concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՄԵՔԵՆԱՅԻ ՆՈՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ
ՆՍՏԱՏԵՂ

Հեղափոխական Lexus կինետիկ նստատեղի կոնցեպտն իր համաշխարհային դեբյուտն է կատարում 2016թ. Փարիզի ավտոցուցահանդեսում. մանրաթելային ցանցով դրա նորարարական կառուցվածքը վերափոխում է մեքենայի նստատեղի մասին սկզբունքները:

Մարդու ողնաշարը կատարում է գլուխը հաստատուն պահելու ֆունկցիա: Այն հնարավորություն է տալիս կոնքն ու կրծքավանդակը պտտել հակառակ ուղղությամբ՝ կայունացնելով գլխի շարժումները նույնիսկ քայլքի կամ վազքի ժամանակ:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՆՑ

Այդ շարժումը մեքենայի նստատեղերում կրկնօրինակելու համար նստատեղի բարձիկն ու մեջքի թիկնակը նախագծվել են կինետիկ շարժման հնարավորությամբ՝ ըստ ուղևորի քաշի և արտաքին ուժի: Դրա շնորհիվ, պարզապես նստատեղին նստելն օգնում է կայունացնել մեքենայի ընթացքից առաջացող գլխի շարժումները՝ հաստատուն պահելով տեսադաշտը: Այն նվազեցնում է ուղևորների ծանրաբեռնվածությունը՝ հեշտացնելով վարումն ու բարելավելով հարմարավետությունը:

Նստատեղի շրջանակի պաստառումն իրենից ներկայացնում է սարդոստայնի տեսքով ցանց, որի թելերը ճառագայթաձև տարածվում են թիկնակի կենտրոնից: Ցանցը բավականաչափ ճկուն է՝ մարմինը հարմարավետորեն ընդգրկելու համար, որը բաշխում է ծանրաբեռնվածությունը՝ հնարավորություն տալով հանգիստ նստել երկար ժամանակահատվածի ընթացքում:

ՀԱՐՎԱԾԻ ԳԵՐԱԶԱՆՑ ԿԼԱՆՈՒՄ

Թիկնակի կենտրոնը գտնվում է թիակի բարձրության վրա, որն առաջացնում է կրծքավանդակի պտտական շարժում նստատեղի պտտման առանցքի շուրջը: Այն օգնում է կայունացնել գլխի շարժումները և ապահովում է բարձր մակարդակի աջակցություն: Նստատեղի չափն ավելի է փոքրացվել՝ թեթևացնելով մեքենայի ընդհանուր քաշը:

Թիկնակի՝ սարդոստայնի տեսքով ցանցային կառուցվածքի թելերն ստացվել են էկոլոգիապես անվնաս սարդի մետաքսաթելի սինթետիկ նյութերից՝ ի տարբերություն նավթից ստացվող նյութերի: Այս նյութի հիմնական բաղադրիչը պրոտեինն է, որն ստեղծվում է մանրէային ֆերմենտացման միջոցով, ապա վերամշակվում և փոխարկվում է մի նոր նյութի՝ հարվածի կլանման (ամրության) գերազանց առանձնահատկություններով: