
3.5 լիտր V6 բենզինային շարժիչ
ES 350
ԾԱՆՈԹԱՑԵՔ ES 350-ԻՆ
ES 350-ի 3.5 լիտր V6 շարժիչը՝ գազաբաշխման փուլերի կարգավորման երկակի ինտելեկտուալ համակարգով (VVT-i), գերազանց հավասարակշռություն է ապահովում արտադրողականության և վառելիքի խնայողության միջև: 6 արագությամբ էլեկտրական եղանակով կառավարվող ինքնաշխատ փոխանցման տուփի (ECT) հետ միասին՝ այն առաջարկում է բոլոր արագությունների կատարյալ սահուն փոխանցումներ: Բացի դինամիկ արտաքին ոճավորումից՝ ES 350-ն օժտված է Lexus-ի լեգենդար շքեղությամբ, այդ թվում՝ հակադարձ գույների կարերը, դասի առաջատար հանդիսացող հետևի նստատեղերի ընդարձակ տարածքը և համայնապատկերային ապակե տանիքը:

-
Լյուքս սեդան
Նրբագեղորեն մշակված տարրերը կարող եք տեսնել ու զգալ այս բիզնես դասի սեդանի բոլոր դետալներում: ES-ի շնչակտուր արտադրողականությունը, շքեղությունն ու հարմարավետությունը այն դարձնում են վարման համար բացառիկ մեքենա:
-
Ընդարձակ դիզայն
Նոր ES-ը միավորում է անբիծ նրբագեղությունը Lexus-ի առավել համարձակ ճակատային ցանցի հետ: Պրոֆիլից՝ երկարավուն և շրջահոսելի սրահի հատվածը յուրահատուկ տեսք է հաղորդում մեքենային և բացառիկ ընդարձակություն ապահովում մինչև հինգ ուղևորների համար:
-
Ինտելեկտուալ և ապահով
Lexus Safety System+ համակարգը ներառում է վարորդին աջակցող կռահողական տեղեկատվական համակարգեր, առջևի բարելավված տեսանելիություն, վտանգների ու բախման ռիսկերի արագ նախազգուշացում և արտակարգ իրավիճակներում՝ ավտոմատ արգելակում:
-
Ճշգրտված ու բարելավված կառավարում
ES-ի հզոր ու ճշգրիտ կախոցի համակարգն ապահովում է բարելավված կայունություն՝ նրբորեն կարգաբերված հարվածամեղմիչով և առավել ամուր թափքով՝ աղմուկն ու ցնցումները զգալիորեն նվազեցնելու համար:
-
Սահուն և անաղմուկ վարում
Գերազանց դիզայնը ES-ում ապահովում է նշանակալիորեն ցածր քարշման գործակից՝ հանգիստ ու անաղմուկ վարման համար: Նվազեցնելով աղմուկն ու ցնցումները՝ կատարելագործված աերոդինամիկան նպաստում է նաև վառելիքի առավել խնայողությանը:
-
Լիակատար հարմարավետություն
Վարորդի և առջևի ուղևորի նստատեղերը կարող են, ըստ ցանկության, անհատապես տաքացվել կամ հովացվել: Դա լրացնում է հատուկ նախագծված շքեղության զգացմանը և հատկապես ողջունելի է ծայրահեղ եղանակային պայմաններում:
-
Ներքին հարդարանքի շքեղություն
Վարորդի շքեղ կաշվե նստատեղն ունի դիրքի փոփոխման 10 եղանակ, իսկ եռագոտի օդորակման համակարգը կլիմայի անհատական կարգավորում է ապահովում վարորդի և ուղևորների համար:
ԳՆԵՐ ԵՎ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
Ծանոթացեք ES 350-ի հասանելի ընտրանքներին ու փաթեթներին: Դուք կարող եք դիտել մանրամասն բնութագրերը, առաջարկները կամ կազմաձևել ES-ը՝ ըստ ձեր նախապատվության:
ES 350

ES 350-ի 3.5 լիտր V6 հզոր շարժիչը համալրված է Գազաբաշխման փուլերի կարգավորման ինտելեկտուալ համակարգով (VVT-i) և 6 արագությամբ ինքնաշխատ փոխանցման տուփով, որոնք միասին առջևի անիվներին հաղորդում են 346 Նմ ոլորող մոմենտ:
Արագացումը` 0–100 կմ/ժ | 7.5 |
---|---|
-
ES 350
ES 350 COMFORT
-
ES 350
ES 350 PREMIUM
-
ES 350
ES 350 LUXURY+