concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

LEXUS-Ի ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՇԱՐՔԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Lexus ի կարճամետրաժ ֆիլմեր

LEXUS-Ը ԵՎ WEINSTEIN ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ LEXUS-Ի ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՇԱՐՔԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ` ՆԱՊԱ ՎԵԼԻԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

LEXUS-Ի ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ 3-ՐԴ ՍԵԶՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ԱԼԵՔՍԻՍ ՄԻՉԱԼԻԿ
Ֆրանսիա, Եվրոպա

Կինոռեժիսոր Ալեկսիս

Ալեքսիսը դերասան և կինոռեժիսոր է, որը եղել է մի շարք հեռուստաֆիլմերի և սերիալների գլխավոր դերակատար, օրինակ՝ Petits meurtres en famille, Terre de lumière և Kaboul Kitchen, ինչպես նաև խաղացել է Բիլի Զեյնի, Դիանա Կուրիսի, Սեյֆի Նեբուի, Յան Սամուելի, Ֆերնանդո Կոլոմոյի, Դանիել Թոմփսոնի և Ալեքսանդր Արկադիի նկարահանած գեղարվեստական ֆիլմերում: Ալեքսիսը հայտնի է նաև Թոմաս Լե Դուարեկի բեմադրած Le Dindon կատակերգությունում իր հաջողված թատերական դերի, ինչպես նաև Իբսենի և Ստրինդբերգի Les Fleurs Gelées ներկայացման մեջ իր դերակատարման շնորհիվ: Նա Los Figaros կոչվող թատերական ընկերության հիմնադիրն է, և Au Sol (2013թ.) ու Pim-Poum le petit Panda (2014թ.) երկու կարճամետրաժ ֆիլմերը նկարահանելուց հետո, Ալեքսիսը շարունակում է գրողի իր կարիերան և կնկարահանի իր առաջին գեղարվեստական ֆիլմը` Escort Boys-ը:

ՋԵՆՆԻ ԴՈՆՈՀՈ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հյուսիսային Ամերիկա

Կինոռեժիսոր Ջիննի

Ջեննի Դոնոհոն Լոս Անջելեսում բնակվող մրցանակակիր կինոռեժիսոր է: Վերջերս նա գերազանցությամբ ավարտեց Կոլումբիայի համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ ստանալով MFA մագիստրոսի աստիճան: Ջեննին բարձրագույն կրթությունն ստացել է Դարմուտի քոլեջում, ինչպես նաև Բրոնքսում «Teach for America» ծրագրով միջին դպրոցում դասավանդելու ընթացքում մագիստրոսի MS աստիճան է ստացել` մանկավարժություն մասնագիտությամբ: Նա հեղինակել է սցենարը և նկարահանել մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ «Lambing Season» (ընտրվել է ավելի քան 50 կինոփառատոններում, Indiewire-ի կողմից վերջերս անվանվել է «2014թ.-ի լավագույն կարճամետրաժ ֆիլմերից մեկը», ներկայումս ցուցադրվում է PBS Film School Shorts-ով) և «Public» (Palm Springs ShortFest, PBS Imagemakers): Ջեննին այժմ աշխատում է իր առաջին երկարամետրաժ գեղարվեստական ֆիլմի՝ «Flock»-ի վրա:

ԴԱՄՅԱՆ ՎԱԼՇ-ՀՈՈՒԼԻՆԳ
Ավստրալիա, Օվկիանիա

Կինոռեժիսոր Դամիան

Դամյանը ճանաչված դերասան և կինոռեժիսոր է, որն առավել հայտնի է իր վերջին Suspended կարճամետրաժ ֆիլմի շնորհիվ, որը վերջերս ցուցադրվեց միջազգային կինոփառատոնների, այդ թվում` St Kilda, Flickerfest, Nashville և Շվեյցարիայի Locarno փառատոնների պաշտոնական մրցույթի ընթացքում: Նա հայտնի է նաև 2007թ. իր դեբյուտային կարճամետրաժ ֆիլմով` The Bloody Sweet Hit: Դամյանը հետաքրքիր սցենարներ ստեղծելու մեծ ձգտումներ ունի, որն էլ նրան ուղեկցել է դեպի աշխարհի տարբեր անկյուններ` որոնելու մշակութային բազմազան պատմություններ և դերեր: 2008թ. Մելբուրնի «Most Loved Murderer» ֆիլմում` Underbelly ֆիլմաշարի ֆիլմերից մեկում, Անդրյու Բենջի Վենյիամինի դերի մարմնավորման համար նա ստացավ AFI մրցանակ` որպես լավագույն երկրորդական դերակատար:

ՔԵՎ ԿԱՀԻԼ
Իռլ, անդիա, Եվրոպա

Կինոռեժիսոր Կև

Դուբլինի Թրինիթի քոլեջի մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո Քեվը կատարել է բազմապիսի աշխատանքներ՝ համալսարանի միջոցառումների մենեջեր, Red Bull-ի դիջեյ Իռլանդիայում, այգեպան, կոկտեյլ վաճառող, սուպ վաճառող, վարսակի շիլա վաճառող, կահույքագործ, տրոմբոնահար, անգլերենի ուսուցիչ, ավտոմեքենայով առաքիչ, տոնածառ վաճառող, ակումբի կազմակերպիչ, նավ լվացող, բարմեն, մատուցող, խոհարարի օգնական, բետոնի գործարանի բանվոր, սեղանի ձևավորող, ֆիլմի տեղանքի պրակտիկանտ, ֆիլմի տեղանքի հետախույզ, լուսանկարիչ, օպերատոր, ֆիլմի տեղանքի մենեջեր, VFX պրակտիկանտ, VFX տվյալների կառավարիչ, VFX վերահսկիչ... Անցյալ տարի նկարահանեց իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «More Than God»: Այն արժանացել է Օսկարի, ցուցադրվել գրեթե 30 փառատոններում և ստացել բազմաթիվ մրցանակներ:

LEXUS-Ի ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՄԱՍԻՆ

2013թ. մեկնարկեց «Lexus կարճամետրաժ ֆիլմեր» նախագիծը՝ սկսնակ կինոռեժիսորների նոր սերնդին աջակցելու և նրանց զարգացմանը նպաստելու համար: Այս խոստումնալից ռեժիսորները և սցենարիստները Lexus-ի կողմից օժանդակվող բացառիկ հնարավորություն ստացան համագործակցելու հանրահայտ կինոստուդիայի՝ Weinstein ընկերության հետ՝ իրենց գործերը նկարահանելու և միջազգային բեմերում ցուցադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք lexusshortfilms.com:

LEXUS-Ի ՄԱՍԻՆ

Սկսած 1989թ. իր դեբյուտից` Lexus-ը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր բարձրորակ արտադրանքի և հաճախորդների գերազանց սպասարկման համար: Lexus-ը լյուքս դասի ապրանքանիշերի մեջ հիբրիդային տեխնոլոգիաների առաջատարն է, և առաջարկում է լավագույն նորարարական տեխնոլոգիաներով և առաջնակարգ շքեղությամբ հիբրիդ մեքենաներ: Lexus-ի էվոլյուցիան արտացոլված է դրա նոր մեքենաների առաջադեմ դիզայնի մեջ: Lexus-ին բնորոշ ճակատային ցանցը, լուսային դինամիկ լուծումները և նրբորեն կերտված գծերը Lexus-ին հաղորդում են շքեղության առանձնահատուկ տեսք: http://www.lexus-int.com

WEINSTEIN ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Weinstein ընկերությունը (TWC) մուլտիմեդիայի արտադրության և տարածման ընկերություն է, որն ստեղծվել է 2005թ. հոկտեմբերին Բոբ և Հարվի Ուենշտեյն եղբայրների կողմից, որոնք 1979թ. հիմնադրել են Miramax Films-ը: TWC-ն ներառում է նաև Dimension Films-ը, Բոբ Ուենշտեյնի կողմից 1993թ.-ին հիմնադրված ժանրային պիտակը, որն արտադրել է այնպիսի հանրահայտ ֆիլմերի շարք, ինչպիսիք են ՃԻՉԸ, ԼՐՏԵՍ ԵՐԵԽԱՆԵՐԸ և ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԻՆՈՆ: TWC ընկերությունն ու Dimension Films-ը համատեղ արտադրել են մի շարք մեյնսթրիմ, ժանրային և «արտ հաուս» կինոնկարներ, որոնք հասել են կոմերցիոն և կինոքննադատական հաջողությունների: Հարվիի և Բոբի կողմից Miramax-ի և TWC-ի տնօրինության տարիներին նրանք ստացել են Օսկարի 341 նոմինացիա և արժանացել Ամերիկյան կինոակադեմիայի 81 մրցանակի:

Սկսած 2005թ.` TWC-ն և Dimension Films-ը թողարկել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են` GRINDHOUSE, 1408, I’M NOT THERE, THE GREAT DEBATERS, VICKY CRISTINA BARCELONA, THE READER, THE ROAD, HALLOWEEN, THE PAT TILLMAN STORY, PIRANHA 3D, INGLOURIOUS BASTERDS, A SINGLE MAN, BLUE VALENTINE, THE KING’S SPEECH, THE COMPANY MEN, MIRAL, SCRE4M, SUBMARINE, DIRTY GIRL, APOLLO 18, OUR IDIOT BROTHER, I DON’T KNOW HOW SHE DOES IT, SARAH’S KEY, SPY KIDS: ALL THE TIME IN THE WORLD IN 4D, MY WEEK WITH MARILYN, THE IRON LADY, W.E., CORIOLANUS, UNDEFEATED, THE ARTIST, BULLY, THE INTOUCHABLES, LAWLESS, KILLING THEM SOFTLY, THE MASTER, SILVER LININGS PLAYBOOK, DJANGO UNCHAINED, QUARTET, ESCAPE FROM PLANET EARTH, DARK SKIES, THE SAPPHIRES, SCARY MOVIE 5, KON-TIKI, UNFINISHED SONG, FRUITVALE STATION, LEE DANIELS' THE BUTLER, THE GRANDMASTER, SALINGER, 12-12-12, PHILOMENA, MANDELA: LONG WALK TO FREEDOM, AUGUST: OSAGE COUNTY, VAMPIRE ACADEMY, THE RAILWAY MAN, THE IMMIGRANT, YVES SAINT LAURENT, BEGIN AGAIN, THE GIVER, FRANK MILLER’S SIN CITY: A DAME TO KILL FOR, THE DISAPPEARANCE OF ELEANOR RIGBY, TRACKS, ST. VINCENT, THE IMITATION GAME, PADDINGTON և WOMAN IN GOLD: Ապագայում կթողարկվեն SOUTHPAW, UNDERDOGS, NO ESCAPE, THREE GENERATIONS, ADAM JONES, CAROL և THE HATEFUL EIGHT ֆիլմերը:

TWC-ն ունի նաև ակտիվորեն գործող հեռուստատեսային նկարահանման բաժին, որը 2013թ. արժանացել է ինը, իսկ 2014թ. հինգ «Էմմի մրցանակաբաշխության» նոմինացիաների: TWC Television-ը նկարահանում է Project Runway ռիելիթի նախագիծը` Project Runway All Stars և Under The Gunn հաղորդումների շարքերով: TWC television-ի վերջին թողարկումները ներառում են Mob Wives-ը, Million Dollar Shoppers-ը, Rodeo Girls-ը and Trailer Park: Welcome to Myrtle Manor-ը: Նկարահանման փուլում գտնվող ավարտված սցենարով նախագծերը ներառում են Ջոն Ֆուսկոյի Marco Polo-ն: Մշակման փուլում գտնվող ավարտված սցենարով նախագծերը ներառում են Ten Commandments-ը և Դանիել Ստեշոուերի The Hour Of Peril-ը: TWC-ը նկարահանել է նաև Nanny Diaries-ը և No. 1 Ladies' Detective Agency ֆիլմերի շարքը: