2017 lexus es 200 hero

2.0 լիտր բենզինային շարժիչ

ES 200

ԾԱՆՈԹԱՑԵՔ ES 200-ԻՆ

Նստելով ES 200-ի ղեկին՝ անմիջապես կզգաք դրա վարման գերազանց հարմարավետությունը, սահունությունն ու ճշգրիտ կառավարումը: Դրա անհավանական ամուր թափքը կառուցվել է լազերային զոդման և սոսնձման նորարարական տեխնոլոգիայի կիրառմամբ, որը հանգեցրել է աղմուկի ու ցնցումների նվազեցման: Բացի այդ, մեքենայի ցածր պրոֆիլը և սրահի նեղացող կողմնային հատվածները նրան դարձնում են դասի առավել աերոդինամիկ դիզայն ունեցող մոդելներից մեկը: Դա ոչ միայն նպաստում է վառելիքի խնայողությանը, այլև զգալիորեն նվազեցնում քամու աղմուկը՝ դարձնելով այն ավտոմայրուղիներում վարման համար գերազանց մեքենա:


  

  
    2017 lexus es 200 key features
  • Լյուքս սեդան

    Նրբագեղորեն մշակված տարրերը կարող եք տեսնել ու զգալ այս բիզնես դասի սեդանի բոլոր դետալներում: ES-ի շնչակտուր արտադրողականությունը, շքեղությունն ու հարմարավետությունը այն դարձնում են վարման համար բացառիկ մեքենա:

  • Ընդարձակ դիզայն

    Նոր ES-ը միավորում է անբիծ նրբագեղությունը Lexus-ի առավել համարձակ ճակատային ցանցի հետ: Պրոֆիլից՝ երկարավուն և շրջահոսելի սրահի հատվածը յուրահատուկ տեսք է հաղորդում մեքենային և բացառիկ ընդարձակություն ապահովում մինչև հինգ ուղևորների համար:

  • Ինտելեկտուալ և ապահով

    Lexus Safety System+ համակարգը ներառում է վարորդին աջակցող կռահողական տեղեկատվական համակարգեր, առջևի բարելավված տեսանելիություն, վտանգների ու բախման ռիսկերի արագ նախազգուշացում և արտակարգ իրավիճակներում՝ ավտոմատ արգելակում:

  • Ճշգրտված ու բարելավված կառավարում

    ES-ի հզոր ու ճշգրիտ կախոցի համակարգն ապահովում է բարելավված կայունություն՝ նրբորեն կարգաբերված հարվածամեղմիչով և առավել ամուր թափքով՝ աղմուկն ու ցնցումները զգալիորեն նվազեցնելու համար:

  • Սահուն և անաղմուկ վարում

    Գերազանց դիզայնը ES-ում ապահովում է նշանակալիորեն ցածր քարշման գործակից՝ հանգիստ ու անաղմուկ վարման համար: Նվազեցնելով աղմուկն ու ցնցումները՝ կատարելագործված աերոդինամիկան նպաստում է նաև վառելիքի առավել խնայողությանը:

  • Լիակատար հարմարավետություն

    Վարորդի և առջևի ուղևորի նստատեղերը կարող են, ըստ ցանկության, անհատապես տաքացվել կամ հովացվել: Դա լրացնում է հատուկ նախագծված շքեղության զգացմանը և հատկապես ողջունելի է ծայրահեղ եղանակային պայմաններում:

  • Ներքին հարդարանքի շքեղություն

    Վարորդի շքեղ կաշվե նստատեղն ունի դիրքի փոփոխման 10 եղանակ, իսկ եռագոտի օդորակման համակարգը կլիմայի անհատական կարգավորում է ապահովում վարորդի և ուղևորների համար:

ԳՆԵՐ ԵՎ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

Ծանոթացեք ES 200-ի հասանելի ընտրանքներին ու փաթեթներին: Դուք կարող եք դիտել մանրամասն բնութագրերը, առաջարկները կամ կազմաձևել ES-ը՝ ըստ ձեր նախապատվության:

ES 200

2.0 լիտր բենզինային շարժիչ

  

  
    ES 200  COMFORT

ES 200-ը զինված է 2 լիտր քառագլան շարժիչով, որը 100 կմ/ժ-ի համար ծախսում է ընդամենը 6.9 լիտր, համալրված է Start-Stop տեխնոլոգիայով և գազաբաշխման փուլերի կարգավորման նորարարական համակարգով (VVT-i):

Արագացումը` 0–100 կմ/ժ 11.3
  • ES 200

    Comfort

    
  

  
    ES 200  COMFORT
    
  

  
    ES 200  COMFORT
  • ES 200

    ES 200 INSPIRATION

    
  

  
    ES 200  INSPIRATION
    
  

  
    ES 200  INSPIRATION
  • ES 200

    ES 200 PREMIUM

    
  

  
    ES 200  PREMIUM
    
  

  
    ES 200  PREMIUM

Next steps

ՇԱՐՔԻ ԱՅԼ ՄՈԴԵԼՆԵՐ