concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

ՀՈԼԼԻՎՈՒԴՅԱՆ ԱՍՏՂԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ LEXUS-Ի ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԸ

Lexus ի 2014թ կարճամետրաժ կինոներ

LEXUS-Ի 'ԿՅԱՆՔԸ ՀԻԱՆԱԼԻ Է' ՊՐՈԵԿՏԻ ԵՐԿՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԽՐԱՏՏՈՒՆԵՐԻ ԴԵՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՅՏՆԻ ՀՈԼԻՎՈՒԴԸԱՆ ԱՍՏՂԵՐ, ԻՆՉՊԵՍ ԵՆ` ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՔԵՅԹԻ ՀՈԼՄՍԸ, ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ՋԱՍՏԻՆ ՉԱԴՎԻԿԸ, ՍԱՅՄՈՆ ԿԵՐՏԻՍԸ, ԱՆՏՈՒԱՆ ՖՈՒԿՈՒԱՆ ԵՎ ՖԻԼԼԻՓ ՆՈՅՍԸ:

Lexus-ի 2014թ. Կարճամետրաժ Ֆիլմեր Պրոեկտը, որը կազմակերպել են The Weinstein Company ստուդիան և Lexus International-ը, ստացել է մեծ աջակցություն հոլլիվուդյան աստղերի կողմից Լոս Անջելեսի և Նյու Յորքի պրեմիերաների ժամանակ:

Lexus-ի պրոեկտների երկու հեռանկարային ռեժիսորների Ջոն Գոլդմանի և Սացուկի Օկավայի խրատտուների դերում հանդես են գալս հայտնի Հոլիվուդյան աստղեր, ինչպես են` դերասանուհի Քեյթի Հոլմսը (The Giver, Wonder Boys, Dawson’s Creek), ռեժիսորներ Ջաստին Չադվիկը Mandela: Long Walk to Freedom, upcoming Tulip fever), Սայմոն Կերտիսը (My Week With Marilyn, upcoming Woman in Gold), Անտուան Ֆուկուան (Brooklyn’s Finest, Training Day, upcoming Southpaw) և Ֆիլլիփ Նոյսը (The Giver, The Quiet American):

“Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել նման կարևոր և անսովոր պրոեկտում, որն կազմակերպել են The Weinstein Company ստուդիան և Lexus International-ը, - շեշտել է Նայսը: - Իրենց ընդհանուր ջանքերը օգուտ կլինեն կինեմատոգրաֆիստների ապագա սերնդի համար և կգործի էական ազդեցություն կինոյի աշխարհի վրա: Ես շատ ուրախ եմ, որ հասարակությունը կկարողանա տեսնել այս տաղանդավոր երիտասարդ կինոռեժիսորների գործերը:”

Խրատտուները նաև կնկարահանեն կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր աջակցության մասին, որը իրենք ցույց են տվել երկու հեռանկարային ռեժիսորներին: Հատուկ ուշադրություն կնվիրվի կարճամետրաժ կինոների արվեստին, կինոյի զարգացման միջոցներին ու կարճամետրաժ ֆիլմերի համաշխարհային հետաքրքրություն աճին: Վավերագրական ֆիլմերի պրեմիերան տեղի կունենա այս տարի հոկտեմբեր ամսին:

Market Hour («Կյանքը շուկայում») and Operation Barn Owl («Օպերացիա ‘Բու’») կարճամետրաժ ֆիլմերի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Տոկիոյի կարճամետրաժ ֆիլմերի Ֆեստիվալին այս տարի մայիսի 29-ին: Իսկ ԱՄՆ-ի պրեմիերան տեղի կունենա Լոս Անջելեսում հուլիսի 30-ին և Նյու Յորքում օգոստոսի 6-ին:

Երկու կինոները կցուցադրվեն բազմաթիվ կինոփառատոներին և կդառնան The Weinstein Company ստուդիայի "The Giver" նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերայի մի մասը:

Lexus-ի Կարճամետրաժ ֆիլմերի օնլայն պրեմիերան տեղի կունենա 2014թ. հոկտեմբերին: Եթե ցանկանում եք հետևել ֆիլմերի ստեղծման ընթացքին, կարող եք օգտվել այս կայքից` www.lexusshortfilms.com