concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

LEXUS-Ի ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ
ՍԵԶՈՆ 3-Ի ԹՐԵՅԼԵՐ

Lexus-ը և Weinstein ընկերությունն այսօր հայտարարեցին Lexus-ի կարճամետրաժ ֆիլմերի ամենամյա շարքի սկիզբը` կինոարտադրողների համար նոր ու գրավիչ հնարավորությամբ: Առաջին անգամ Lexus-ի կարճամետրաժ ֆիլմերի շարքի համար դիմումներ կընդունվեն ամբողջ աշխարհի կինեմատոգրաֆիական համայնքի սկսնակ ռեժիսորներից: Սկսած 2015թ. հուլիսի 15-ից սկսնակ կինոարտադրողները կարող են www.lexusshortfilms.com կայքի միջոցով ժյուրիի քննությանը հանձնել մինչև 20 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմեր` որպես նախկինում իրենց կատարած աշխատանքի նմուշ: Նախագիծն իրականացվում է Withoutabox-ի (https://www.withoutabox.com)` կինոփառատոնների և կինոարտադրության առաջատար ծառայության հետ միասին:

Lexus-ի կարճամետրաժ ֆիլմերի շարքը, որի սկիզբը դրվել է 2013թ.` որպես սկսնակ կինեմատոգրաֆիստների նոր սերնդի օժանդակության միջոց, արտադրել և գովազդային աջակցություն է ցուցաբերել խոստումնալից կինոարտադրողներին և նրանց կարճամետրաժ ֆիլմերին:

«Lexus-ի կարճամետրաժ ֆիլմերի շարքը նոր կինեմատոգրաֆիստներին ճանաչելու և կարճամետրաժ կինոնկարի ձևաչափի վրա ուշադրություն հրավիրելու լավագույն միջոց է», - նշում է Հարվի Վայնշտայնը` TWC-ի համանախագահը: «Վերջին երկու տարիների ընթացքում մենք ականատես եղանք այն բանին, որ կան անհավանական մեծ թվով չբացահայտված տաղանդներ: Մեզ համար չափազանց ոգևորիչ է Lexus-ի հետ միասին ձեռնամուխ լինել այս գրավիչ նախաձեռնությանը, և շարունակել բացահայտել ու լույս սփռել ողջ աշխարհի սկսնակ ու խոստումնալից կինոռեժիսորների վրա»:

Այս տարվա թեման է «Սպասում»` բազմիմաստ բառ, որն իր նրբերագներով կարող է տարբեր գաղափարներ ծնել` կինոարտադրողների համար ապահովելով նորարարական հարթակ` իրենց երևակայությունն ազատորեն արտահայտելու համար: Կինոարտադրողներին կառաջարկվի բացահայտել դրա իմաստը՝ իրենց սեփական մեկնաբանությամբ, և իրենց պատկերացումների շուրջ պատմություն ստեղծել: Դիմումները կընդունվեն մինչև 2015թ. հոկտեմբերի 25-ը: 2015թ. նոյեմբերի 15-ին կայանալիք Նապա Վելի կինոփառատոնի փակման արարողության ժամանակ կհայտարարվեն եզրափակիչ փուլի չորս մասնակիցների անունները: Ֆիլմերի արտադրությունը կսկսվի 2015թ. դեկտեմբերին:

Lexus International-ի գործադիր փոխնախագահ Մարկ Տեմպլինը նշում է. «Մենք հպարտությամբ ենք շարունակում մեր համագործակցությունը Weinstein ընկերության հետ` ապագայի տաղանդների հայտնաբերման և նրանց երազանքների իրագործման նպատակով: Lexus-ը ձգտում է ստեղծել զարմանահրաշ փորձառություն: Եվ Lexus-ի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը մեզ եզակի հնարավորություն է տալիս հասնել այդ նպատակին` կյանքի կոչելով խոստումնալից կինոարտադրողների երևակայությունը և ձգտումները` ուշագրավ ու հետաքրքրաշարժ կինոնկարների միջոցով»:

Բացի այդ, հուլիս ամսվա ընթացքում Lexus-ի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի թիմը, ներառյալ պրոդյուսեր Ջոուի Հորվիցը, գործադիր պրոդյուսեր Լանս Սթիլը և Լուիչ Չարլոնը Lexus International-ից, կճամփորդեն և կմասնակցեն կինոփառատոնների ողջ աշխարհում` դիմումների ընդունման գործընթացին նպաստելու համար, այցելելով այդ թվում Լոս Անջելեսի նոր կինեմատոգրաֆիստների փառատոնը, Ռոդ Այլենդի միջազգային կինոփառատոնը, Վենետիկի կինոփառատոնը, Վանկուվերի միջազգային կինոփառատոնը և Նապա Վելիի կինոփառատոնը:

Սկսած 2016թ. հունիսից ընտրված քաղաքներում կկայանան կարճամետրաժ ֆիլմերի փառատոնների լավագույն ճանաչված ֆիլմերի պրեմիերաներ և դրանց նվիրված կինոարտադրողների քննարկումներ: Կինոարտադրողները կվերադառնան 2016թ. Նապա Վելիի կինոփառատոնին, որտեղ համաշխարհային պրեմիերների շարքում առաջին անգամ միասին կցուցադրվեն բոլոր չորս ֆիլմերը:

«Մեզ համար չափազանց ոգևորիչ է Lexus-ի հետ կրկին համագործակցելը Lexus-ի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում», - ավելացրեց Weinstein ընկերության գլխավոր գործավար տնօրեն Դեյվիդ Գլասերը: «Մենք ձգտում ենք սյուժեի շարադրման նոր և գրավիչ եղանակներ գտնել` միաժամանակ հայտնաբերելով չբացահայտված տաղանդների: Այս ծրագիրը հանդիսանում է այս երկուսի կատարյալ համակցությունը, և մենք բոլորս ակնկալում ենք ականատես լինել հաջորդ խոշոր կինոարտադրողների ասպարեզ գալուն` արդեն երրորդ տարվա ընթացքում»: