ԼԻՈՎԻՆ ՆՈՐ LEXUS ES
ՓՈԽԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ES-Ը

Միջին չափի սեդանի դասի նախկին վեց սերունդների հաջողություններից հետո նոր, յոթերորդ սերնդի Lexus ES-ն առավել հավակնոտ ու նոր ուղի է կերտում:

Ավանդական գնորդները կնկատեն, որ ES-ն ավելի ընդարձակ է, անաղմուկ և անվտանգ, քան երբևէ, իսկ նոր սերնդի հաճախորդների համար սեդանը կներկայանա իր կատարելագործված արտադրողականությամբ, դասի առաջատար անվտանգության տեխնոլոգիաներով և շուկայի այս հատվածի համար աննախադեպ արհեստագործության մակարդակով:

Շարքը կընդգրկի ES 300h-ը, որը վաճառքում կլինի 2018թ. դեկտեմբերից՝ զինված նոր ինքնալիցքավորվող հիբրիդային համակարգով, ինչպես նաև ES 200, ES 250 և ES 350 բենզինային շարժիչներով մոդելները, որոնք վաճառքի կհանվեն 2018թ. սեպտեմբերից:


  

  
    2019 lexus es key features
  • ԴԻՆԱՄԻԿ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ

    Իր հարմարավետությամբ, նրբագեղությամբ և շքեղությամբ երկար ժամանակ հռչակ վայելող նոր ES-ը կատարելագործում է իր հզորությունը լիովին նոր ամրաշրջանակով, որն առավել դինամիկ արտաքին դիզայնի և վարման ավելի բարձր արտադրողականության հնարավորություն է տալիս:

  • ԼԻՈՎԻՆ ՆՈՐ ԳԼՈԲԱԼ ԻՆԺԵՆԵՐԻԱ

    Նոր ES-ը կառուցված է լիովին նոր գլոբալ ինժեներիայի՝ K (GA-K)-ի հարթակի վրա: Մեքենան ավելի երկար է, ավելի ցածր ու լայն, քան իր նախորդը: Ավելի երկար անվային բազան թույլ է տալիս, որ անիվներն ավելի մոտ հրվեն մեքենայի անկյուններին՝ առջևի ու հետևի անիվների միջև ավելի լայն տարածությամբ:

  • ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ES F SPORT-Ը

    F SPORT մոդելները, որոնք առաջին անգամ են ներմուծվում ES շարքում, համալրված են մի շարք լրացուցիչ դետալներով, այդ թվում՝ սև խաչաձևվող ցանցանախշ, որը համապատասխանում է մեքենայի առջևի անկյունների փորվածքներին, տեսքն առավել ընդգծելու համար ստեղծված հետևի սպոյլեր, խորհրդանշան և ավելի ցածր մուգ կողամաս, ինչպես նաև 19 դյույմ սկավառակներ, որոնք արտաքինից նման են Lexus LC կուպեի սկավառակներին: F SPORT մոդելներում առկա են նաև երկու բացառիկ գույներ՝ Heat կապույտ և F սպիտակ:

  • 
  

  
    2019 lexus es exterior

    ԼԻՈՎԻՆ ՆՈՐ ES

    ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔ

    Նոր ES-ը կառուցված է լիովին նոր գլոբալ ինժեներիայի՝ K (GA-K)-ի հարթակի վրա, որը Lexus-ին հնարավորություն է տալիս ընդլայնել միջին չափի լյուքս սեդանի դիզայնի սահմանները: Դիզայնն ունի առանձնահատուկ ուրվագծեր՝ դեպի վար ձգվող կտրուկ թեքվածքով, որը դինամիկ և, միևնույն ժամանակ, սահուն կեցվածք է հաղորդում: Հետնամասը հղկված է սուր և ընդգծված ուրվագծերով՝ համալրված LED լույսերով, որոնք շրջապատում են կողմնային վահանակները՝ բոլոր կողմերից ստեղծելով շարունակական ոճային գիծ: Ներկապնակը հագեցած է 12 գույնով՝ դարչնագույնի և կանաչի նոր երանգներով:

  • 
  

  
    2019 lexus es interior

    ԼԻՈՎԻՆ ՆՈՐ ES

    ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔ

    Մեքենայի արտաքին տեսքն ու տպավորությունը ձևավորելիս ES-ի գլխավոր դիզայներ Յասուո Կաջինոյի և նրա թիմի համար ելակետ է հանդիսացել Lexus ապագայի ինտերիերի կոնցեպտը, որը միավորում է վարորդի հարմարության վրա կենտրոնացված քոքփիթը առջևի ուղևորի համար նախատեսված ընդարձակ և հարմարավետ տարածքի հետ: Այն կլինի կապակցված տարածք՝ նավիգացիայի ընտրովի համակարգով, և ներառելով մի շարք կապակցված ծառայություններ: Նավիգացիայի համակարգը տրամադրում է 12.3 դյույմ մուլտիմեդիա ցուցադրիչ և երկրորդ սերնդի Հեռակառավարման հպահարթակով վահանակ: Դրա ձայնի ճանաչումը փոխանցվում է բջջային սարքին՝ թույլ տալով վարորդի կողմից առանց հպումի սմարթֆոնի կառավարում:

  • 
  

  
    2019 lexus es performance

    ԼԻՈՎԻՆ ՆՈՐ ES

    ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Ըստ գլխավոր ինժեներ Յասուհիրո Սակակիբարայի՝ այս ES-ը կառուցվել է արտադրողականության աննախադեպ ավելի բարձր մակարդակ տրամադրելու համար, քան դրա նախորդներից որևէ մեկը: Ամրաշրջանակը կառուցող թիմը ձգտել է ստեղծել հարմարավետ կանխատեսելիության զգացում՝ յուրաքանչյուր շարժմանը արագ արձագանքելու զգացողությամբ: ES-ի գլխավոր փորձնական վարորդ Յոշիակի Իտոն մեկնաբանում է. «Ցանկանում ենք, որ յուրաքանչյուր վարորդ ES-ի ղեկին նստելիս ունենա լիակատար կառավարման զգացողություն: Դա հարմարավետության մի մակարդակ է, որն ավելին է, քան պարզապես սահուն վարում տրամադրելը»:

  • 
  

  
    2019 lexus es hybrid petrol

    ԼԻՈՎԻՆ ՆՈՐ ES

    ՄԱՏՉԵԼԻ Է ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԵՎ ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

    ES 300h-ը, որի վաճառքը կմեկնարկի Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում, համալրված է նոր, չորրորդ սերնդի ինքնալիցքավորվող հիբրիդային շարժիչի համակարգով, որը տրամադրում է վառելիքի բացառիկ խնայողություն, արձագանքող արտադրողականություն և միջին չափի լյուքս սեդանի համար նվազագույն արտանետումներ: Ռուսաստանում և այլ Արևելյան շուկաներում ES-ը մատչելի կլինի բենզինային շարժիչներով համալրված շարքով՝ ES 350 և ES 250: Առավել հզորություն և ոլորող մոմենտ տրամադրելու հետ մեկտեղ՝ ES 350-ն ունի նաև ութ արագությամբ Ուղղակի ինքնաշխատ փոխանցման տուփ:

Next steps