concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

LEXUS LC-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ

LC On Tour

Այս տարվա սկզբին Դետրոյտի և Ժնևի ավտոցուցահանդեսներում Lexus լյուքս կուպեի՝ LC-ի խանդավառ ընդունելությունից հետո ավտոմեքենան գալիք վեց ամիսների ընթացքում կշրջագայի Եվրոպայով մեկ՝ իր ողջ գրավչությամբ ներկայանալու մեքենաների երկրպագուներին ու հավանական գնորդներին՝ մինչ վաճառքի մեկնարկը 2017թ.-ի գարնանը:

Ծրագրում նախատեսված է միջոցառումների և իրադարձությունների մի ողջ շարք եվրոպական 25 խոշոր քաղաքներում՝ ընդգրկելով ավելի քան տաս հազար կիլոմետր տարածություն:

Lexus սպորտային կուպեի առաջին նպատակակետը կլինի Մադրիդը, որտեղ այսօրվա բացառիկ VIP արարողության ընթացքում, կներկայացվի LC-ի V8 շարժիչի ձայնային սիմֆոնիան: Սկսած մայիսի 10-ից՝ մեքենան կցուցադրվի Մադրիդի ավտոցուցահանդեսում:

Մադրիդից հետո LC-ը կանգ կառնի Ամստերդամում, որտեղ մայիսի 18-ի «Զգացմունքները շարժման մեջ» միջոցառման ընթացքում հատուկ հրավիրված հյուրերն ականատես կլինեն անսպասելի ու հետաքրքրաշարժ իրադարձությունների և միջոցառումների:

Մայիսի վերջին Գերմանիայում ավտոմեքենան կմասնակցի Նյուրբուրգրինգի 24-ժամանոց հանրահայտ մրցավազքի նախնական կարճատև մրցարշավին[1] , որից հետո կդառնա երկրի տարբեր մասերում գտնվող հանրահայտ հուշարձանների առջև անցկացվող լուսանկարչական մրցույթի աստղը:

Հունիսի երկրորդ կեսին LC-ը ներկա կգտնվի Միացյալ Թագավորության ողջ տարածքում կազմակերպվելիք մի շարք հետաքրքրաշարժ իրադարձությունների, որոնցից առաջինը Գուդվուդի հայտնի արագության փառատոնն է, որի ընթացքում մեքենան կհաղթահարի մի քանի բարձունքներ:

Հետևեք նորություններին՝ շրջագայության մասին նոր տեղեկություններ ստանալու համար:

Lexus-ի LC առաջատար կուպեն կթողարկվի 2017թ. գարնանը երկու շարժիչային տարբերակներով՝ 3.5լ, V6 բենզինային շարժիչով լիահիբրիդ LC 500h-ը, որում տեղադրված է լիովին նոր բազմաստիճան հիբրիդային համակարգը՝ ուղիղ արձագանքման համար: LC 500-ը զինված կլինի 5.0լ, V8 բենզինային շարժիչով՝ համալրված նոր մշակված 10 արագությամբ ինքնաշխատ փոխանցատուփով, որն առաջինն է լյուքս դասի ավտոմեքենայում: LC-ը կլինի լիովին նոր GA-L հարթակով համալրված առաջին մոդելը, որը կապահովի ավելի սրընթաց ու կատարելագործված վարում:


* Նախնական մրցավազքը մեկ փուլով ցուցադրական վազք է, որին կարող են միանալ 24-ժամանոց մրցավազքին մասնակցող բոլոր ավտոարտադրողները: Այն անց է կացվում հիմնական մրցավազքից առաջ: