concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

LEXUS-Ի ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ՀԱՂԹՈՂ ՋԵՆՆԻ ԴՈՆՈՀՈՅԻ ՖԻԼՄԻ

ՊՐԵՄԻԵՐԱՆ ԿԿԱՅԱՆԱ ՆԱՊԱ ՎԵԼԻԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Նոյեմբերի 10-ին Lexus-ը և Weinstein ընկերությունը Նապա Վելիի կինոփառատոնին կներկայանան «Game» (Խաղ) վերնագրով նոր գրավիչ ֆիլմի պրեմիերայով, որի մտահղացման հեղինակն ու ռեժիսորն է մրցանակակիր կինոռեժիսոր Ջեննի Դոնոհոն: Կոլումբիայի համալսարանի կինոարվեստի ֆակուլտետի շրջանավարտ Դոնոհոն հանդիսանում է մի շարք կարճամետրաժ ֆիլմերի սցենարիստը և ռեժիսորը, այդ թվում՝ «Lambing Season»-ը և «Public»-ը: Դոնոհոն այժմ աշխատում է իր առաջին երկարամետրաժ գեղարվեստական ֆիլմի՝ «Flock»-ի վրա:

«Game» (Խաղ) ֆիլմը ավագ դպրոցի երկրորդ կուրսի ուսանողի մասին է, որը տեղափոխվում է նոր դպրոց և որոշում միանալ նահանգում չեմպիոնի դիրք գրավող տղաների բասկետբոլի թիմին: Խաղադաշտում բասկետբոլիստն արտակարգ խաղ է ցուցադրում, որով արժանի էր ընդգրկվելու թիմի մրցութային կազմում: Սակայն երբ թիմը պարզում է այս մարզիկի ապշեցուցիչ գաղտնիքը, ֆիլմի սյուժեն բոլորովին նոր ընթացք է ստանում: «Game»-ում նկարահանվել է նաև կանադացի դերասան և NBA-ի (Բասկետբոլի ազգային ասոցիացիա) եռակի չեմպիոն Ռիկ Ֆոքսը:

«Game»-ը չորս ֆիլմերից մեկն է, որի պրոդյուսերը Ջոուի Հորվիցն է Weinstein ընկերությունից` Lexus-ի կարճամետրաժ ֆիլմերի այս երրորդ սեզոնի շրջանակներում: Վերջինս համագործակցություն է Lexus International-ի և Weinstein ընկերության միջև՝ սկսնակ ու խոստումնալից կինոռեժիսորներին աջակցելու նպատակով: Lexus-ի կարճամետրաժ ֆիլմերի շարքի մնացած երեք ֆիլմերը՝ «Friday Night» (Ուրբաթ երեկո), «MESSiAH» (Մեսիա) և «A Nation Holds Its Breath» (Ազգը պահում է իր շունչը) նույնպես կցուցադրվեն Նապա Վելիի կինոփառատոնի ընթացքում:

Weinstein ընկերության համանախագահ Հարվի Վայնշտայնը նշեց. «Մեզ համար շատ ոգևորիչ է գտնվել այստեղ՝ Նապա Վելիի կինոփառատոնում, ներկայացնելու «Game» ֆիլմի պրեմիերան: Այս ֆիլմի ողջ ընթացքում դրսևորվում է Դոնոհոյի տաղանդը և իրապես ներկայացնում Lexus կարճամետրաժ ֆիլմերի 3-րդ սեզոնի թեման՝ «Սպասում»:

Lexus International-ի համաշխարհային բրենդինգի բաժնի գլխավոր տնօրեն Դավիդ Նորդստրոմն ավելացրեց. «Մասնակիցները ոչ միայն հնարավորություն կունենան հիանալ «Game» ֆիլմում դրսևորված Ջեննիի ստեղծագործական տաղանդով ու երևակայությամբ, այլև նրանց հնարավորություն կընձեռնվի դիտել Lexus կարճամետրաժ ֆիլմերի 3-րդ սեզոնի շրջանակներում ստեղծված այլ նախագծեր՝ բոլորը լի ստեղծագործական ոգով և երևակայութամբ՝ նախատեսված համաշխարհային հանդիսատեսի համար»:

«Weinstein ընկերությունը և Lexus International-ը չափազանց գոհ են այս համագործակցության շրջանակներում մինչ այժմ ձեռք բերված հաջողություններից, և միայն հույս ունեն այս ֆիլմերի և ծրագրի ընդհանուր նախաձեռնության միջոցով ոգեշնչել ու խրախուսել ավելի շատ կինոռեժիսորների ողջ աշխարհից», - ասաց Weinstein ընկերության արտադրության գծով գլխավոր տնօրեն և նախագահ Դեյվիդ Գլասերը: