիզայնի տարբեր ճյուղերը` ճարտարապետության մեջ ստեղծելով նոր տեսանկյուն: 2014թ. Wallpaper*-ը «Neri & Hu»-ին շնորհեց «2014թ. Տարվա դիզայներ» տիտղոսը: 2013թ. ընկերությունը տեղ գտավ ԱՄՆ Ինտերիերի դիզայնի պատվո սրահում (Interior Design Hall of Fame): «Neri & Hu»-ն հավատացած է, որ ուսումնասիրությունը դիզայնի կարևորագույն գործիք է, քանի որ յուրաքանչյուր նախագիծ բերում է իր ուրույն կոնտեքստուալ հարցերը: Տրամադրելով ճարտարապետական, ինտերիերի, հիմնական նախագծման, գրաֆիկական և արտադրանքների դիզայնի ծառայություններ` «Neri & Hu»-ն համարում է, որ շինությունների հետ կապված արդի խնդիրները տարածվում են ավանդական ճարտարապետության սահմաններից դուրս: Կաղապարային դիզայներական լուծումներ կիրառելու փոխարեն` «Neri & Hu»-ի աշխատանքը հիմնված է փորձառության, դետալների, նյութերի, ձևի ու լույսի դինամիկ փոխազդեցության վրա:

ՄԱՔՍ ԼԵՄ
Դիզայներ

Մաքս Լեմբ

Մաքս Լեմի գործերը ներկայացնում են աշխատանքային գյուղական բնապատկերի ավանդույթը՝ լողափը որպես ձուլարան, քարհանքը որպես արհեստանոց, Չաթսվորթի ընկած կենի ծառերը՝ որպես թեմա և սկզբնային նյութ: Նրան հավասարապես հիացնում է քաղաքը, և տարբեր միջավայրերին հարմարվելու և արձագանքելու իր կարողության շնորհիվ՝ նա ստեղծում է ժամանակի և վայրի առումով յուրահատուկ դիզայններ: Մաքսը չի սահմանափակվում մեկ նյութով կամ աշխատանքային պրոցեսով, ոչ էլ դիզայնն օգտագործում է որպես խնդիրների լուծման միջոց: Ընդհակառակը՝ նա բացահայտում է նյութի բնորոշ հատկությունները՝ վեր հանելով դրա բնական դրսևորումներն ու գեղեցկությունը: Նրա մեթոդներում ընդգրկված են թե´ բարձր և´ թե ցածր տեխնոլոգիաներ, և նա միաժամանակ դիզայներ է և արտադրող, որը համագործակցում է արտադրությունների և գործարանների հետ՝ ըստ իր նախագծերի մասշտաբի կամ բարդության: Այնուամենայնիվ, նրա կիրառած սկզբունքների մեջ առկա է շարունակականություն՝ ազնվություն նյութի նկատմամբ, աշխատանքային պրոցեսի և մարդկային կարողությունների և սահմանափակումների ցուցադրում:

ԵԼԵՆԱ ՄԱՆՖԵՐԴԻՆԻ
Դիզայներ և ճարտարապետ

Ելենա Մանֆերդինի

Կալիֆորնիայի Վենիս քաղաքում գրասենյակներ ունեցող «Atelier Manferdini»-ի հիմնադիր և սեփականատեր Ելենա Մանֆերդինին դիզայներական, արվեստի ու ճարտարապետական նախագծեր է իրականացրել Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և Ասիայում, որոնց թվին է պատկանում Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանի պավիլիոնը: Նրա ընկերությունը համագործակցել է միջազգայնորեն ճանաչված ֆիրմաների, օր.` Swarovski-ի և Sephora-ի հետ, իսկ նրա աշխատանքները բազմիցս լուսաբանվել են ամսագրերում և թերթերում, այդ թվում` Elle, Vogue և New York Times: Ներկայումս հանդիսանալով Հարավային Կալիֆորնիայի ճարտարապետության ինստիտուտի ավարտական ամբիոնի վարիչը` նա նաև մասնակցում է միջազգային ցուցադրությունների և լայն դասախոսական գործունեություն է ծավալում: Նա դասախոսել է MIT-ում, Պրինստոնում, Ցինհուա համալսարանում և Բաուհաուսում: Վերջերս նրան շնորհվել է 2013թ. COLA կրթաթոշակը` իր արվեստի յուրահատուկ աշխատանքի իրագործմանն աջակցելու նպատակով: 2011թ. նա ստացել է Միացյալ Նահանգների արվեստագետների (USA) հիմնադրամի տարեկան հեղինակավոր դրամաշնորհը, իսկ Alessi-ի համար ստեղծած նրա «Blossom» դիզայներական աշխատանքն արժանացել է «Good Design Award» մրցանակի:

SNARKITECTURE
ՆԿԱՐԻՉՆԵՐ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐ

Snarkitecture

2008թ. Դանիել Արշամը և Ալեքս Մուստոնեն հիմնեցին Snarkitecture-ը` համագործակցային և փորձարարական ձեռնարկ, որն իրականացնում է արվեստի և ճարտարապետության ոլորտների համատեղ նախագծեր: Սկսած ուսանողական տարիներից Նյու Յորքի «Cooper Union» համալսարանում` նրանց երկուսին էլ հետաքրքրում էր արվեստի ու ճարտարապետության միաձուլումը, և իրենց առաջին առաջադրանքն ստացան Dior Homme-ից: Snarkitecture-ը, որն իր անունն ստացել է Լուիս Քերոլի «Սնարքի որսը» հումորիստական պոեմից, նախագծում է մշտական, ճարտարապետական մասշտաբի պրոյեկտներ և կիրառական իրեր` նոր և ստեղծագործական նշանակությամբ: Այն ստեղծում է հիացմունքի պահեր և մարդկանց հնարավորություն տալիս ուղղակիորեն միաձուլվել շրջապատող միջավայրի հետ: Սովորականը դարձնելով արտառոց` Snarkitecture-ը ճարտարապետության միջոցով իրագործում է անկանխատեսելին: