concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

ԱԶԳԸ, ՈՐ
ՊԱՀԵԼ ԷՐ ԻՐ ՇՈՒՆՉԸ
ՔԵՎ ԿԱՀԻԼ

LEXUS-Ի ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ՌԵՅՆԴԱՆՍԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Սեպտեմբերին կայացած Ռեյնդանսի կինոփառատոնում Lexus-ը և Weinstein ընկերությունը անցկացրին «Ազգը պահել էր իր շունչը» ֆիլմի պրեմիերան, որի մտահղացման հեղինակն ու ռեժիսորն է Քեվ Կահիլը:

Առավել հայտնի իր հետևյալ աշխատանքներով՝ «Սպիտակաձյունիկը և սրսորդը 2», «Թոր. մռայլ աշխարհը» և «Ալիսան հայելիների աշխարհում»՝ մրցանակներ շահած Կահիլը իր մասնակցությունն է ունեցել նաև «Գահերի խաղ» հանրաճանաչ հեռուստասերիալում:

«Ազգը պահել էր իր շունչը» ֆիլմը պատմում է երիտասարդ մի հայրիկի մասին, որը չէր կարողանում ընտրություն կատարել հետևյալ երկուսի միջև՝ ականատես լինել երեխա ծնվելու հրաշքին, թե՞ Իռլանդիայի քառորդ եզրափակչի խաղին՝ 1990թ.-ի Աշխարհի գավաթի առաջնության ժամանակ: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Սեմ Քիլին, որը Բրեդլի Կուպերի հետ վերջերս նկարահանվել է «Burnt» ֆիլմում, և Բարբարա Բրենանը, որը հայտնի է «Veronica Guerin» և «A Date for Mad Mary» ֆիլմերում իր դերակատարմամբ:

Weinstein ընկերության արտադրության գծով գլխավոր տնօրեն և նախագահ Դեյվիդ Գլասերը նշեց. «Մենք առավել, քան գոհ ենք այն աշխատանքի ու հնարավորությունների համար, որոնք մինչ այժմ մեզ ընձեռնվել են Lexus-ի կարճամետրաժ ֆիլմերի շարքի շնորհիվ: Կահիլի ֆիլմը այն չորս ֆիլմերից մեկն է, որը ցույց է տալիս, որ կախարդանքն իրականանում է այն ժամանակ, երբ տաղանդավոր մարդկանց իրենց երազանքներն իրագործելու հնարավորություն է տրվում»:

Lexus International-ի համաշխարհային բրենդինգի բաժնի գլխավոր տնօրեն Դավիդ Նորդստրոմն ավելացրեց. «Մեզ չեն դադարում հիացնել յուրաքանչյուր տարվա մեր ռեժիսորների աշխատանքները: Մենք պատիվ ունենք համագործակցել Weinstein ընկերության հետ՝ նման ռեժիսորների ցանկություններն իրագործելու համար»: