concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

360° ՄՈՏԵՑՈՒՄ

360 approach

LEXUS-Ի ԿՈՂՄԻՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԵՐԿՐԱԳՆԴԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՈՐԸ ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՎ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ: ԾԱՆՈԹԱՆԱԼՈՎ ՄԵՐ 4 ՔԱՅԼԵՐԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ, ԴՈՒՔ ԿՊԱՏԿԵՐԱՑՆԵՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է LEXUS-Ը ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ԻՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ

ՆՊԱՏԱԿ. ԶՐՈՅԱԿԱՆ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ

LEXUS-ՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆՔ, ՈՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԿԱՐևՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ Է:

Մենք հավատում ենք, որ էկոլոգիական կայունությունը արդյունաբերության և ընդհանուր հասարակության մեր դարի միակ ամենամեծ խնդիրն է: Մեր մոտեցումը տարածվում է ոչ միայն արտադրանքի, այլև գործունեության յուրաքանչյուր ասպեկտի և անձի վրա:

Առաջնորդվելով կայուն շարժունակության հստակ պատկերացումով` մենք.

  • Մշակում ենք առաջադեմ բնապահպանական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են հիբրիդային մեքենաները
  • Նվազեցնում ենք մեր բոլոր գործողությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
  • Նվազագույնի ենք հասցնում մեր արտադրության մեջ կիրառվող բնական ռեսուրսները և առավելագույնի հասցնում վերամշակումը և վերօգտագործումը
  • Աշխատում ենք հասարակական կազմակերպությունների հետ՝ շրջակա միջավայրը բարելավելու նպատակով

Մենք այն անվանում ենք 360° մոտեցում` բնապահպանության ոլորտում առաջադիմության համար: Մենք ձգտում ենք հասնել արտանետումների և գործունեության ցանկացած փուլում թափոնների զրոյական ցուցանիշների: Մենք վստահ ենք, որ ունեցած ժամանակով և հմտություններով, ինչպես նաև "Կայձեն" (ճապոներեն նշանակում է “անընդհատ կատարելագործում”) մոտեցման շնորհիվ, մեր նպատակներն իրական են: Մենք հավատում ենք, որ Lexus-ի զարգացումն ու հաջողությունը կախված են դրանից:

ՔԱՅԼ ՄԵԿ՝

ԱՊՐԱՆՔԻ ԴԻԶԱՅՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՄ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՎ ՉԱՓԱՎՈՐԵԼ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ: ՈՒՍՏԻ ՄԵՆՔ ՈՐԴԵԳՐԵՑԻՆՔ "ԿԵՆՍԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ" ՍԿԶԲՈՒՆՔԸ, ՀԱՄԱՁԱՅՆ ՈՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՎԻ Է ԱՌՆՎՈՒՄ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍՊԱՌՈՒՄՆ ՈՒ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ:

Lexus NX ի տեսքը կողքից

Մենք բարձր վերականգնման չափանիշներով նյութերի և հեշտ վերամշակվող մասերի ուսումնասիրման և օգտագործման պիոներներ ենք` վերականգնումն ու վերամշակումը հեշտացնելու համար: Lexus-ի նույնիսկ ամենաաննշան մասերը մշակված են այդ մտքով. վերամշակված բամպերներն օգտագործվում են բեռնախցիկի հարդարման համար, իսկ վերամշակված և կտրատված արևամեկուսիչ կտորն օգտագործվում է որպես լռեցուցիչ` կառավարավահանի հետևում:

Մեքենաների դռների հարդարանքն այժմ պատրաստվում է հիբիսկուսների ընտանիքի անդամ` կենաֆ բույսից, այլ ոչ թե փայտի փշուրներից:

Կենաֆը կլանում է երկուսից հինգ անգամ շատ CO2, քան այլ բույսեր: Այն խառնվում է վերամշակված բամպերների թափոնների հետ` պատրաստելու համար դռան երեսակալներ, որոնք ավելի թեթև են, ձայնամեկուսացված, և չեն օգտագործվում նյութեր, որոնց պատճառով ոչնչացվում են անտառները:

recyclable plastic

ՄԵՆՔ ՄՇԱԿԵԼ ԵՆՔ ՄՇՏԱՊԵՍ ՎԵՐԱՄՇԱԿԵԼԻ ՊԼԱՍՏԻԿ՝ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՈԼՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԲՈԼՈՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

ՔԱՅԼ ԵՐԿՈՒ

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արտադրություն

Lexus-ում մենք համոզված ենք, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը արդյունաբերության ամենակարևոր նպատակներից է: Մենք հավատում ենք, որ էկոլոգիական կայունությունը՝արդյունաբերության և ընդհանուր հասարակության մեր դարի միակ ամենամեծ խնդիրն է: Մեր մոտեցումը տարածվում է ոչ միայն արտադրանքի, այլև գործունեության յուրաքանչյուր ասպեկտի և անձի վրա:

Մենք այն անվանում ենք 360° մոտեցում` բնապահպանության ոլորտում առաջադիմության համար: Մենք ձգտում ենք հասնել արտանետումների և գործունեության ցանկացած փուլում թափոնների զրոյական ցուցանիշների: Մենք վստահ ենք, որ ունեցած ժամանակով և հմտություններով, ինչպես նաև "Կայձեն" (ճապոներեն նշանակում է “անընդհատ կատարելագործում”) մոտեցման շնորհիվ, մեր նպատակներն իրական են: Մենք հավատում ենք, որ Lexus-ի զարգացումն ու հաջողությունը կախված են դրանից:

ՔԱՅԼ ԵՐԵՔ՝

ԼՈԳԻՍՏԻԿԱ

LEXUS-Ի ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱՊԱՏՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ Է ՀՈՒՄՔԻ ՍՏԱՑՈՒՄԻՑ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՍԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱՔՈՒՄԸ, ԵՎ ՄԵՐ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՅԱՆՔՆ ԱՎԱՐՏԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ:

Սակայն մեզ հաջողվեց նվազեցնել մեր լոգիստիկ մղոնները մինչև տարեկան 3,057 մղոն, ինչը թույլ տվեց 1,020 տոննայով նվազեցնել ածխաթթու գազի արտանետումը: Դա հաջողվել է մեր տրանսպորտային ուղիների ավելի մանրակրկիտ նախագծման և մեր բեռնատարների օգտակար բեռնվածության կրկնապատկման շնորհիվ:

Լոգիստիկա

ՔԱՅԼ ՉՈՐՍ՝

ԿՅԱՆՔՆ ԱՎԱՐՏԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ

ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔՆ ԱՊՐԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՐԵԿՏԻՎԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՈՐՈՆԵԼ ՈՒՂԻՆԵՐ` ԹԱՓՈՆՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ, ԿՐԿԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԿՅԱՆՔՆ ԱՊՐԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՎԵՐԱՄՇԱԿԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Lexus-ը լիովին համաձայն է դիրեկտիվի պահանջների հետ և որպես դրա իրագործում` ներկայացրել է այդպիսին որակված բոլոր Lexus մեքենաների ազատ վերադարձման քաղաքականությունը:

Lexus-ում մենք գլոբալ ջանքեր ենք գործադրում` մեր գործողությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազագույնի հասցնելու համար: Իրենց կյանքն ապրած մեքենաների վերականգնման և վերամշակման համար գործընկեր փնտրելիս կարևոր էր, որ նա ցուցադրի ամենաբարձր ստանդարտները և Lexus-ի տերերին մատուցի պատասխանատու, վստահելի և արդյունավետ ծառայություն` իրենց մեքենաները վերջնականապես գործածությունից հանելու համար: