concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

SENSE-WEAR ՆԱԽԱԳԻԾԸ ՃԱՆԱՉՎԵՑ 2015 Թ. «LEXUS DESIGN AWARD» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂԸ

2015 LexusDesignAward winner teaser

LEXUS-Ը ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԷՄԱՆՈՒԵԼԱ ԿՈՐՏԻԻ ԵՎ ԻՎԱՆ ՊԱՐԱՏԻԻ (ԽՈՒՄԲ` ՔԱՐԱՎԱՆ) SENSE-WEAR ՀԱԳՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2015 Թ. LEXUS DESIGN AWARD ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ:

LEXUS-ը հպարտության հայտարարում է, որ Էմանուելա Կորտիի և Իվան Պարատիի (խումբ` Քարավան) “Sense-Wear” աշխատանքը ճանաչվել է 2015 թ. Lexus Design Award մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր: Մրցանակը հաղթողին է հանձնվել Միլանի դիզայնի շաբաթվա շրջանակներում՝ Lexus-ի տաղավարում այսօր անցկացված արարողության ժամանակ՝Lexus International-ի նախագահ Տոկուո Ֆուկուիչիի կողմից:

«Sense-Wear»-ը հագուստների ու պիտույքների հավաքածուն մշակված է՝ զգացական ընկալումները կատարելագործելու համար: Որոշ տարրեր նպաստում են ֆիզիկական զգացողությունների բթացմանը, իսկ մյուսները` դրանց սրմանը` կրողներին հնարավորություն տալով զգացական աշխարհն ընկալելու նոր տեսանկյունից: Միլանում Lexus-ի տաղավարում ցուցադրելիք նախատիպի մշակման ժամանակ դիզայներներին ուղղորդում էր Ռոբին Հանիկեն:

Հաղթողները` Էմանուելա Կորտին և Իվան Պարատին, նշում են. «Մենք շատ ուրախ ենք այս մրցանակին արժանանալու համար: Որոշեցինք մասնակցել այս մրցույթին, որովհետև մեզ առանձնապես դուր եկավ դրա թեման` Զգացմունքները: Բավականին շատ ուսումնասիրություններ արեցինք և բազմաթիվ գաղափարներ ծագեցին, որոնք կարող էին առաջնորդել նոր դիզայներական մտահղացումների: Ի վերջո ընտրեցինք հետևյալ նախագիծը` հագուստ, որը կօգնի բարելավել մարդկանց, և հատկապես հատուկ կարիքներ ունեցողների, կյանքը: Մենք այցելեցինք մասնագիտացված հաստատություններ, կիսվեցինք մեր մտահղացումներով բժիշկների հետ և նրանց կարծիքները ներառեցինք մեր նախագծի մեջ: Այժմ, ըստ էության, զգում ենք, որ նման հագուստը կարող է շատ մարդկանց համար օգտակար լինել: Մեր առօրյա կյանքում հաճախ բախվում ենք սթրեսային իրադրությունների, և այդ պատճառով կցանկանայինք մեր շուրջն ինչ-որ տիպի «ապաստան» ստեղծել: Այս մրցանակը մեր գաղափարներն ավելի զարգացնելու համար մեծ հնարավորություններ է տալիս և, հուսով ենք, ապագայում կկարողանանք օգնել մարդկանց»: