concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՄԱՐԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է LC-Ն ԻԲԻՑԱՅՈՒՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ
ՄԱՐԿ ՌՈՆՍՈՆԸ ՆԵՏՈՒՄ Է «ԹՈՂ ԵՔ ՁԵՐ ՀԵՏՔԸ» ԴԻՏՈՂՆԵՐԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ LEXUS-Ի ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ:

Lexus-ը հայտարարել է իր ստեղծագործական համագործակցության մասին երաժշտական պրոդյուսերի, ով արժանացել է համաշխարհային մրցանակների - Մարկ Ռոնսոնի հետ, ում հետ ընկերությունը կներկայացնի նոր LC-ն: Նոր շքեղ ֆլագմանի կուպե Lexus LC-ն պրեմիում դասի բրենդի պատմության մեջ նշանավորվեց նոր դարաշրջան:

Ռոնսոնի հետ համագործակցությունը շարունակում է Lexus ընկերության ձգտումը ստեղծել անմոռանալի տպավորություն երաժշտության, արվեստի և տեխնոլոգիաների բնագավառներում: Դա հաջորդում է 2015 թ. ընկերության և հայտնի հոլիվուդյան դերասանի և պրոդյուսերի Ջուդ Լոուիի ստեղծագործական համագործակցությունից, ՛՛Life RX՛՛ ծրագրի շրջանակներում, երբ ինտերակտիվ բաղկացուցիչի շնորհիվ մասնակիցներից ամեն մեկը իրեն զգում էր շոուի կենտրոնում։

MARK RONSON

Հաջորդ վեց ամսվա ընթացքում «Թող եք ձեր հետքը» նախագիծը բրենդի հաճախորդներին և երկրպագուների կտա հնարավորություն ստանալ անմոռանալի տպավորություն և զվարճալի փորձ:

Խոսելով նախագծի մասին, Մարկ Ռոնսոնն ասել է. «Ես միշտ սիրել եմ աշխատել այն գործընկերների հետ, ովքեր առաջադեմ և եզակի են ոչ միայն ստուդիայում, այ նաև ստուդիաից դուրս: Երբ Lexus-ի դիմեց ինց ու ներկայացրեց իր նախագիծը, և երբ ես տեսա նոր LC-ն, ես զգացի մի հետաքրքիր նորաձևություն: Ինձ գրավեց գաղափարն երաժշտությունով ոգեշնչել և ստեղծել տպավորություն այս շքեղ մեքենայի շուրջ»:

LEXUS LC

Lexus LC կուպեի դիզայնը շատ նման է LF-LC կոնցեպտ մեքենային, ինչի շնորհիվ երկու մոդելներն արժանացել են EyesOn Design Award մրցանակին անկրկնելի դիզայնի համար: LC-ն Lexus մեքենաների զարգացվող մշակույթի անվանական ձևն է, որը ներառում է դիզայներների և ինժեներների ստեղծագործական համագործակցությունը, ինչի շնորհիվ ստեղծվում է տպավորիչ դիզայն ունեցող մեքենա, որը գերազանցում է բոլոր սպասելիքները:

Մեկնաբանելով Lexus ընկերության և Մարկ Ռոնսոնի համագործակցության մասին, Lexus Europe ղեկավար՝ Ալին Ույտտենհովենը ասաց. «Մարկ Ռոնսոնը կուլտային երաժշտական պրոդյուսեր է,ով նաև հայտնի է, որպես սաունդ-պրոդյուսեր և մենք չէինք կարող պատկերացնել ավելի լավ գործընկեր «Թող եք ձեր հետքը» քարոզարշավի համար: LC-ն խորհրդանշում է Lexus-ի նոր փուլի սկիզբը, որի նպատակն է ստեղծել ավելի բարձր սիներգիա դիզայնի և ինժեներիայի միջև: Ում հետ ավելի լավ է համագործակցել, եթե Մարկի հետ չե՝ մի մարդու, ով ունի մեծ ներդրում երաժշտական աշխարհում, շնորհիվ իր անմոռանալի ներկայացումների և հաջող համագործակցությունների»: