concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ԼԻՈՎԻՆ ՆՈՐ LEXUS LS 500h-Ի
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱ

ԴԻՏԵԼ LS 500h-Ի ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

ԴԻՏԵԼ ՄԱՄԼՈՒ-ԱՍՈՒԼԻՍԸ ԺՆԵՎԻ ԱՎՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՈՒԺԱՍԱՐՔԸ 3,5լ V6 Dual VVT-i ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՈՎ

Ամբողջական հիբրիդային ուժասարքը 3,5լ V6 Dual VVT-i բենզինային շարժիչով LS 500h-ի Lexus բազմափուլ հիբրիդային համակարգը միավորում է 3,5 լ V6 Dual VVT-i շարժիչը 2 էլեկտրական շարժիչների հետ՝ միասին արտադրողականությունը հասցնելով of 354 ձ/ու DIN / 264կվ:

Շարժիչը օպտիմալ օգտագործում է Dual VVT-i գազի բաշխման ինտելեկտուալ կառավարման համակարգը՝ փոխելով փուլերը կախված վարման պայմաններից, որն օգնում է պահպանել ճկուն թեքվելու կարողություն շարժիչի բոլոր արագությունների ժամանակ:

Շփման կորուստները նվազեցնելու, համապատասխանաբար շարժիչի արտադրողականությունն ավելացնելու համար օգտագործվում են նեղ և թեթև փականներ, միառժամանակ D-4S-ի ուղղակի ներարկումը օգնում է ստեղծել վառելիքի այրման համար օպտիմալ պայմաններ, ինչն էլ խնայում է վառելիքը:

LEXUS -Ի ԲԱԶՄԱՍՏԻՃԱՆ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր LS 500h հագեցված է բազմաստիճան հիրիդային համակարգով՝ մի հեղափոխական տեխնոլոգիայով, որը փոխակերպում է հիբրիգային համակարգի բնութագրերը:

Բազմաստիճան հիբրիդային համակարգում ավանդական հիբրիդային շարժակի տարրերը, այդ թվում՝ 3.5 լ Dual VVT-i V6 բենզինային շարժիչն ու հզոր էլեկտրական շարժիչը համատեղում են չորս աստիճան արագության փոխանցման տուփի հետ, ինչի շնորհիվ ձեռք է բերվում ուղիղ կապ գազի ոտնակի և մեքենայի արագացումի+ միջև, ինչը դառնում է ավեի նկատելի, երբ մեքենան շարժվում է:

Սովորական հիբրիդային մեքենայի ներքին այրման շարժիչի հզորությունը ավելանում է էլեկտրոշարժիչի օգնությամբ ռեդուկտորի միջոցով, սակայն նոր բազմափուլ հիբրիդային համակարգով V6 շարժիչի հզորությունը և հիբրիդային համակարգի մարտկոցը հզորացվել են չորս փուլից բաղկացած անցումային սարքի միջոցով, որը թույլ է տալիս զարգացնել ավելի մեծ հզորություն տեղից շարժվելու ժամանակ՝ 0-ից 100կմ/ժ 5,4 վայրկյանում: Բարձր կրուիզ արագությունը այժմ հասանելի է ավելի ցածր շարժիչի արագության ժամանակ և LS 500h-ը՝ բենզինային շարժիչը անջատած, կարողանում է զարգացնել ավելի բարձր արագություններ ՝ մինչև 140 կմ/ժ:

Բազմաստիճան փոխանցման սարքը տեղադրված է անմիջապես ուժի բաշխման սարքից հետո՝ շարժիչի լօսեռի առանցքի վրա: Չնայած սարքն ունի 4 արագություն, փոխանցման միջակայքի իմիտացիոն անջատումը ստեղծում է 10 հաղորդման տուփի վարման տպավորություն: :

Արագության ավելացման հետ զուգընթաց շարժիչի պտույտների հաճախականությունը ավելանում է գծային մեթոդով և անընդհատ՝ առանց «Ռեզինե ժապավենի»: 10-րդ փոխանցման ժամանակ CVT-ին ապահովում է բարձր կրուիզ արագություն ավելի ցածր պտույտների, շարժիչի հանգիստ, հարթ և էկոնոմ աշխատանքի համար

Փոխանցման տուփը նույնպես կատարելագործվել է բարելավված փոխանցման համակարգի օգտագործման արդյունքում, որոնք օգտագործվում են սովորական ավտոմատ փոխանցման համակարգերում: Այն թույլ է տալիս կատարել փոխանցման խելացի ընտրություն կախված վարման պայմանների և վարորդի տված ցուցմունքներից`իջնելից կամ վերև բարձրանալիս: Համակարգում ներառված է նաև «Վարորդի ուղղում» DMI:

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻԹԻՈՒՄ-ԻՈՆԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑ

Նոր LS 500h-ը հագեցած է հիբրիդային համակարգի կոմպակտ և թեթև լիթիում- իոնային մարտկոցով: Այն 20%-ով ավելի փոքր է հիբրիդային նիկել-մետաղական մոդելը, որն այժմ օգտագործվում է Lexus LS-ում, մինչդեռ օժտված է էներգիայի ավելի մեծ խտությամբ: Այն թույլ է տվել մեծացնել ուղեբեռի ծավալը 25 լիտրով (ԼՍ 600հ-ի համեմատ):

Բացի այդ լիթիում-իոնային մարտկոցը ավելի թեթև է, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել մեքենայի ընդհանուր քաշը և մեծացնել վառելիքի խնայողությունը, նվազեցնել մեքենայի ընդհանուր քաշը և մեծացնել վառելիքի խնայողությունը, նվազեցնել արտանետումները և բարելավվել հավասարակշռությունը:

Սա Lexus-ի հիբրիդային համակարգի առանձին կառուցվածքով առաջին մարտկոցն է, որտեղ լարման տարրերի վերահսկման գործառույթը առանձնացված է ECU մարտկոցից: Այն թույլ է տալիս արդյունավետ օգտագործել մարտկոցի նախկինում դատարկ մնացող տարածությունը, որտեղ հիմա տեղակայված են լարեր, մարտկոցի սառեցման համակարգը, ինչը նվազեցնում է սարքի ընդհանուր չափսերը: Սառեցման համակարգը դարձել է ավելի հզոր և բարակ չափսով:

ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԵՎ ՇՔԵՂ ԻՆՏԵՐԻԵՐ

Սրահում աչքի է ընկնում նոր սենսորային մուլթիմեդիա համակարգը, որը կառավարվում է Remote Touch ջոյսթիկով, և որը բացի ժամանակակից դիզայնից ապահովում է գերազանց էրգոնոմիկա: Մարդու և մեքենայի համակարգերի ինտուիտիվ փոխազդեցության գաղափարը արտահայտվում է տվյալ ինտերֆեյսի դիզայնի մեջ:

ՏԱԿՈՒՄԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Տակումի վարպետությունը հայտնի է իր որակով, ճշգրտությունով և անբասիրությունով: Վարպետները մանրակրկիտ ստուգում են, որպեսզի որակը համապատասխանի մեր մրցանակակիր բարձր ստանդարտներին:

Նոր LS-ն առանձնանում է իր բացառիկ էսթետիկայով ու անբասիր որակով. հիասքանչ մշակված կաշի, նրբագեղ փայտյա ներդիրներ, անթերի լաքաներկային ծածկույթ, որի փայլն ավելի վառ է և կայուն, քան ցանկացած այլ սեդանում:

ՈԳԵՇՆՉՈՒՄ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ

Դռների վահանակների վրա ձեռքով ստեղծված ծալերը հիշեցնում են օրիգամի՝ ճապոնական դեկորատիվ-կիրառական արվեստ, հին արվեստ՝ ստեղծել թղթից առարկաներ։ Սկզբից փորձառու արհեստավորը ստեղծել է դռների վահանակները թղթից: Էլեգանտ ու նրբագեղ ծալերը արտացոլում են "L" (Lexus) դիզայնը, ստեղծելով տարբեր էֆեկտներ ցերեկային և արհեստական լույսերի տակ:

Ներքին հարդարանքի վահանակները ստեղծելու ժամանակ նպատակ է դրվել արտահայտել ՛՛Time in Design՛՛ փիլիսոփայությունը: Ներշնչված Շիմամոկու փայտյա զարդանախշերով՝ մեքենայում կարելի է տեսնել նոր ձևեր, որոնք համադրում են բնական փայտի աշխատանքի արտիստիկ համակցությունը և ճապոնական շերտատված փայտի կատարելագործված կիրառումը, ինչպես նաև լազերային հատման արտադրական տեխնոլոգիաները: Նոր նախշերը ստեղծված են առաջադեմ արտադրական տեխնոլոգիաների շնորհիվ և վերջիններս անցնում են տարբեր տեսակի գեղարվեստական մշակումներ, օրինակ՝ ողորկում, որը կատարում են Ճապոնիայի Տակումի վարպետները:

4-ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏՈՒՓ

Բազմաստիճան հիբրիդային համակարգում ավանդական հիբրիդային շարժակի տարրերը, այդ թվում՝ 3.5 լ Dual VVT-i V6 բենզինային շարժիչն ու հզոր էլեկտրական շարժիչը համատեղում են 4-աստիճան արագության փոխանցման տուփի հետ, ինչի շնորհիվ ձեռք է բերվում ուղիղ կապ գազի ոտնակի և մեքենայի արագացումի+ միջև, ինչը դառնում է ավեի նկատելի, երբ մեքենան շարժվում է:

Չնայած նրան, որ համակարգը միեւնույն ժամանակ հագեցված է վարիատորով և 4-աստիճան արագության փոխանցման տուփով, երկու փոխանցման տուփերի համակցությունը թույլ է տալիս նմանակել 10-աստիճան արագության փոխանցման տուփը, ինչը ցուցադրեց 3.5 լ V6 բենզինային շարժիչով LS 500-ը:

ԼԻՈՎԻՆ ՆՈՐ 2018 LS.
LEXUS-Ը ՎԵՐԱՓՈԽՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐ ՍԵԴԱՆԻ
ՄԱՍԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ

ՆՈՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ՝ ԿՈՒՊԵԱՆՄԱՆ ՈՒՐՎԱԳԾՈՎ,
ՍԱԿԱՅՆ ԱԶԴԵՑԻԿ ՍԵԴԱՆԻ ԸՆԴԱՐՁԱԿՈՒԹՅԱՄԲ

Ամենայն հավանականությամբ, ոչ մի ավտոմեքենա իր թողարկման ժամանակ այդքան արմատապես չի վերափոխել իր կարգը, որքան առաջին Lexus LS-ը՝ 28 տարի առաջ լյուքս բրենդի սկզբնավորումից ի վեր: 1990թ.-ին LS 400-ը դարձավ առաջին լյուքս շրջադարձային մեքենան, որը նվաճեց քննադատների գովասանքը և զարմացրեց հաճախորդներին՝ սահմանելով նոր չափանիշներ հարմարավետության, շարժիչի արտադրողականության և սահունության, անաղմուկության, կառուցման որակի, մանրամասների նկատմամբ ուշադրության և կառավարելիության առումներով: Բրենդը շարունակեց այդ բեկումնային մեքենայի ավանդույթները՝ հաճախորդների սպասարկման ու բավարարվածության նոր չափանիշներ սահմանելով և պահպանելով:

Այժմ Lexus-ը պատրաստվում է կրկնել պատմությունը՝ 2018թ.-ին լիովին նոր, հինգերորդ սերնդի LS առաջատար սեդանի թողարկմամբ, որը ներկայացվեց 2017թ. Հյուսիսային Ամերիկայի միջազգային ավտոցուցահանդեսում: Ներսից ու դրսից նոր LS-ն արտացոլում է հզոր, տիպիկ ճապոնական բրենդային ոճ և շքեղ մոտեցումներ: LS-ը նախագծվել է բրենդի ամենավերջին համաշխարհային քաղաքացին դառնալու համար՝ հասանելի մոտ 90 երկրներում:

ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ, ԱՎԵԼԻ ՑԱԾՐ,
ԱՎԵԼԻ ԼԱՅՆ՝ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ

Ավելի երկար և ցածր, քան իր նախորդ սեդանը՝ լիովին նոր LS-ը ներկայանում է կուպեանման ուրվագծով ապշեցուցիչ համարձակ դիզայնով՝ ընդգծված Lexus-ի նոր դիզայնի լեզվով: Վարորդի վրա կենտրոնացած նոր արտադրողականության հիմքը LS-ի կառուցումն է ընկերության՝ լյուքս մեքենաների համար նախատեսված լիովին նոր գլոբալ ինժեներիայի (GA–L) սկզբունքներով: Պրեմիում հետնաքարշակ վարման այս պլատֆորմը՝ նոր ուշագրավ Lexus LC 500 կուպեում կիրառված պլատֆորմի կատարելագործված տարբերակը, կտրամադրի ավելի դինամիկ ճանապարհային արտադրողականություն՝ առավելացնելով Lexus-ի հանրահայտ հարմարավետությունը:

Առաջին Lexus LS-ը գովեստի արժանացավ այն բանի համար, որ կանխատեսեց լյուքս մեքենաների հաճախորդների ակնկալիքները, և պարզապես չընդլայնեց այդ ժամանակի լյուքս ավտոմեքենաների ճանաչված ընկերությունների կողմից առաջարկած հնարավորությունները: Նույն ոգով՝ 2018 LS սեդանի ընդարձակ սրահը, եզակի հատկությունները և երևակայական տեխնոլոգիան մեկ անգամ ևս կզարմացնեն հաճախորդին՝ վերասահմանելով համաշխարհային առաջատար սեդանի մասին ակնկալիքները: «Մենք նախկինում երբևէ չլսված նպատակակետեր ենք դրել մեր առջև և վճռականորեն առաջ շարժվել դեպի այդ ամբիցիոզ նպատակների իրականացումը», - նշում է LS-ի գլխավոր ինժեներ Ասահին: «Այն հաճախորդները, որոնք կցանկանան ձեռք բերել Lexus առաջատար մեքենան,իրենց ամենօրյա կյանքում արդեն իսկ շրջապատված են շքեղությամբ. նախևառաջ, նրանք իսկական որակը գնահատելու համար սուր աչք ունեն: Նրանց հնարավոր չի լինի զարմացնել սովորական պրեմիում արտադրանքով»:

ՎԵՐԱԾՆՎԱԾ ԱՌԱՋԱՏԱՐ

Ինչպես առաջին LS-ով սկիզբ դրվեց Lexus բրենդին, այնպես էլ լիովին նոր 2018 LS-ը շարունակում է բրենդի առավել դինամիկ առաջընթացը: LS սեդանների յուրաքանչյուր սերունդ մինչև ներկայիս թողարկումը իր ուրույն ձևով զարգացրել է շքեղությունը, վարպետությունը, արտադրողականությունը և անվտանգությունը, իսկ վերջին տարբերակը ներկայացնում է նաև շատ ավելի զգացմունքային դիզայն և գրավիչ ճանապարհային արտադրողականություն:

Լիովին նոր LS-ի համար Lexus-ը որդեգրել է զրոյից սկսելու մոտեցումը՝ վերաիմաստավորելով, թե ինչպիսին պետք է լինի առաջատար սեդանը, կարծես թե լիովին վերստեղծելով բրենդը: Նպատակը Lexus-ի մինչ այժմ ունեցած ձեռքբերումների կատարելագործումը չէր, այլ լյուքս մեքենաների համաշխարհային հաճախորդների ակնկալիքները գերազանցելը:

Բոլոր LS մոդելների հիմքում շարունակում է մնալ Omotenashi-ն՝ ճապոնական հյուրընկալության գաղափարը: Լյուքս դասի ավտոմեքենայի դեպքում՝ այն նշանակում է հոգածություն վարորդի և ուղևորների նկատմամբ, նրանց կարիքների կանխատեսում, նրանց հարմարավետության ապահովում և վտանգներից պաշտպանում:

ՄԵՔԵՆԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ

Առավել, քան երբևէ, լյուքս սեդանների վարորդները պահանջում են ավելի բարձր կառավարման ճկունություն և արտադրողականություն՝ առանց հարմարավետության հարցում զիջումների գնալու: Ավտոմեքենայում այդ հավասարակշռությունն ապահովելը ամենադժվար խնդիրներից մեկն է, սակայն Lexus-ի՝ լյուքս մեքենաների համար նախատեսված նոր գլոբալ ինժեներիան (GA–L) հաղթահարում է այդ խնդիրը: Նոր պլատֆորմն առաջին անգամ օգտագործվել է LC 500 կուպեում, իսկ այժմ, ավելի երկար անվային բազայով՝ այն հիմք է ծառայում նոր LS-ի համար: Ծանրության կենտրոնի բարձրությունն ու կշռի բաշխումը կատարելագործելու համար նոր LS-ն առաջարկվում է միայն որպես երկար անվային բազայով մոդել՝ լայն և ցածր կառուցվածքով:

GA-L հարթակը Lexus-ի պատմության մեջ ամենաամուրն է, որը հնարավոր է դարձնում դրա բարելավված կառավարումը, վարման սահունությունն ու սրահի անաղմուկությունը։ 3125 մմ անվային բազան 35 մմ-ով ավելի երկար է ներկա LS երկար անվային բազայով մոդելից։

Նոր LS-ում արտասովոր վարում և կառավարման հավասարակշռություն է ապահովում վերջին սերնդի թափքի կառավարման տեխնոլոգիան, որը հայտնի է որպես Մեքենայի դինամիկայի ինտեգրված կառավարման համակարգ (VDIM)։ Այս համակարգն իրականացնում է մեքենայի բոլոր ենթահամակարգերի համատեղ կառավարումը՝ արգելակում, ղեկակառավարում, շարժիչի համակարգ և կախոց՝ հիմնական երկայնական, կողմնային և ուղղաձիգ շարժումները, ինչպես նաև ուղղաձիգ առանցքի շուրջ շրջադարձը, կողային ու երկայնակի ճոճքը կառավարելու համար։ Այդ շարժումների օպտիմալ կառավարումն օգնում է ապահովել վարման բացառիկ հարմարավետություն, կատարելագործված քաշում, անվտանգություն և կառավարման ճկունություն։ Կառավարումը բարելավվում է նաև կայունության ակտիվ ստաբիլիզատորների և Lexus դինամիկ կառավարման (LDH) համակարգի շնորհիվ՝ հետևի ու առջևի անիվներով անկախ կառավարմամբ։ VDIM-ը նպաստում է մեքենայի կայունությանը, երբ այն անցնում է միակցման համար ոչ միատարր ճանապարհային մակերեսի վրայով, ինչպես օրինակ՝ չոր գետին և սառույց։

Նոր LS-ը ստեղծելու համար ինժեներներն օգտագործել են թեթև նյութեր, այդ թվում՝ բացարձակ հարվածակայուն նրբաթերթ պողպատ և ալյումին՝ ներկա LS-ի պլատֆորմի և թափքի կշռից ավելի քան 90 կգ պակասեցնելու համար։ Այս կրճատումները՝ նոր V6 շարժիչի աշխատանքի և թափքի կատարելագործված ամրության հետ մեկտեղ, առավել դինամիկ վարման հնարավորություն են տալիս:

Վարման արտադրողականության համար մեծ նշանակություն ունեցող նոր պլատֆորմն իջեցրել է մեքենայի ծանրության կենտրոնը՝ դրա զանգվածի մեծ մասը, ներառյալ շարժիչը և ուղևորների հատվածը, տեղադրելով թափքի առավել կենտրոնացված և ցածր դիրքում՝ ծանրության կենտրոնը բարելավելու նպատակով: Շարժիչի բաժանմունքի հատուկ ձգաձողերը, առջևի ու հետևի կախոցի ալյումինե հենարանները և այլ դետալներ նպաստում են թափքի հիմնական կառույցների ամրությանը:

LS-ը կախոցի արտակարգ համակարգի ավանդույթներ ունի, սակայն Lexus-ն այս ոլորտում նույնպես նոր ձեռքբերումների հնարավորություններ տեսավ: Օրինակ` բազմալծակ կախոցն օգտագործում է երկակի գնդաձև հոդակապեր վերին և ստորին կառավարման լծակների վրա՝ օգնելով վերահսկել ամենաաննշան շարժումները՝ պայմանավորված վարման ձևով և ճանապարհային պայմաններով: Բացի բեռնվածությունը բաշխելուց, երկակի գնդաձև հոդակապերով կառուցվածքն օգնում է օպտիմալացնել կախոցի երկրաչափությունը՝ առավելացնելով անիվների կառավարումն ու ապահովելով ղեկի ավելի ճշգրիտ արձագանքում՝ բարելավված նախնական մեկնարկով: Անզսպանակ կշիռը նվազեցնելու և դրա միջոցով ճկունությանն ու հարմարավետությանը նպաստելու համար կախոցի համակարգում մեծ չափով օգտագործվել է ալյումին:

LS-Ի ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ՍԱՀՈՒՆՈՒԹՅՈՒՆ. ԵՐԿԱԿԻ ՏՈՒՐԲՈ V6 ԵՎ
10 ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏՈՒՓ

Բարձր մակարդակի հզորությունն ու վառելիքի արտակարգ խնայողությունը համատեղելու համար Lexus-ը նախագծել է լիովին նոր 3.5 լիտր V6 շարժիչ՝ հատուկ նոր LS-ի համար, իսկ լիովին նոր երկակի տուրբոները մշակվել են ընկերության F1 տեխնոլոգիայի միջոցով: LS-ում տեղադրված այս նոր շարժիչը ցույց է տալիս Lexus-ի կողմից որդեգրված առավել դինամիկ մոտեցումը, որով առաջարկվում է V8 մակարդակի հզորություն՝ առանց զիջումների գնալու վառելիքի խնայողության հարցում. և այդ ամենը համադրված աղմուկի և տատանումների նվազեցման հետ: Նոր LS-ի շարժիչը տրամադրում է այնպիսի հզորություն, որը հնարավոր է ակնկալել առաջատար սեդանից. 310 կՎտ / 415 ձիաուժ և 600 Նմ ոլորող մոմենտ՝ նշանակալի ձեռքբերումներ ներկա LS մոդելի V8 շարժիչի համեմատությամբ: Երկար ընթացքը և մխոցի տրամագծի ու ընթացքի օպտիմալացված հարաբերակցությունը նպաստում են բարձրարագ այրմանը և երկակի տուրբոների արդյունավետությանը, որն ապահովում է LS-ի արագության զարգացումը 0-100կմ/ժ՝ 4.5 վայրկյանում (AWD, լիաքարշակ):

Թերևս առավել կարևոր է այն, թե ինչպես է Lexus-ը կարգաբերել շարժիչը և փոխանցման տուփը՝ տրամադրելու ակնթարթային արագացում և ոլորող մոմենտի կայուն աճ մինչև շարժիչի սահմանագիծ:

Շարժիչի գլանի բլոկի աստիճանական տիպի կառուցվածքը վերանախագծված շարժիչի հեծանները, էլեկտրական կարգավորման կափույրները և բազմաթիվ այլ հատկություններ ապահովում են շարժիչի զգալի սահունությունը` Lexus-ի բնորոշ առանձնահատկությունը: Վարորդը կկարողանա իր նպատակներին հարմարեցնել շարժիչի արձագանքը և զգացողությունը՝ ընտրելով Normal, Sport և Sport+ ռեժիմների միջև, իսկ սպորտային վարման զգացողություններն ուժեղացնելու համար կլսվի արտանետման համակարգի տպավորիչ ձայնը:

10 արագությամբ առաջին ինքնաշխատ փոխանցման տուփը լյուքս դասի սեդանում, որի դեբյուտն արվել է Lexus LC 500-ում, օգտագործվել է նաև նոր LS առաջատար սեդանում: Այն ոլորող մոմենտի փոխարկիչով ինքնաշխատ տուփ է, սակայն դրա փոխանցման արագությունները հասնում են երկակի կցորդմամբ փոխանցատուփի արագությանը: Իրար մոտիկ տեղադրված տաս արագության փոխանցիչների լայն թողանցման շերտը լավագույն լուծում է առաջարկում վարման բոլոր ձևերի դեպքում՝ օգնելով բոլոր պայմաններում տրամադրել օպտիմալ փոխանցման արագություն:

Ղեկում ներկառուցված փոխարկիչներով արագության փոխանցումը նույնպես հնարավոր է, սակայն շատերը կնախընտրեն էլեկտրոնային կառավարման առաջատար համակարգը, որը կանխատեսում է վարորդի վարման ձևը: Համակարգն ընտրում է լավագույն հարաբերակցությունը՝ դիտարկելով արագացումը, արգելակումը և կողմնային գրավիտացիոն ուժերը:

Սկզբում՝ ցածր արագությունների իրար մոտիկ գտնվող փոխանցումները և փոխանցման կարճացված ժամանակը ռիթմիկ և ուշագրավ արագացման զգացողություն են տալիս: Երկակի տուրբո շարժիչի բարձր ոլորման մոմենտը լավագույն կերպով համադրվում է ավելի բարձր արագությունների փոխանցումների հետ՝ մայրուղիով հեշտ և հանգիստ երթևեկելու համար, իսկ շատ արագ նվազող փոխարկումները հանգեցնում են ուղղակի արագացման՝ առանց արձագանքի փոքր-ինչ ուշացման:

Ոլորող մոմենտի փոխարկիչի արգելափակումն ակտիվանում է բոլոր արագությունների ընդգրկույթում, բացի մեկնարկից՝ հաղորդելով արագացման ուղղակի զգացողություն, միևնույն ժամանակ նպաստելով վառելիքի խնայողությանը:

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ
ՍՏԵՂԾՈՒՄ

«LS-ը Lexus ընկերության առաջատարն է»,- նշում է գլխավոր դիզայներ Կոիչի Սուգան: «Առավել, քան որևէ այլ մոդել, այն մարմնավորում է Lexus-ի պատմությունն ու կերպարը, և որպես խորհրդանիշ է ծառայում բրենդի համար»: Հավատարիմ մնալով «Դեռ ավելին» փիլիսոփայությանը, որը փոխանցվել է դեռևս առաջին սերնդի LS-ից՝ Lexus-ը մշակել է եռածավալ թափքով սեդանի ընդարձակությունն ու հարմարավետությունն ապահովող՝ չորսդռնանի կուպեի ոճային ուրվագծով մեքենայի դիզայն, որն առավել գրավիչ է լյուքս դասի մեքենաների երիտասարդ հաճախորդների համար: Lexus-ի դիզայներները լիակատար օգտվել են նոր պլատֆորմից՝ իր ցածր պրոֆիլով և երկար անվային բազայով հեղինակավոր սեդանին համարժեք երկարությամբ, որը նոր LS-ին տալիս է երկարաձիգ, գետնին հպվող տեսք: Ի տարբերություն ներկա LS-ի՝ նոր մոդելը մոտ 15 մմ ավելի ցածր է, իսկ կապոտն ու բեռնախցիկը ավելի ցածր են, համապատասխանաբար, 30 և 41 մմ-ով: Նոր LS-ը առաջին Lexus սեդանն է պատուհանի վեցակողմ դիզայնով: Բացի այդ, Lexus-ում առաջին անգամ կիրառված անշրջանակ պատուհանները սահուն կերպով ինտեգրվում են կողմնային հենակի հետ:

Ցածր պրոֆիլի հետ մեկտեղ բարձր գլխավերևի տարածք պահպանելու համար նոր LS-ը համալրված է սահող տիպի արտաքին թափանցիկ լյուկով: Ճակատային ցանցի յուրահատուկ դիզայնը՝ կառուցված այնպիսի հյուսվածքով, որ տարբեր լուսավորության տակ թվացյալ կերպով փոփոխվում է, մանրակրկիտ համակարգչային մոդելավորման և հազարավոր առանձին մակերեսների ձեռքով կարգավորման արդյունք է: LS-ը ներկայանում է հինգ անվային դիզայնով, ներառյալ երկու 19 դյույմ և երեք 20 դյույմ անիվների նոր դիզայնները: 20 դյույմ պրեմիում սկավառակները շողացող տեսք ունեն՝ ստացված գալվանացման հատուկ տեխնոլոգիայի միջոցով, որը հայտնի է որպես «փոշիացումով մետապատում»: Բոլոր անիվները, բացի մեկից, ունեն սնամեջ անվահեծեր, որոնք օգնում են նվազեցնել անվադողերից առաջացող արձագանքի ձայնը:

ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈԳԵՇՆՉՄԱՄԲ

Առաջատար լյուքս մեքենայի նոր չափանիշ ստեղծելը չի նշանակում պարզապես նոր հնարավորություններ ավելացնել: Ոգեշնչված «Omotenashi» սկզբունքով՝ Lexus-ը փորձել է նոր LS-ի սրահին հաղորդել այնպիսի շքեղություն, որը կողջունի և հարմարավետորեն կընդգրկի ուղևորներին՝ վարորդին վերաբերվելով որպես գործընկեր:

«Առաջարկում եմ պարզապես բացեք դուռը և ունենաք այդ անմիջական, ինտուիտիվ զգացողությունը, որ ձեր առջև բացվել է ինտերիեր, որը նման չէ նախկին որևէ լյուքս մեքենային», - ասում է գլխավոր դիզայներ Սուգան:

Այս մոտեցման օրինակ է ծառայում նստատեղերի նոր դիզայնը՝ իր 28 ռեժիմով էլեկտրակարգաբերվող առջևի նստատեղերով, որոնք ունեն տաքացման, սառեցման և մերսման հնարավորություններ: Էրգոնոմիկ կառուցվածքով գործիքավահանի դիզայնի շնորհիվ՝ տեղեկությունները ցուցադրվում են համաչափ բարձրության վրա՝ նպաստելով «կառավարում նստատեղից» դասավորությանը, ըստ որի վարորդը կարող է կառավարել բոլոր համակարգերը՝ առանց դիրքը փոխելու անհրաժեշտության:

Նոր LS-ը դարձնելով վարորդի համար առավել հարմար մեքենա՝ Lexus-ը մեծ ուշադրություն է դարձրել նաև հետևի նստատեղերին՝ մշակելով այնպիսի դիզայն, որն ստեղծում է սահուն և ընդգրկուն շարունակականություն հետևի հատվածամասի ու նստատեղերի թիկնակների միջև՝ ուղևորների ելքի համար:

Տաքացման, սառեցման և մերսման հնարավորությունները հետևի նստատեղերի համար ստեղծում են հյուրընկալ միջավայր: Առջևի էլեկտրակարգավորվող և հետևի նստատեղերում մատչելի Շիացու մերսումը և բարձրացված բազմոցը, որը հետևի նստատեղերի ավելի լայն լյուքս փաթեթի մաս է կազմում, ապահովում է ոտքերի ամենալայնարձակ տարածքը՝ համեմատած նախկին սերնդի ցանկցած LS մոդելի հետ: Բացի այդ, առջևի ուղևորի հետևի նստատեղը այս ընտրովի փաթեթում կարող է ծալվել մինչև 48 աստիճան, և բարձրացվել մինչև 24 աստիճան՝ օգնելու հետևի ուղևորին մեքենայից ելնելիս:

Քանի որ նոր LS-ն ավելի ցածր է, քան նախորդ տարբերակները, Lexus-ը առաջին անգամ առկա պնևմատիկ կախոցը համալրել է մեքենա մուտք գործելու յուրահատկությամբ: Այն ակտիվանում է էլեկտրոնային խելացի բանալիով մեքենան արգելաբացելուն պես, երբ մուտքի ռեժիմն ավտոմատ կերպով բարձրացնում է մեքենան և բացում նստատեղերի թիկնաբարձերը՝ վարորդին ղեկի ետևում ընդունելու համար:

ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ԵՎ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ
ԽԱՉԱՁԵՎՈՒՄ

Լուսավորությունը և մանրամասների նկատմամբ ուշադրությունը ստեղծում են LS-ի յուրահատուկ էսթետիկ կերպարը: Հարդարանքի տարրերն ստեղծելու նոր մոտեցումը կրկին դիմել է ճապոնական մշակույթին՝ համադրելով ավանդական ճապոնական գեղագիտությունը առաջադեմ արտադրական տեխնոլոգիաների հետ: Այն արտացոլված է Lexus-ին բնորոշ ոճաձևերի մեջ, ինչպիսիք են՝ ինտերիերի մեղմ ցրված լուսավորությունը՝ ոգեշնչված ճապոնական լապտերներով, իսկ դռան վահանակների մոտ տեղադրված բազկակալները «լողացող» տեսք ունեն:

Ներշնչված Շիմամոկու փայտյա զարդանախշերով՝ նոր LS-ում կարելի է տեսնել նոր ձևեր, որոնք համադրում են բնական փայտի աշխատանքի արտիստիկ համակցությունը և ճապոնական շերտատված փայտի կատարելագործված կիրառումը, ինչպես նաև լազերային հատման արտադրական տեխնոլոգիաները: Նոր նախշաձևերը ներառում են Արտիստիկ փայտ/Օրգանական, Արտիստիկ փայտ/Եղևնաձև նախշ և Լազերային հատված հատուկ ձևերը: Ի տարբերություն ուղղաշերտ Շիմամոկու նախշի՝ նոր LS-ի խաչաձև նախշն ընդգծում է մուգի և բացի առավել համարձակ հակադրությունը՝ փայտին հաղորդելով ավելի ակնառու տեսք:

ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ ԿԱՄ ԼԱՎ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ

Lexus-ը կարգաբերել է LS-ի արտանետման համակարգը առավել հնչեղ ձայնի համար, սակայն նաև նախագծել է սրահը՝ բացարձակ լուռ երթևեկության համար: Ձայնի խլացման նոր մեթոդները ավելի են լռեցնում շրջակայքի ձայները, քան նախորդ LS մոդելներում: Ակտիվ ձայնային կառավարն իր հերթին նպաստում է սրահի լռությանը՝ բացահայտելով շարժիչից մեքենա թափանցող ձայնը և լռեցնելով որոշակի հաճախականություններ՝ օգտագործելով բարձրախոսների հակաֆազ ձայնը:

LS-ի սրահի անդորրը լավագույն միջավայր է ստանդարտ պրեմիում աուդիոհամակարգի կամ ձայնային տեխնիկայի սիրահարների համար մատչելի՝ 3D շրջապատող ձայնով Mark Levinson աուդիո փաթեթի համար՝ առաստաղին ներկառուցված բարձրախոսերով: Փաթեթն ունի ավելի գրավիչ օգտվողի գրաֆիկական միջերես: Հաջորդ սերնդի հեռակառավարման վահանակը նախագծված է սմարթֆոնի աշխատանքը նմանակելու համար՝ օժանդակելով նաև տեքստի ձեռագիր ներմուծում:

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լիովին նոր Lexus LS-ը իր կառուցվածքով տրամադրում է պասիվ անվտանգության բարձր աստիճան՝ բախումների դեպքում ուղևորների պաշտպանության համար: Lexus-ը նաև զինել է LS-ը այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք կարող են օգնել կանխելու բախումները կամ նվազեցնելու դրանց ազդեցությունը: LS-ը համալրված կլինի ընկերության Lexus Safety System + համակարգով և կառաջարկի անվտանգության կատարելագործված համակարգ, որը ներառում է հետիոտնի հայտնաբերման աշխարհում առաջին հնարավորությունը՝ ակտիվ ղեկային կառավարմամբ:

Այս համակարգի շնորհիվ՝ եթե երթևեկության գծում հետիոտն է հայտնվում, և բախումն անխուսափելի է, LS-ը ավտոմատ կերպով արգելակում է և շրջանցում հետիոտնին՝ չշեղվելով երթևեկության գծից: Առկա գունավոր HUD ցուցադրիչն օգտագործվում է վարորդին զգուշացնելու համար: Lexus CoDrive կոչվող վարման բարձր մակարդակի աջակցության համակարգը նույնպես ներառված է նոր LS-ում: Այն ղեկակառավարման վերահսկման հնարավորություն է տալիս՝ վարորդի մտադրությունների համաձայն, և ապահովում է վարման անընդհատական աջակցություն մայրուղիների վրա:

ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

2018 LEXUS LS-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

Մեքենայի տեսակ Լիաչափ պրեմիում լյուքս սեդան
Շարժիչ 3.5 լիտր V6, վառելիքի ուղղակի ներարկում, երկու տուրբո լիցքավորիչներ
Փոխանցման տուփ 10 արագությամբ ինքնաշխատ
Հզորություն 310 կՎտ / 415 ձիաուժ
Ոլորող մոմենտ 600 Նմ
Անվային բազա 3125 մմ
Ընդհանուր երկարություն 5235 մմ
Բարձրություն 1450 մմ
Լայնություն 1900 մմ
Անիվներ 19 կամ 20 դյույմ