2017 lexus es 250 hero

2.5 լիտր բենզինային շարժիչ

ES 250

ԾԱՆՈԹԱՑԵՔ ES 250-ԻՆ

ES 250-ը զինված է 2.5 լիտր քառագլան բենզինային շարժիչով, որը 184 ձիաուժ հզորություն է հաղորդում առջևի անիվներին՝ իր 6 արագությամբ հաջորդական փոխանցմամբ ինքնաշխատ փոխանցման տուփի միջոցով: Գազաբաշխման փուլերի կարգավորման երկակի ինտելեկտուալ համակարգի հետ միասին՝ այն ապահովում է ավելի սահուն և կատարելագործված վարում, ինչպես նաև վառելիքի առավել խնայողություն: Շարժիչի շփումն ավելի է պակասեցվել՝ բոլոր հիմնական առանցքակալների տեֆլոնապատ յուղային խցվածքների և ռետինե երեսպատումների կիրառման շնորհիվ:

2017 lexus es 250 key features
  • Լյուքս սեդան

    Նրբագեղորեն մշակված տարրերը կարող եք տեսնել ու զգալ այս բիզնես դասի սեդանի բոլոր դետալներում: ES-ի շնչակտուր արտադրողականությունը, շքեղությունն ու հարմարավետությունը այն դարձնում են վարման համար բացառիկ մեքենա:

  • Ընդարձակ դիզայն

    Նոր ES-ը միավորում է անբիծ նրբագեղությունը Lexus-ի առավել համարձակ ճակատային ցանցի հետ: Պրոֆիլից՝ երկարավուն և շրջահոսելի սրահի հատվածը յուրահատուկ տեսք է հաղորդում մեքենային և բացառիկ ընդարձակություն ապահովում մինչև հինգ ուղևորների համար:

  • Ինտելեկտուալ և ապահով

    Lexus Safety System+ համակարգը ներառում է վարորդին աջակցող կռահողական տեղեկատվական համակարգեր, առջևի բարելավված տեսանելիություն, վտանգների ու բախման ռիսկերի արագ նախազգուշացում և արտակարգ իրավիճակներում՝ ավտոմատ արգելակում:

  • Ճշգրտված ու բարելավված կառավարում

    ES-ի հզոր ու ճշգրիտ կախոցի համակարգն ապահովում է բարելավված կայունություն՝ նրբորեն կարգաբերված հարվածամեղմիչով և առավել ամուր թափքով՝ աղմուկն ու ցնցումները զգալիորեն նվազեցնելու համար:

  • Սահուն և անաղմուկ վարում

    Գերազանց դիզայնը ES-ում ապահովում է նշանակալիորեն ցածր քարշման գործակից՝ հանգիստ ու անաղմուկ վարման համար: Նվազեցնելով աղմուկն ու ցնցումները՝ կատարելագործված աերոդինամիկան նպաստում է նաև վառելիքի առավել խնայողությանը:

  • Լիակատար հարմարավետություն

    Վարորդի և առջևի ուղևորի նստատեղերը կարող են, ըստ ցանկության, անհատապես տաքացվել կամ հովացվել: Դա լրացնում է հատուկ նախագծված շքեղության զգացմանը և հատկապես ողջունելի է ծայրահեղ եղանակային պայմաններում:

  • Ներքին հարդարանքի շքեղություն

    Վարորդի շքեղ կաշվե նստատեղն ունի դիրքի փոփոխման 10 եղանակ, իսկ եռագոտի օդորակման համակարգը կլիմայի անհատական կարգավորում է ապահովում վարորդի և ուղևորների համար:

ԳՆԵՐ ԵՎ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

Ծանոթացեք ES 250-ի հասանելի ընտրանքներին ու փաթեթներին: Դուք կարող եք դիտել մանրամասն բնութագրերը, առաջարկները կամ կազմաձևել ES-ը՝ ըստ ձեր նախապատվության:

ES 250

2.5 լիտր բենզինային շարժիչ
ES 250  LUXURY

Համալրված 2.5 լիտր բենզինային շարժիչով և 6 արագությամբ ինքնաշխատ փոխանցման տուփով ու հաջորդական փոխանցման ռեժիմով՝ ES250-ի վառելիքի սպառումն ընդամենը 7.9 լիտր է 100 կմ/ժ-ի համար:

Արագացումը` 0–100 կմ/ժ 9.8
  • ES 250

    ES 250 INSPIRATION

    ES 250  INSPIRATION
    ES 250  INSPIRATION
  • ES 250

    ES 250 COMFORT

    ES 250  COMFORT
    ES 250  COMFORT
  • ES 250

    ES 250 PREMIUM

    ES 250  PREMIUM
    ES 250  PREMIUM
  • ES 250

    ES 250 LUXURY

    ES 250  LUXURY
    ES 250  LUXURY

Next steps

ՇԱՐՔԻ ԱՅԼ ՄՈԴԵԼՆԵՐ