concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

ԼԻՈՎԻՆ ՆՈՐ RX-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

RX New York MS

LEXUS-Ը ԿՐԿԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ Է ԱՌԱՋԱԴՐՈՒՄ ԼՅՈՒՔՍ ԴԱՍԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՄԵՆԱԳՆԱՑՆԵՐԻ ՀԱՏՎԱԾԻՆ` ԻՐ ՉՈՐՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ RX-ՈՎ

Որպես ամենավաճառվող մոդել բրենդի 26-ամյա պատմության ընթացքում, որի վաճառքը կազմել է ավելի քան 2.1 միլիոն միավոր, RX մոդելները եղել են Lexus-ի երբևէ վաճառված յուրաքանչյուր տաս ավտոմեքենաներից երեքը: Նոր մոդելի նպատակն է շարունակել այդ միտումը` առաջարկելով լիովին վերափոխված շքեղ ներքին հարդարանք` թափքի նոր, ուշագրավ արտաքին ոճի կերտվածքում:

Նոր համարձակ և հրապուրիչ տեսք

Այն, որ նոր RX-ի արտաքին տեսքը իր վճռական ու հզոր խոսքն է ասում, ակնհայտ է առաջին հայացքից: Առջևի մասը ներկայացնում է լիովին նոր դիմային արտահայտություն, որն ընդգծվում է ավելի համարձակ ճակատային ցանցով` քրոմապատ եզրով և եռակի L-աձև LED լուսարձակներով: Նորովի նախագծված հակամառախուղային լամպերի հետ մեկտեղ` այն RX-ին հաղորդում է նրբագեղ, սակայն ֆուտուրիստական շունչ: Դիմացի անվածածկոցների մկանոտ ու ամուր տեսքն ընդգծում է մեքենայի սպորտային ուղղվածությունը:

Ետնամասին սրընթաց տեսք է տրվել, որում ընդգծվում է ժայռային ամրությամբ կայունության զգացումը` համալրված նոր L-աձև հետևի լուսարձակներով, որոնք շրջապատում են մեքենայի կողային մասերը` լուսավորված ժամանակ ստեղծելով ավելի լայն և հեղինակավոր արտահայտություն: Երբ դրանք միացված են, կողային մասով լույսի պայծառ ցոլք է տարածվում թափքից դեպի ետևի դուռը, որն առաջին անգամ է օգտագործվում Lexus-ի կողմից:

RX-ի ներսի սրահը հարմարավետ է և շքեղ` դիրքափոխված հարդարանքի տարրերով, որոնք ներկայացնում են դասի բարձր մակարդակը, և հատուկ կառուցված, լազերային հատմամբ փայտյա զարդարանքներով բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են շքեղության լրացուցիչ չափաքանակ: Մեծ heads-up ցուցադրիչը (HUD) զբաղեցնում է կենտրոնական տարածքը, իսկ տեղեկությունների ցուցադրման հատվածը` 12.3 դյույմ մոնիտորով, առանձնացվել է հիմնական գործողությունների տարածքից:

Կապոտի տակ` սահուն, հզոր և արդյունավետ շարժիչներ

Նոր RX-ը կունենա 300 ձիաուժ ապահովմանն ուղղված՝ կատարելագործված և ավելի հզոր 3,5 լիտր բենզինային V6 շարժիչ, 8 արագությամբ ինքնաշխատ փոխանցման տուփ, և կներկայանա որպես լիահիբրիդ մոդել:

Բոլոր RX-ի շարժիչները կարգաբերվել են` վառելիքի բարձր խնայողություն և ածխածնի ցածր արտանետումներ ապահովելու համար:

Ավելի լավ կառավարում և կայունություն

Լիովին նոր RX-ը նախագծվել է այնպես, որ ապահովի մեքենային վայել արդյունավետ կառավարում: Թափքն ամբողջությամբ ամրացվել է` ավելի բարձր կայունություն և շրջադարձերի վրա ավելի լավ կառավարում ապահովելու համար: Մեքենայի թափքի կառուցվածքին հաղորդվել է լրացուցիչ ամրություն` նշանակալիորեն բարելավելով դրա կառավարման արձագանքը և մեկուսացնելով շարժիչի ու ճանապարհային աղմուկի ներթափանցումը սրահ: Այն զինված է նաև Մեքենայի դինամիկայի ինտեգրված կառավարման համակարգով (VDIM), որը նախատեսված է հավանական վտանգավոր իրավիճակները բացահայտելու և ավտոմատ ու հաճախակի աննկատ կարգաբերումներ կատարելու համար, որպեսզի մեքենայի կայուն կառավարումը պահպանվի անկյունադարձեր մտնելիս ու ելնելիս: Ավելին, Լիաքարշակ համակարգը բարելավում է RX-ի վարման արտադրողականությունը և կայունությունը` հավասարապես չոր և թաց մակերևույթների վրա: