concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

LC 500h ԼՅՈՒՔՍ ԴԱՍԻ ՀԻԲՐԻԴ ԿՈՒՊԵ

LC 500h ԼՅՈՒՔՍ ԴԱՍԻ ՀԻԲՐԻԴ ԿՈՒՊԵԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԸ: ՀԱՄԱԼՐՎԱԾ LEXUS-Ի ՀԱՋՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԲԱԶՄԱՍՏԻՃԱՆ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Մենք ապագային ուղղված մեկ այլ հսկայական առաջընթաց քայլ ենք կատարում: 2016թ. Ժնևի ավտոցուցահանդեսում Lexus-ը մեկ անգամ ևս կզարմացնի աշխարհին՝ ներկայացնելով լիովին նոր LC լյուքս կուպեի հիբրիդ տարբերակը: Դրա գրավիչ ողորկ արտաքինը ներսից զինված է բազմաթիվ տպավորիչ տարրերով: LC 500h-ը համալրված է մեր հաջորդ սերնդի հիբրիդային շարժիչով՝ Lexus-ի Բազմաստիճան հիբրիդային համակարգով, որն ընդունակ է ապահովելու ուշագրավ արտադրողականություն՝ վառելիքի զգալի խնայողությամբ:

Աշխարհն առաջին անգամ հնարավորություն ունեցավ տեսնելու LC-ին 2016թ. Հյուսիս-ամերիկյան միջազգային ավտոցուցահանդեսի ժամանակ (NAIAS): Իր դիտարժան ոճով, շնչակտուր արտադրողականությամբ և մանրակրկիտ վարպետությամբ՝ այն անմիջապես դարձավ մեր առաջատար մոդելներից մեկը:

LF-FC ԿՈՆՑԵՊՏ ՄԵՔԵՆԱ

LF-FC ԿՈՆՑԵՊՏ ՄԵՔԵՆԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐԸ

Ապշեցուցիչ LF-FC կոնցեպտ մեքենան կցուցադրվի նաև 2016թ. Ժնևի ավտոցուցահանդեսում: Ապագայի տեսլականով այս նոր մեքենան եզակի պատկերացումներ է տրամադրում մեր ապագա մեքենաների դիզայնի ու տեխնոլոգիայի ուղղվածության մասին: 2015թ. Տոկիոյի մեքենաների ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացված LF-FC-ը զինված է վառելիքային էլեմենտով բարձրարդյունավետ նորարարական համակարգով:

Այն նաև համալրված է ուղևորի ու մեքենայի միջև փոխգործակցության առանց հպման համակարգով, ինչպես նաև ավտոմատացված վարման տեխնոլոգիաներով: Այն ոչ այլ ինչ է, եթե ոչ հայացք դեպի մեքենաշինության ապագա:

ԴԻՏԵՔ LEXUS-Ի
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ